00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջորդ տարվանից ՀՀ–ում աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային համակարգով

CC BY 2.0 / Scott Winterroth / Համակարգչով աշխատող տղամարդիկ
Համակարգչով աշխատող տղամարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2025
Համակարգչով աշխատող տղամարդիկ
Բաժանորդագրվել
Հարթակում պետք է ներկայացվեն այն տեղեկությունները, որոնք պարտադիր են աշխատանքային պայմանագրի համար։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. 2026 թվականի հունվարի 1–ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր պետք է կնքվեն էլեկտրոնային թվային համակարգով, իսկ մինչ այդ այս տարվա հուլիս 1–ից կգործի կամավորության սկզբունքը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
«Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները։ Նրանք լրացնելու են աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը։ Բացի դրանից, գործատուն կարող էաշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե դրա կարիքը տեսնում է։ Գործատուն և աշխատողն իրենք կարող են որոշել` հարթակում այդ ինֆորմացիան ավելացնեն, թե դա լինի առանձին համաձայնագրերի միջոցով»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` երբ գործատուն լրացնի բոլոր պարտադիր դաշտերը, պետք է դնի էլեկտրոնային ստորագրություն (գործատուն իր անունից ստորագրելու լիազորություն կարող է տալ այլ անձի)։ Աշխատանքի ընդունվողն իր էլեկտրոնային հասցեին կստանա ծանուցում, որ ստեղծվել է պայմանագիր։
«Աշխատանքի ընդունվողի համար այդ ամենը տեղի է ունենում «Ես եմ» հարթակում։ Մուտք գործելով հարթակ` աշխատանքի ընդունվողը տեսնում է իր համար ստեղծված պայմանագիրը, և եթե համաձայն է, դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը»,– պարզաբանեց Սարգսյանը։
Հարթակում հնարավոր կլինի նաև փոփոխություններ կատարել պայմանագրում։ Աշխատանքից ազատվելու հրամանը նույնպես տրվելու է այդ հարթակում։
Նա նաև նշեց, որ 2026 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը ժամանակ է տրվելու գործատուներին, որպեսզի իրենց աշխատողների (որոնք ավելի վաղ են ընդունվել աշխատանքի) պայմանագրերը ևս հարթակում լրացնեն։
«Պետք է լրացնել այն աշխատողների տվյալները, որոնք դեռ աշխատում են իրենց մոտ»,–ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումը կլուծի մի կարևոր խնդիր` չեն լինի աշխատանքային պայմանագրեր, որոնք չեն համապատասխանում աշխատանքային օրենսդրությանը։ Այսինքն` եթե գործատուն պայմանագրի պարտադիր դաշտերից մեկն անգամ չլրացնի, չի կարող շարունակել լրացնելու գործընթացը։
Հայաստանից Կատար աշխատանքի մեկնողների համար ընթացակարգը կպարզեցվի
Լրահոս
0