https://arm.sputniknews.ru/20250221/ajs-tarva-verjum-hh-degheri-shukajum-tsajrahegh-tsanr-iravitshak-ksteghtsvi-anush-pvoghvosjan-86010968.html
Այս տարվա վերջում ՀՀ դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ կստեղծվի. Անուշ Պողոսյան
Այս տարվա վերջում ՀՀ դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ կստեղծվի. Անուշ Պողոսյան
Sputnik Արմենիա
Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ը դադարեցվելու են բոլոր ազգային գրանցում ունեցող դեղորայքների վաճառքը ՀՀ–ում, որը էլ ավելի կխորացնի խնդիրը։ 21.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-21T14:27+0400
2025-02-21T14:27+0400
2025-02-21T14:45+0400
դեղ
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86009456_0:83:1600:983_1920x0_80_0_0_5d98b7b30a74bb3ed35bc8540f18ef57.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Եթե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա այս տարվա վերջում Հայաստանի դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվելու։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։Նրա խոսքով` այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 %–ով, որը շատ մտահոգիչ է։ Գրանցված 3260 դեղից առկա և վաճառքի ենթակա է շուրջ 1800–ը։ Այսինքն, մյուս դեղերի գրանցման ժամկետները դեռ կան, բայց դեղն այլևս շուկայում առկա չէ։Նա ընդգծեց, որ 1 անուն դեղի գրանցումը, որը մոտ 60 օր պետք է տևեր, այսօր տևում է 1 տարուց ավել, և երբ Առողջապահության նախարարությանը հարց են ուղղում , թե ինչումն է խնդիրրը, պատասխանում են, որ ռեսուրսներ չունեն այդ ամենն ավելի արագ կազմակերպեու համար։«Այս պահին ԵԱՏՄ երկրների գրանցամատյաններում գրանցված է 8500 անուն դեղ, բայց այդքան անուն դեղ թույլ չեն տալիս ներկրել Հայաստան։ Առողջապահության նախարարության կողմից թույլտվությունները չեն տրվում։ Ստացվում է, որ մենք մոտիվացնում ենք, որպեսզի ՀՀ դեղեր ներկրվեն այլ` ոչ օրինական ճանապարհով»,-ասաց նա։Հայաստանում դեղերի շրջանառության շուրջ 80 %-ը ստվերում է․ դեղագործական ընկերության ղեկավարՊողոսյանի խոսքով` հարևան Վրաստանում գրանցված է 8000 անուն դեղ, ևս 3000 անուն դեղ թույլ է տրված զուգահեռ ներմուծման համար։ Բացի այդ, Վրաստանում դեղորայքն ավելի մատչելի է , քանի որ դրա վրա ավելացված արժեքի հարկ դրված չէ, իսկ Հայաստանում ԱԱՀ–ն 20 % է։ Բացի այդ, շատ թանկ է մեկ անուն դեղի գրանցման համար պետական վճարը, որը կազմում է 1 մլն 500 հազար դրամ։Հավելենք, որ ՀՀ–ում որակյալ դեղերի 92 %-ը ներկրվում է, իսկ տեղական արտադրությունը կազմում է ընդամենը 8 %։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86009456_90:0:1510:1065_1920x0_80_0_0_3e91aa767925dafd6af4c5650533fa42.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն
դեղ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն
Այս տարվա վերջում ՀՀ դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ կստեղծվի. Անուշ Պողոսյան
14:27 21.02.2025 (Թարմացված է: 14:45 21.02.2025) Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ը դադարեցվելու են բոլոր ազգային գրանցում ունեցող դեղորայքների վաճառքը ՀՀ–ում, որը էլ ավելի կխորացնի խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Եթե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա այս տարվա վերջում Հայաստանի դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվելու։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Նրա խոսքով` այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 %–ով, որը շատ մտահոգիչ է։ Գրանցված 3260 դեղից առկա և վաճառքի ենթակա է շուրջ 1800–ը։ Այսինքն, մյուս դեղերի գրանցման ժամկետները դեռ կան, բայց դեղն այլևս շուկայում առկա չէ։
«Դեղագործական ընկերությունները շահագրգռված չեն այլևս ՀՀ–ում ներկայացուցչություններ ունենալու, որովհետև փոքր շուկա է իրենց համար։ Բացի այդ, երբ իրենք ուզում են մտնել շուկա, Հայաստանի դեղերի փորձագիտական ինստիտուտում անհասկանալի խոչընդոտներ են առաջանում դեղերի գրանցման հետ կապված։ Արդեն 1 տարի է՝ մենք անցել ենք դեղերի ԵԱՏՄ–ի գրանցման ընթացակարգերին, ազգային ընթացակարգերը չեն արվում։ Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ը դադարեցնելու են բոլոր ազգային գրանցում ունեցող դեղորայքների վաճառքը ՀՀ–ում, որը էլ ավելի կխորացնի խնդիրը»,–ասաց Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ 1 անուն դեղի գրանցումը, որը մոտ 60 օր պետք է տևեր, այսօր տևում է 1 տարուց ավել, և երբ Առողջապահության նախարարությանը հարց են ուղղում , թե ինչումն է խնդիրրը, պատասխանում են, որ ռեսուրսներ չունեն այդ ամենն ավելի արագ կազմակերպեու համար։
«Այս պահին ԵԱՏՄ երկրների գրանցամատյաններում գրանցված է 8500 անուն դեղ, բայց այդքան անուն դեղ թույլ չեն տալիս ներկրել Հայաստան։ Առողջապահության նախարարության կողմից թույլտվությունները չեն տրվում։ Ստացվում է, որ մենք մոտիվացնում ենք, որպեսզի ՀՀ դեղեր ներկրվեն այլ` ոչ օրինական ճանապարհով»,-ասաց նա։
Պողոսյանի խոսքով` հարևան Վրաստանում գրանցված է 8000 անուն դեղ, ևս 3000 անուն դեղ թույլ է տրված զուգահեռ ներմուծման համար։ Բացի այդ, Վրաստանում դեղորայքն ավելի մատչելի է , քանի որ դրա վրա ավելացված արժեքի հարկ դրված չէ, իսկ Հայաստանում ԱԱՀ–ն 20 % է։ Բացի այդ, շատ թանկ է մեկ անուն դեղի գրանցման համար պետական վճարը, որը կազմում է 1 մլն 500 հազար դրամ։
Հավելենք, որ ՀՀ–ում որակյալ դեղերի 92 %-ը ներկրվում է, իսկ տեղական արտադրությունը կազմում է ընդամենը 8 %։