https://arm.sputniknews.ru/20250220/minvosjany-dimel-e-abkhaziaji-nakhagahi-pashtvonakatarin-bganbaji-masvov-dimumi-hetkanchi-hamar-85987971.html
Մինոսյանը դիմել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատարին՝ Բգանբայի մասով դիմումի հետկանչի համար
Մինոսյանը դիմել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատարին՝ Բգանբայի մասով դիմումի հետկանչի համար
Sputnik Արմենիա
Իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին, երբ սոցցանցերում հայտնվել է ձայնագրություն, որտեղ ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (Աբխազիայի... 20.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-20T21:08+0400
2025-02-20T21:08+0400
2025-02-20T21:14+0400
աբխազիա
ընտրություններ
հայ
սադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/14/83184822_0:130:3067:1855_1920x0_80_0_0_1cc55a746fb64610bc7ce85c56c9e8e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Աբխազիայի հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը դիմել է նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբային՝ Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներ Էնվեր Բգանբայի և Յուրի Վանաբայի նկատմամբ նախկինում ներկայացված դիմումների հետկանչի հարցով: Այս մասին հայտնում է Աբխազիայի նախագահի Telegram-ալիքը։Փետրվարի 17-ին սոցիալական ցանցերում տարածվել է ձայնագրություն, որում, մասնավորապես, Աբխազիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի եղբորորդին) կոչ է արել պարզել հայերի հետ հարաբերությունները։ Դրանից հետո տարածվել են նոր ձայնագրություններ, որոնք հաստատում են, որ Արձինբայի կողմնակիցները մտադիր են հարաբերություններ պարզել հայ համայնքի հետ:Աբխազիայում ընտրություններից առաջ փորձել են վախեցնել հայերին. ՌԴ ՔԿ–ն ստուգումներ է սկսելՆշված սկանդալի ֆոնին Բգանբան որոշել է ընկրկել և խոստովանել է, որ ձայնագրությունն իսկական է՝ առանց որևէ մոնտաժի (նախկինում ընդդիմությունը հրաժարվել էր այդ ձայնագրությունից՝ պնդելով, որ այդ ձայնը գեներացվել է նեյրոցանցի կողմից-խմբ.): Բգանբան հաշտության նպատակով այցելել է Աբխազիայի հայ համայնքի նախկին ղեկավար Խաչիկ Մինասյանին և ներողություն խնդրել ՝ հայտարարելով, որ ձայնագրության մեջ հնչածն «էմոցիաների» արդյունք է:Ըստ նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայության՝ հայտարարության մեջ ասվում է` հանդիպման ընթացքում Էնվեր Բգանբան պարզաբանել է, որ իր արտահայտությունները վերաբերել են հայ համայնքի առանձին ներկայացուցիչների, ազգամիջյան երկպառակություն հրահրելու նպատակ չեն հետապնդել, բացի այդ, նա իր կտրուկ արտահայտությունների համար ներողություն է խնդրել: Հանդիպման բոլոր մասնակիցներն անընդունելի են համարել ազգամիջյան երկպառակության հրահրմանը նպաստող արտահայտությունները: Այսպիսով, արձանագրվել է կողմերի հաշտեցումը։Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն Աբխազիայում նախագահական ընտրությունների ընթացքում հայ բնակչության իրավունքների խախտման նոր փաստեր է արձանագրել:Սպառնալիքներ հայերի հասցեին. ինչ իրավիճակ է Աբխազիայում ընտրությունների առաջին փուլից հետոԶԼՄ-ների և սոցցանցերի տվյալներով՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի Ցանդրիպշ ավանում 20 ավտոմեքենայով ժամանած մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խումբը ճնշում է գործադրել գյուղապետների վրա՝ փորձելով ստիպել հայ բնակչությանը հրաժարվել ընտրություններին մասնակցելուց: Այդ մարդկանց թվում, ըստ հետաքննության տվյալների, եղել են Դիմա Արձինբան, Մասիկ Շաքրիլը, Գենադի Այբայի անչափահաս որդին և այլք։Փաստի ստուգման շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում ՝ լեզվաբանական։ Հետաքննությունը նաև իրավական օգնության հարցում է ուղարկել։
աբխազիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/14/83184822_203:0:2932:2047_1920x0_80_0_0_2298dd792f12b050277c25da4e1b9063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբխազիա, ընտրություններ, հայ, սադրանք
աբխազիա, ընտրություններ, հայ, սադրանք
Մինոսյանը դիմել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատարին՝ Բգանբայի մասով դիմումի հետկանչի համար
21:08 20.02.2025 (Թարմացված է: 21:14 20.02.2025) Իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին, երբ սոցցանցերում հայտնվել է ձայնագրություն, որտեղ ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի զարմիկը) կոչ է անում հայ համայնքի նկատմամբ ձեռնարկել կոշտ գործողություններ:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Աբխազիայի հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը դիմել է նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբային՝ Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներ Էնվեր Բգանբայի և Յուրի Վանաբայի նկատմամբ նախկինում ներկայացված դիմումների հետկանչի հարցով: Այս մասին հայտնում է Աբխազիայի նախագահի Telegram-ալիքը։
Փետրվարի 17-ին սոցիալական ցանցերում տարածվել է ձայնագրություն, որում, մասնավորապես, Աբխազիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի եղբորորդին) կոչ է արել պարզել հայերի հետ հարաբերությունները։ Դրանից հետո տարածվել են նոր ձայնագրություններ, որոնք հաստատում են, որ Արձինբայի կողմնակիցները մտադիր են հարաբերություններ պարզել հայ համայնքի հետ:
Նշված սկանդալի ֆոնին Բգանբան որոշել է ընկրկել և խոստովանել է, որ ձայնագրությունն իսկական է՝ առանց որևէ մոնտաժի (նախկինում ընդդիմությունը հրաժարվել էր այդ ձայնագրությունից՝ պնդելով, որ այդ ձայնը գեներացվել է նեյրոցանցի կողմից-խմբ.): Բգանբան հաշտության նպատակով այցելել է Աբխազիայի հայ համայնքի նախկին ղեկավար Խաչիկ Մինասյանին և ներողություն խնդրել ՝ հայտարարելով, որ ձայնագրության մեջ հնչածն «էմոցիաների» արդյունք է:
Ըստ նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայության՝ հայտարարության մեջ ասվում է` հանդիպման ընթացքում Էնվեր Բգանբան պարզաբանել է, որ իր արտահայտությունները վերաբերել են հայ համայնքի առանձին ներկայացուցիչների, ազգամիջյան երկպառակություն հրահրելու նպատակ չեն հետապնդել, բացի այդ, նա իր կտրուկ արտահայտությունների համար ներողություն է խնդրել: Հանդիպման բոլոր մասնակիցներն անընդունելի են համարել ազգամիջյան երկպառակության հրահրմանը նպաստող արտահայտությունները: Այսպիսով, արձանագրվել է կողմերի հաշտեցումը։
«Հարկ եմ համարում հետագայում գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ուղղված Աբխազիայի Հանրապետության ժողովուրդների ազգամիջյան միասնության ամրապնդմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ եմ համարում հետ կանչել Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ նախկինում ներկայացված Է. Զ. Բգանբայի և Յու. Ռ. Վանաբայի դիմումները», - ասվում է տեքստում։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն Աբխազիայում նախագահական ընտրությունների ընթացքում հայ բնակչության իրավունքների խախտման նոր փաստեր է արձանագրել:
ԶԼՄ-ների և սոցցանցերի տվյալներով՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի Ցանդրիպշ ավանում 20 ավտոմեքենայով ժամանած մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խումբը ճնշում է գործադրել գյուղապետների վրա՝ փորձելով ստիպել հայ բնակչությանը հրաժարվել ընտրություններին մասնակցելուց: Այդ մարդկանց թվում, ըստ հետաքննության տվյալների, եղել են Դիմա Արձինբան, Մասիկ Շաքրիլը, Գենադի Այբայի անչափահաս որդին և այլք։
Փաստի ստուգման շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում ՝ լեզվաբանական։ Հետաքննությունը նաև իրավական օգնության հարցում է ուղարկել։