https://arm.sputniknews.ru/20250220/arcakhjan-sharzhumy-ancjalum-avartvats-irvoghutjun-che-hae-arcakhi-tem-85980504.html
Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ. ՀԱԵ Արցախի թեմ
Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ. ՀԱԵ Արցախի թեմ
Sputnik Արմենիա
Արցախի թեմը կոչ է անում բոլորին ջանքեր գործադրել գերության մեջ գտնվող պետական այրերի ազատության և վերադարձի համար։ 20.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-20T16:17+0400
2025-02-20T16:17+0400
2025-02-20T16:30+0400
արցախի թեմ
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/14/85980334_0:136:3161:1914_1920x0_80_0_0_7ffaed088fef27be910de324bc5bd372.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ, Արցախ վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այս մասին այսօր արցախյան շարժման 37 ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը։Անդրադարձ է կատարվել նաև Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի պաշտոնյաններին։«Թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար»,– ասվում է հայտարարությունում։Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը նշում է, որ իրենց աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մարդկանց գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/14/85980334_216:0:2947:2048_1920x0_80_0_0_ca47d2ab5590e89e5cc5005e0f6b68cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի թեմ, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան շարժում
արցախի թեմ, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան շարժում
Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ. ՀԱԵ Արցախի թեմ
16:17 20.02.2025 (Թարմացված է: 16:30 20.02.2025) Արցախի թեմը կոչ է անում բոլորին ջանքեր գործադրել գերության մեջ գտնվող պետական այրերի ազատության և վերադարձի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ, Արցախ վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այս մասին այսօր արցախյան շարժման 37 ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը։ «Այսօր մեզ մնում է ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերադարձի հավատով ու սպասումով։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղոթելու, որ գալիքն ավետաբեր լինի, և որ Քրիստոսով հաղթական վերադարձ ունենանք հայրենյաց երկիր»,– նշված է հայտարարությունում։
Անդրադարձ է կատարվել նաև Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի պաշտոնյաններին։
«Թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար»,– ասվում է հայտարարությունում։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը նշում է, որ իրենց աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մարդկանց գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ։