https://arm.sputniknews.ru/20241208/tt-n-ltshacel-e-energetikan-atshel-usucichy-lusancqum-e-mijin-ashkhatavardzery-hh-um-83712320.html
ՏՏ-ն լճացել է, էներգետիկան` աճել, ուսուցիչը «լուսանցքում» է. միջին աշխատավարձերը ՀՀ-ում
ՏՏ-ն լճացել է, էներգետիկան` աճել, ուսուցիչը «լուսանցքում» է. միջին աշխատավարձերը ՀՀ-ում
Sputnik Արմենիա
Աշխատողների թվի ամենամեծ աճը գրանցվել է շինարարության և առևտրի ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում աշխատողների թիվն աճել է գրեթե 9 հազար մարդով: 08.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-08T20:00+0400
2024-12-08T20:00+0400
2024-12-08T20:00+0400
աշխատավարձ
հայաստան
ուսուցիչ
խաղատուն
էներգետիկա
տտ
հանքարդյունաբերություն
շինարարություն
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78401425_0:85:1600:985_1920x0_80_0_0_0c1d70e88c6bcf55b1acaf6e60ed38e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. 2024 թվականի հոկտեմբերինՀայաստանում միջին աշխատավարձը կազմել է 276,4 հազար դրամ (712 դոլար)։ Այդ մասին են վկայում Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալները։ 12 ամսում, 2023թ.հոկտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 4.3% - ով։Արտահոսք կա, բայց…Ամենաբարձր աշխատավարձերը մնում են ՏՏ ոլորտում՝ 1 մլն 15 հազար դրամ (2 616 դոլար)։ Սակայն վերջին 12 ամիսների ընթացքում ցուցանիշը չի աճել, այլ նույնիսկ փոքր-ինչ նվազել է՝ 1%-ով։ Պատճառը ռուս մասնագետների փոքր արտահոսքն է, չնայած դրա մասին ճշգրիտ տվյալներ չկան. թվերն այստեղ դժվար է հաշվառել և անընդհատ փոխվում են: Այնուամենայնիվ, ըստ աշխատաշուկայում գտնվողների, այդ արտահոսքի չափերը չպետք է չափազանցնել։ՏՏ-ում աշխատավարձերն առանց այդ էլ մնում են բարձր մակարդակի վրա։ 2022 թվականի հունվարից՝ մինչև ռելոկանտների ներհոսքի սկիզբը, ոլորտի միջին եկամուտն աճել է գրեթե 40%-ով։ Նման պայմաններում անվերջ աճն ուղղակի անհնար է։ Առաջ անցնելով՝ հարկ է նշել, որ Հայաստանում ծրագրավորողների ընդհանուր թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 126-ով կամ 0,4%-ով:Խաղատանն աշխատելն ավելի լավ է, քան հանքո՞ւմԱշխատավարձերի աճի տեմպերով առաջատարը էներգետիկան է. այստեղ միջին եկամուտն աճել է 24 %-ով և հասել 341,1 հազար դրամի (879 դոլար), ինչը, ի թիվս այլ հանգամանքների, կապված է արևային պանելների սպասարկման մասնագետների թվի աճի հետ:Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է խաղային (ներառյալ առցանց խաղատները) ոլորտը. միջին աշխատավարձն աճել է 15%-ով և կազմել 489,2 հազար դրամ (1 261 դոլար): Ոլորտը եկամուտների մակարդակով գրեթե հասել է լեռնահանքային ոլորտին, որտեղ միջին աշխատավարձն ավելացել է 5 %-ով և կազմել 499,7 հազար դրամ (1 288 դոլար)։Այստեղ պետք է նաև նշել, որ Հայաստանում խաղային ոլորտը ներառում է ոչ միայն տեղական ընկերություններ, այլև դիլերների և տեխնիկական մասնագետների թիմեր, որոնք աշխատում են արտասահմանյան օնլայն հարթակների համար:Ուսուցիչների աշխատավարձերը մնում են ցածրՖինանսական հատվածում, որը եկամուտների մակարդակով կայուն երկրորդ տեղն է զբաղեցնում, աշխատավարձն աճել է ընդամենը 0,5 %-ով ՝ հասնելով 670,3 հազար դրամի (1 727 դոլար):Արդյունաբերությունում աշխատավարձերն աճել են 6,1 %-ով՝ մինչև 231,9 հազար դրամ (598 դոլար), առողջապահությունում՝ 5,9 %-ով՝ մինչև 251,3 հազար (648 դոլար):Կրթության ոլորտում իրավիճակը մնում է անմխիթար։ Չնայած 6,7 % աճին՝ ուսուցիչների միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 158 հազար դրամ (407 դոլար)։Ոչնչով լավ չէ իրավիճակը նաև պետական գերատեսչություններում, այդ թվում ՝ պետական կառավարման մարմիններում. այստեղ եկամուտներն աճել են ընդամենը 0,4 %ով՝ կազմելով 360,4 հազար դրամ (929 դոլար)։Իսկ որտե՞ղ են ամենից շատ գնում աշխատելուՀայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների ընդհանուր թիվը հասել է 785 195-ի՝ մեկ տարում ավելանալով 48 627-ով (գրեթե 7%):Ամենամեծ աճը գրանցվել է շինարարության և առևտրի ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում աշխատողների թիվն աճել է գրեթե 9 հազար մարդով: Սակայն այդ ոլորտներում ավանդաբար մեծ է ստվերային զբաղվածության մասնաբաժինը, ինչը մշտապես դառնում է հարկային մարմինների ուշադրության առարկա։Հարկ է նաև նշել, որ մշակող արդյունաբերությունում զբաղվածությունն աճել է 2,7%-ով (2 375 մարդով), իսկ ֆինանսական հատվածում՝ գրեթե 8,6%-ով (2 հազար մարդով):Նման աճը, հատկապես անսպասելի ոլորտներում, ցույց է տալիս, որ Հայաստանի աշխատաշուկան շարունակում է փոխվել, թեև աշխատավարձերի և զբաղվածության մակարդակի ուժեղ շեղումները դեռևս պահպանվում են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78401425_89:0:1513:1068_1920x0_80_0_0_67a41985736d6a135f237e250cde1af6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատավարձ, հայաստան, ուսուցիչ, խաղատուն, էներգետիկա, տտ, հանքարդյունաբերություն, շինարարություն, առևտուր
աշխատավարձ, հայաստան, ուսուցիչ, խաղատուն, էներգետիկա, տտ, հանքարդյունաբերություն, շինարարություն, առևտուր
ՏՏ-ն լճացել է, էներգետիկան` աճել, ուսուցիչը «լուսանցքում» է. միջին աշխատավարձերը ՀՀ-ում
Աշխատողների թվի ամենամեծ աճը գրանցվել է շինարարության և առևտրի ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում աշխատողների թիվն աճել է գրեթե 9 հազար մարդով:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. 2024 թվականի հոկտեմբերինՀայաստանում միջին աշխատավարձը կազմել է 276,4 հազար դրամ (712 դոլար)։ Այդ մասին են վկայում Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալները։ 12 ամսում, 2023թ.հոկտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 4.3% - ով։
Ամենաբարձր աշխատավարձերը մնում են ՏՏ ոլորտում՝ 1 մլն 15 հազար դրամ (2 616 դոլար)։ Սակայն վերջին 12 ամիսների ընթացքում ցուցանիշը չի աճել, այլ նույնիսկ փոքր-ինչ նվազել է՝ 1%-ով։ Պատճառը ռուս մասնագետների փոքր արտահոսքն է, չնայած դրա մասին ճշգրիտ տվյալներ չկան. թվերն այստեղ դժվար է հաշվառել և անընդհատ փոխվում են: Այնուամենայնիվ, ըստ աշխատաշուկայում գտնվողների, այդ արտահոսքի չափերը չպետք է չափազանցնել։
