https://arm.sputniknews.ru/20250218/turqian-patrast-e-yndunel-ukrainaji-veraberjal-banakcutjunnery-haqan-fidan-85892794.html
Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները. Հաքան Ֆիդան
Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները. Հաքան Ֆիդան
Sputnik Արմենիա
Ֆիդանն ընդգծել է, որ թե՛ Կիևի և թե՛ Մոսկվայի հետ սերտ կապերի շնորհիվ Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ բանակցություններում։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T10:35+0400
2025-02-18T10:35+0400
2025-02-18T10:37+0400
թուրքիա
ամն
ռուսաստան
ուկրաինա
հաքան ֆիդան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83737613_0:0:1280:721_1920x0_80_0_0_6382882e0592c7a154a9469cdebbbcfd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ասել է, որ Անկարան պատրաստ է բանակցություններ կազմակերպել ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարամետ Türkiye թերթին։Ֆիդանը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Պարբերականի տվյալներով՝ Անկարան ընդգծել է խաղաղ գործընթացին մասնակցելու իր հետաքրքրվածությունը՝ նշելով, որ թե՛ Կիևի և թե՛ Մոսկվայի հետ սերտ կապերի շնորհիվ կարող է կարևոր դեր խաղալ բանակցություններում։Ամերիկյան «National Interest» ամսագիրը իր հրապարակման մեջ նշել է, որ, չնայած շարունակվող ռազմական գործողություններին, Ուկրաինայում հակամարտությունն ըստ էության ավարտված է, և շատ երկրներ կարծում են, որ Մոսկվան հաղթել է:Փետրվարի 12-ի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր մոտ մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է Պեսկովը, նախագահները քննարկել են երկրների միջև քաղաքացիների փոխանակման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ավելի ուշ Թրամփը հայտարարեց Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպելու իր մտադրության մասին, գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։Ավելի վաղ Պուտինն ընդգծել էր, որ հակամարտության կարգավորումը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե կարճաժամկետ զինադադարի, որը պարզապես հնարավորություն կստեղծի ուժերի վերախմբավորման համար։ Թրամփն իր հերթին պնդել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն չի հստակեցրել գործարքի հնարավոր պայմանները։
թուրքիա
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83737613_115:0:1252:853_1920x0_80_0_0_1d14d66899ed744d858a1168419d2650.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ամն, ռուսաստան, ուկրաինա, հաքան ֆիդան
թուրքիա, ամն, ռուսաստան, ուկրաինա, հաքան ֆիդան
Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները. Հաքան Ֆիդան
10:35 18.02.2025 (Թարմացված է: 10:37 18.02.2025) Ֆիդանն ընդգծել է, որ թե՛ Կիևի և թե՛ Մոսկվայի հետ սերտ կապերի շնորհիվ Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ բանակցություններում։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ասել է, որ Անկարան պատրաստ է բանակցություններ կազմակերպել ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարամետ Türkiye թերթին։
Ֆիդանը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Պարբերականի տվյալներով՝ Անկարան ընդգծել է խաղաղ գործընթացին մասնակցելու իր հետաքրքրվածությունը՝ նշելով, որ թե՛ Կիևի և թե՛ Մոսկվայի հետ սերտ կապերի շնորհիվ կարող է կարևոր դեր խաղալ բանակցություններում։
Միևնույն ժամանակ Մոսկվայում պատրաստվում են Ռուսաստանի և Ամերիկայի ներկայացուցիչների հանդիպմանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը այսօր Ռիադում բանակցություններ կունենան ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Գլխավոր թեման լինելու է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը։
Ամերիկյան «National Interest» ամսագիրը իր հրապարակման մեջ նշել է, որ, չնայած շարունակվող ռազմական գործողություններին, Ուկրաինայում հակամարտությունն ըստ էության ավարտված է, և շատ երկրներ կարծում են, որ Մոսկվան հաղթել է:
Փետրվարի 12-ի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր մոտ մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է Պեսկովը, նախագահները քննարկել են երկրների միջև քաղաքացիների փոխանակման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ավելի ուշ Թրամփը հայտարարեց Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպելու իր մտադրության մասին, գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Ավելի վաղ Պուտինն ընդգծել էր, որ հակամարտության կարգավորումը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե կարճաժամկետ զինադադարի, որը պարզապես հնարավորություն կստեղծի ուժերի վերախմբավորման համար։ Թրամփն իր հերթին պնդել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն չի հստակեցրել գործարքի հնարավոր պայմանները։