https://arm.sputniknews.ru/20250220/azgajin-anvtangutjan-razmavarutjan-veranajumn-anhrazheshtutjun-e-akhq-85969324.html
Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն անհրաժեշտություն է․ ԱԽՔ
Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն անհրաժեշտություն է․ ԱԽՔ
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը խոստանում է, որ ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքը հրապարակային է լինելու։ 20.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-20T12:35+0400
2025-02-20T12:35+0400
2025-02-20T16:19+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ազգային անվտանգության ռազմավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72531928_0:0:1600:900_1920x0_80_0_0_7c32cf42429750cd85073d07e96949c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված այն փոփոխություններով, որոնք տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նա նշեց՝ նախորդ ռազմավարությունը պատրաստվել և հրապարակվել է 2020թ․ ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ նրա՝ նաև այդ փոփոխությունների դինամիկան նկատի ունենալով՝ որոշակի ժամանակ սպասել են, հստակեցումներ ունենալուց հետո որոշել են նոր ռազմավարություն ունենալ։Նրա խոսքով՝ կարելի է համարել, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Գրիգորյանը խոստացավ, որ ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքը հրապարակային է լինելու։Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի։Փետրվարի 19–ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել։Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020 թվականին։ Այնտեղ, ի դեպ, նշվում է, որ հայերը Հայաստանի հպարտ քաղաքացիներ են, Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնադրած և Արցախը ազատագրած հայ ժողովրդի զավակներ: Ասվում է նաև, որ Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21–րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:Ազգային նպատակների շարքում շեշտադրված են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:«Հայաստանի անվտանգային միջավայր» բաժնում նշվում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72531928_200:0:1400:900_1920x0_80_0_0_b838d75d85de7085a8eb4853dde4fe04.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, ազգային անվտանգության ռազմավարություն
հայաստան, արմեն գրիգորյան, ազգային անվտանգության ռազմավարություն
Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն անհրաժեշտություն է․ ԱԽՔ
12:35 20.02.2025 (Թարմացված է: 16:19 20.02.2025) Արմեն Գրիգորյանը խոստանում է, որ ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքը հրապարակային է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված այն փոփոխություններով, որոնք տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց՝ նախորդ ռազմավարությունը պատրաստվել և հրապարակվել է 2020թ․ ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ նրա՝ նաև այդ փոփոխությունների դինամիկան նկատի ունենալով՝ որոշակի ժամանակ սպասել են, հստակեցումներ ունենալուց հետո որոշել են նոր ռազմավարություն ունենալ։
«Թե որ ուղղություններով է փոխվելու, այս պահին չենք կարող ասել։ Մինչ այս պահը խոսել ենք աշխատակարգի մասին»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կարելի է համարել, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Գրիգորյանը խոստացավ, որ ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքը հրապարակային է լինելու։
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի։
Փետրվարի 19–ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական
հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել։
Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020 թվականին։ Այնտեղ, ի դեպ, նշվում է, որ հայերը Հայաստանի հպարտ քաղաքացիներ են, Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնադրած և Արցախը ազատագրած հայ ժողովրդի զավակներ: Ասվում է նաև, որ Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21–րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:
Ազգային նպատակների շարքում շեշտադրված են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:
«Հայաստանի անվտանգային միջավայր» բաժնում նշվում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը և այլն։