https://arm.sputniknews.ru/20250220/ukrainaji-zun1-orum-aveli-qan-90-drvonvov-hardzakvel-e-rd-belgvorvodi-marzi-vra-marzpet-85977664.html
Ուկրաինայի ԶՈւ–ն 1 օրում ավելի քան 90 դրոնով հարձակվել է ՌԴ Բելգորոդի մարզի վրա․ մարզպետ
Ուկրաինայի ԶՈւ–ն 1 օրում ավելի քան 90 դրոնով հարձակվել է ՌԴ Բելգորոդի մարզի վրա․ մարզպետ
Sputnik Արմենիա
Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի 7 շրջանների 31 բնակավայրեր հայտնվել են հարվածի տակ։ 20.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-20T15:29+0400
2025-02-20T15:29+0400
2025-02-20T15:31+0400
ուկրաինա
բելգորոդ
վյաչեսլավ գլադկով
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79868438_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b3fca7ff52cbba0e4ffc417fa713765d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 90 անօդաչու թռչող սարքերով գրոհել են Բելգորոդի մարզը, ընդ որում այդ հարձակումներից մոտ 80-ը եղել են Վալույսկի, Գրայվորոնսկի և Շեբեկինսկի շրջանների վրա: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետի տեղեկության համաձայն՝ անցած օրվա ընթացքում ուկրաինական զինուժը թիրախավորել է մարզի յոթ շրջանների 31 բնակավայրերը։ Արձակվել է 37 արկ, իրականացվել է 92 ԱԹՍ-ներով հարձակում, որոնցից խոցվել է 58-ը: Հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, տուժել` 4–ը։ Գրանցվել են 8 առանձնատների և 10 տրանսպորտային միջոցների տարբեր տեսակի վնասումներ:Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79868438_0:0:2732:2048_1920x0_80_0_0_96b2f30fedc7312ccf3876bdbeee9104.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան
ուկրաինա, բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան
Ուկրաինայի ԶՈւ–ն 1 օրում ավելի քան 90 դրոնով հարձակվել է ՌԴ Բելգորոդի մարզի վրա․ մարզպետ
15:29 20.02.2025 (Թարմացված է: 15:31 20.02.2025) Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի 7 շրջանների 31 բնակավայրեր հայտնվել են հարվածի տակ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 90 անօդաչու թռչող սարքերով գրոհել են Բելգորոդի մարզը, ընդ որում այդ հարձակումներից մոտ 80-ը եղել են Վալույսկի, Գրայվորոնսկի և Շեբեկինսկի շրջանների վրա: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տեղեկության համաձայն՝ անցած օրվա ընթացքում ուկրաինական զինուժը թիրախավորել է մարզի յոթ շրջանների 31 բնակավայրերը։ Արձակվել է 37 արկ, իրականացվել է 92 ԱԹՍ-ներով հարձակում, որոնցից խոցվել է 58-ը: Հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, տուժել` 4–ը։ Գրանցվել են 8 առանձնատների և 10 տրանսպորտային միջոցների տարբեր տեսակի վնասումներ:
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։