https://arm.sputniknews.ru/20250220/inch-e-pvokhvelu-sahmanadrutjan-mej-hh-ardaradatutjan-nakharary-vorvosh-pakagtser-e-bacel-85970999.html
Ի՞նչ է փոխվելու Սահմանադրության մեջ. ՀՀ արդարադատության նախարարը որոշ փակագծեր է բացել
Ի՞նչ է փոխվելու Սահմանադրության մեջ. ՀՀ արդարադատության նախարարը որոշ փակագծեր է բացել
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` ընդհանուր կոնցեպտն է քննարկվել, տեքստի ուղղությամբ էլ աշխատանքներ են իրականացվել։ 20.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-20T13:19+0400
2025-02-20T13:19+0400
2025-02-20T13:35+0400
սահմանադրություն
հհ արդարադատության նախարարություն
սրբուհի գալյան
հայաստան
սահմանադրական փոփոխությունների նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84750975_0:0:1600:901_1920x0_80_0_0_c82f09f32335890f8f20ec563acab5a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Նա ընդգծեց, որ պետական մարմինների կազմակերպաիրավական ձևերի տեսանկյունից որոշակի խնդիրներ կան այսօրվա Սահմանադրությունում։ Ըստ նախարարի` պետք է հստակեցվի, թե անկախ կամ ինքնավար մարմիններն ինչ դեր ու կառուցվածք ունեն։Սա Բաքվի պարտադրանքն է. Օհանյանը` Սահմանադրության վերաբերյալ փաշինյանական թեզի մասինԴիտարկմանը` արդյոք հնարավոր են փոփոխություններ Սահմանադրության առաջին 3 հոդվածում, որոնք փոփոխման ենթական չեն, նախարարը վստահեցրեց` եթե դրանք փոփոխման ենթակա չեն, ապա տրամաբանությունից շեղում չի լինի։Հարցին` սպասվո՞ւմ են վարչապետի լիազորութունների փոփոխություններ, Գալյանը շեշտեց` այս պահին չի կարող պատասխանել, բայց նախագահի լիազորությունների հարցը կքննարկեն։Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։ Արդեն սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀՀ ՍԴ-ն որոշի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84750975_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a4a45f1182ea67913d35d438cd707290.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, հհ արդարադատության նախարարություն, սրբուհի գալյան, հայաստան, սահմանադրական փոփոխությունների նախագիծ
սահմանադրություն, հհ արդարադատության նախարարություն, սրբուհի գալյան, հայաստան, սահմանադրական փոփոխությունների նախագիծ
Ի՞նչ է փոխվելու Սահմանադրության մեջ. ՀՀ արդարադատության նախարարը որոշ փակագծեր է բացել
13:19 20.02.2025 (Թարմացված է: 13:35 20.02.2025) ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` ընդհանուր կոնցեպտն է քննարկվել, տեքստի ուղղությամբ էլ աշխատանքներ են իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Կառավարման մոդելի փոփոխություն չի սպասվում։ Այս պահին չեմ կարող ասել, թե Սահմանադրության որ գլխի վրա են աշխատում, որ հոդվածներն են այս պահին մշակվել, որոնք են քննարկվել։ Ընդհանուր կոնցեպտն է քննարկվել, տեքստի ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացվել։ Մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում, օրինակ` սոցիալիական իրավունքների շեշտադրումներն են պակաս։ Նոր տեքստում շեշտադրվելու են մարդու իրավունքները, այդ թվում նաև սոցիալական իրավունքների տեսանկյունից»,– նշեց Գալյանը։
Նա ընդգծեց, որ պետական մարմինների կազմակերպաիրավական ձևերի տեսանկյունից որոշակի խնդիրներ կան այսօրվա Սահմանադրությունում։ Ըստ նախարարի` պետք է հստակեցվի, թե անկախ կամ ինքնավար մարմիններն ինչ դեր ու կառուցվածք ունեն։
Դիտարկմանը` արդյոք հնարավոր են փոփոխություններ Սահմանադրության առաջին 3 հոդվածում, որոնք փոփոխման ենթական չեն, նախարարը վստահեցրեց` եթե դրանք փոփոխման ենթակա չեն, ապա տրամաբանությունից շեղում չի լինի։
Հարցին` սպասվո՞ւմ են վարչապետի լիազորութունների փոփոխություններ, Գալյանը շեշտեց` այս պահին չի կարող պատասխանել, բայց նախագահի լիազորությունների հարցը կքննարկեն։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Արդեն սեպտեմբերին
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀՀ ՍԴ-ն որոշի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ։