00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթովպիայում Sputnik–ի մասնաճյուղ է բացվել. տեսանյութ

Բաժանորդագրվել
Եթովպիայում Sputnik-ի նոր տեղեկատվական կենտրոնը կդառնա ռուսական ԶԼՄ-ների առաջին մասնաճյուղը, որը ամհարերենով կհեռարձակվի։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Այսօր Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Sputnik–ի բազմաֆունկցիոնալ տեղեկատվական կենտրոն է բացվել։
«Սա մեր գլոբալ գործակալության հսկայական խմբագրական կենտրոնն է, որը մենք բացում ենք հենց Եթովպիայում՝ որպես արաբական Աֆրիկայից դուրս առաջին խմբագրական կենտրոն։ Սա չպետք է շփոթել թղթակցային կետի հետ։ Թղթակցային կետում լրագրողը տեղեկություններ է փոխանցում իր հայրենիք, և այդ առումով նրա գործառույթները սահմանափակ են: Այստեղ, ընդհակառակը, մենք ստեղծում ենք տեղի լրագրողներից կազմված խմբագրություն, որոնք ապահովված են Ռուսաստանի տեղեկատվական գործակալության ամբողջ մեդիափորձով և ունեն տեղական լրատվամիջոցի արտոնագիր», – ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը խմբագրական կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Նա հավելել է, որ նոր կենտրոնը կհարստացնի աշխարհի տեղեկատվական պատկերը: Կիսելյովի խոսքով՝ շատ կարևոր է, որ երկրի բնակիչները հնարավորություն ունենան տարբեր տեսակետներ իմանալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Առայժմ 12 տեղացի լրագրող կաշխատի, բայց մենք նախատեսում ենք կրկնապատկել այս թիվը։ Այսօրվանից մենք Telegram ալիք և առցանց հավելված ենք գործարկել ամհարերենով։ Նախատեսում ենք նաև ռադիոհեռարձակում իրականացնել։ Այսօր արդեն առաջին հյուրն է եղել` ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն, և նա է տվել առաջին հարցազրույցը», - ամփոփել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրենը։
Մատվիենկոն իր հերթին նշելէ, որ չի կասկածում նոր խմբագրական կենտրոնի հաջողությանը: Նրա խոսքով՝ Ադիս Աբեբայում խմբագրական կենտրոն բացելու պատճառն այն է, որ ՌԴ-ի և Եթովպիայի դիրքորոշումները համընկնում են մի շարք հարցերում, մեկ այլ պատճառ է նաև ժողովուրդների հոգևոր, մշակութային մտերմությունը:
«Նման մտերմության հայտնի խորհրդանիշը մեր մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինն է», - փաստել է քաղաքական գործիչը ։
Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ն ունի ավելի քան 32 լեզվով կայքեր, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում, իրականացնում է անալոգային և թվային ռադիոհեռարձակում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:
Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 200 միլիոնի է հասնում։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
Sputnik–ի ղեկավարները դարձել են «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի դափնեկիրներ
Լրահոս
0