https://arm.sputniknews.ru/20250220/anvorak-pr-arshav-kam-khaghaghutjun-amen-gnvov-qaghtekhnvolvogy-nikvol-pashinjani-ugherdzi-masin-85976798.html
Անորակ PR արշավ կամ խաղաղություն ամեն գնով. քաղտեխնոլոգը` Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին
Անորակ PR արշավ կամ խաղաղություն ամեն գնով. քաղտեխնոլոգը` Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա վարկանիշով չի կարող սահմանադրական փոփոխություններ անել։ 20.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-20T21:50+0400
2025-02-20T21:50+0400
2025-02-20T21:50+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արմեն բադալյան
ադրբեջան
խաղաղություն
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85952985_0:0:1600:900_1920x0_80_0_0_59885a9719095e3db2390711ee81a44b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ուղիղ տեքստով ասել, որ Ադրբեջանի պահանջն է կատարում, ստիպված բերում է տարբեր «գաղափարախոսական» պատճառաբանություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը։ՀՀ վարչապետը փետրվարի 19-ին հանդես եկավ տեսաուղերձով, որը վերնագրել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Մոտ մեկ ժամ տևած ուղերձում նա ներկայացրեց 14 թեզ` տալով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային։«Եթե բառապաշարը դնենք մի կողմ, իմաստը սա է` փոխենք Սահմանադրությունը, կարող է` Ալիևը խաղաղություն կնքի»,– ասաց Բադալյանը։Քաղտեխնոլոգի խոսքով` ՀՀ վարչապետի վերջին մի քանի այցերը (Վաշինգտոն, Փարիզի արհեստական բանականության համաժողով, Մյունխենի գագաթաժողով) ձախողվել են, և Փաշինյանն էլ ամենայն հավանականությամբ արդեն հասկանում է, որ ինքն այլևս Արևմուտքի կողմից պահանջված գործիչ չէ։Այդուհանդերձ, քաղտեխնոլոգը համոզված է, որ Փաշինյանն իր այսօրվա վարկանիշով չի կարող սահմանադրական փոփոխություններ անել իր փոքրաթիվ ընտրազանգվածով։Ինչ վերաբերում է խաղաղությանը, դա հնարավոր է միայն Հայաստանում այլ իշխանության ու Արցախի հարցը ռուս–իրանական տարբերակով լուծելու դեպքում։Բադալյանը խոսքով` արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում Հարավային Կովկասը կարծես թե վերադառնում է ռուսական ազդեցության գոտի, ինչը Հայաստանի համար դրական պայմաններ կարող է ստեղծել։Հիշեցնենք` իր գաղափարախոսական ուղերձում խոսելով հարևանների հետ խաղաղ ապրելու հեռանկարի մասին` Փաշինյանը նշել էր, որ խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է, իսկ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։Փաշինյանը միտումնավոր տանում է ներքին և արտաքին էսկալացիայի. Վահե Հովհաննիսյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85952985_179:0:1379:900_1920x0_80_0_0_1ee9bed05059331faea3233ed4f25fac.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն բադալյան, ադրբեջան, խաղաղություն, իլհամ ալիև
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն բադալյան, ադրբեջան, խաղաղություն, իլհամ ալիև
Անորակ PR արշավ կամ խաղաղություն ամեն գնով. քաղտեխնոլոգը` Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա վարկանիշով չի կարող սահմանադրական փոփոխություններ անել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ուղիղ տեքստով ասել, որ Ադրբեջանի պահանջն է կատարում, ստիպված բերում է տարբեր «գաղափարախոսական» պատճառաբանություններ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը։
ՀՀ վարչապետը փետրվարի 19-ին հանդես եկավ
տեսաուղերձով, որը վերնագրել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Մոտ մեկ ժամ տևած ուղերձում նա ներկայացրեց 14 թեզ` տալով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային։
«Եթե բառապաշարը դնենք մի կողմ, իմաստը սա է` փոխենք Սահմանադրությունը, կարող է` Ալիևը խաղաղություն կնքի»,– ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` ՀՀ վարչապետի վերջին մի քանի այցերը (Վաշինգտոն, Փարիզի արհեստական բանականության համաժողով, Մյունխենի գագաթաժողով) ձախողվել են, և Փաշինյանն էլ ամենայն հավանականությամբ արդեն հասկանում է, որ ինքն այլևս Արևմուտքի կողմից պահանջված գործիչ չէ։
«Չունենալով Արևմուտքի աջակցությունը` հիմա փորձում է ամեն գնով, հույսը դնելով Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների վրա, խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ խաղաղությունը գին ունի, որի մասին Ադրբեջանն ասել է` ձեր Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ կան Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին կետեր։ Սա է ամբողջ նպատակը, մնացած այդ բառերը` «որտեղ հաց, այնտեղ կաց» և այլն, ուղղակի այդ ծրագրի ծխածածկույթն են` բավական անորակ PR արշավով ու անորակ ներկայացմամբ»,– ընդգծեց Բադալյանը։
Այդուհանդերձ, քաղտեխնոլոգը համոզված է, որ Փաշինյանն իր այսօրվա վարկանիշով չի կարող սահմանադրական փոփոխություններ անել իր փոքրաթիվ ընտրազանգվածով։
Ինչ վերաբերում է խաղաղությանը, դա հնարավոր է միայն Հայաստանում այլ իշխանության ու Արցախի հարցը ռուս–իրանական տարբերակով լուծելու դեպքում։
Բադալյանը խոսքով` արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում Հարավային Կովկասը կարծես թե վերադառնում է ռուսական ազդեցության գոտի, ինչը Հայաստանի համար դրական պայմաններ կարող է ստեղծել։
«Միջազգային իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ գործող վարչապետը կարող է չհասցնել անգամ Սահմանադրությունը փոխել։ Դրա համար պետք չէ լուրջ վերաբերվել սահմանադրական փոփոխությունների իր ծրագրին»,– խորհուրդ է տալիս Բադալյանը։
Հիշեցնենք` իր գաղափարախոսական ուղերձում խոսելով հարևանների հետ խաղաղ ապրելու հեռանկարի մասին` Փաշինյանը նշել էր, որ խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է, իսկ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։