ՏՏ-ում աշխատավարձերն առանց այդ էլ մնում են բարձր մակարդակի վրա։ 2022 թվականի հունվարից՝ մինչև ռելոկանտների ներհոսքի սկիզբը, ոլորտի միջին եկամուտն աճել է գրեթե 40%-ով։ Նման պայմաններում անվերջ աճն ուղղակի անհնար է։ Առաջ անցնելով՝ հարկ է նշել, որ Հայաստանում ծրագրավորողների ընդհանուր թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 126-ով կամ 0,4%-ով:
Խաղատանն աշխատելն ավելի լավ է, քան հանքո՞ւմ
Աշխատավարձերի աճի տեմպերով առաջատարը էներգետիկան է. այստեղ միջին եկամուտն աճել է 24 %-ով և հասել 341,1 հազար դրամի (879 դոլար), ինչը, ի թիվս այլ հանգամանքների, կապված է արևային պանելների սպասարկման մասնագետների թվի աճի հետ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է խաղային (ներառյալ առցանց խաղատները) ոլորտը. միջին աշխատավարձն աճել է 15%-ով և կազմել 489,2 հազար դրամ (1 261 դոլար): Ոլորտը եկամուտների մակարդակով գրեթե հասել է լեռնահանքային ոլորտին, որտեղ միջին աշխատավարձն ավելացել է 5 %-ով և կազմել 499,7 հազար դրամ (1 288 դոլար)։
Այստեղ պետք է նաև նշել, որ Հայաստանում խաղային ոլորտը ներառում է ոչ միայն տեղական ընկերություններ, այլև դիլերների և տեխնիկական մասնագետների թիմեր, որոնք աշխատում են արտասահմանյան օնլայն հարթակների համար:
Ուսուցիչների աշխատավարձերը մնում են ցածր
Ֆինանսական հատվածում, որը եկամուտների մակարդակով կայուն երկրորդ տեղն է զբաղեցնում, աշխատավարձն աճել է ընդամենը 0,5 %-ով ՝ հասնելով 670,3 հազար դրամի (1 727 դոլար):
Արդյունաբերությունում աշխատավարձերն աճել են 6,1 %-ով՝ մինչև 231,9 հազար դրամ (598 դոլար), առողջապահությունում՝ 5,9 %-ով՝ մինչև 251,3 հազար (648 դոլար):
Կրթության ոլորտում իրավիճակը մնում է անմխիթար։ Չնայած 6,7 % աճին՝ ուսուցիչների միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 158 հազար դրամ (407 դոլար)։
Ոչնչով լավ չէ իրավիճակը նաև պետական գերատեսչություններում, այդ թվում ՝ պետական կառավարման մարմիններում. այստեղ եկամուտներն աճել են ընդամենը 0,4 %ով՝ կազմելով 360,4 հազար դրամ (929 դոլար)։
Իսկ որտե՞ղ են ամենից շատ գնում աշխատելու
Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների ընդհանուր թիվը հասել է 785 195-ի՝ մեկ տարում ավելանալով 48 627-ով (գրեթե 7%):
Ամենամեծ աճը գրանցվել է շինարարության և առևտրի ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում աշխատողների թիվն աճել է գրեթե 9 հազար մարդով: Սակայն այդ ոլորտներում ավանդաբար մեծ է ստվերային զբաղվածության մասնաբաժինը, ինչը մշտապես դառնում է հարկային մարմինների ուշադրության առարկա։
Հարկ է նաև նշել, որ մշակող արդյունաբերությունում զբաղվածությունն աճել է 2,7%-ով (2 375 մարդով), իսկ ֆինանսական հատվածում՝ գրեթե 8,6%-ով (2 հազար մարդով):
Նման աճը, հատկապես անսպասելի ոլորտներում, ցույց է տալիս, որ Հայաստանի աշխատաշուկան շարունակում է փոխվել, թեև աշխատավարձերի և զբաղվածության մակարդակի ուժեղ շեղումները դեռևս պահպանվում են: