https://arm.sputniknews.ru/20250218/makrvoni-hratap-gagatnazhvoghvovy-em-erkrneri-arajnvordnern-ajdpes-el-chen-pajmanavvorvel-85907084.html
Մակրոնի հրատապ գագաթնաժողովը. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ չեն պայմանավորվել
Մակրոնի հրատապ գագաթնաժողովը. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ չեն պայմանավորվել
Sputnik Արմենիա
ԵՄ երկրներին լրջորեն մտահոգել է այն փաստը, որ չեն հրավիրվել Էր Ռիադ, որտեղ այսօր բանակցում են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Մակրոնը հրատապ խորհրդակցություն է հրավիրել։... 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T15:52+0400
2025-02-18T15:52+0400
2025-02-18T15:57+0400
եվրամիություն
ամն
էմանուել մակրոն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85904749_0:167:1600:1067_1920x0_80_0_0_1941a2cb11178dc08c94c4874e7efb19.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայել ապագա հրադադարի գծից այն կողմ, ոչ թե անմիջապես գծի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times»-ը՝ ներկայացնելով Ֆրանսիայի առաջնորդի` եվրոպական երկրների ղեկավարների համար երեկ հրավիրած արտակարգ նիստի մանրամասները։Ըստ հոդվածի` Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի ղեկավարներն ասել են, որ չեն ցանկանում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հարցի քննարկումը «չափազանց անտեղի» է որակել։ Իսկ Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսն ասել է, որ այժմ ոչ ոք չի դիտարկում իր զորքն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ ինքը բաց է բազմաթիվ տարբեր հարցեր քննարկելու համար», ինչպիսիք են զորքերի տեղակայումը։ «Սակայն իրականում շատ բաներ կան, որոնք պետք է հստակեցվեն նախքան այդ իրավիճակին հասնելը, քանի որ մենք խոսում ենք մեր տղամարդկանց և կանանց անվտանգության մասին»,– ասել է նա:Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Լոնդոնը պատրաստ է Ուկրաինայում զորք տեղակայել՝ որպես «անվտանգության երաշխիք»։Ինչպես գրում են համաշխարհային լրատվամիջոցները, եվրոպական երկրների ղեկավարները հրատապ գագաթնաժողովի ժամանակ կոնկրետ որոշումներ չեն կայացրել, միայն ընդգծել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու և Ուկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը։Հայտնի է, որ Փարիզում կայացած քննարկումներից հետո Մակրոնը զանգել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն ու «X» սոցցանցում գրել, որ ԵՄ-ն ձգտում է Ուկրաինայում կայուն և երկարատև խաղաղության, և որ պատերազմի ավարտը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի երաշխիքներով, ոչ թե Մինսկի համաձայնագրի պես փաստաթղթով։ Նա նաև նշել է, որ եվրոպացիները պետք է ավելի լավ, ավելի շատ և միմյանց տեղյակ պահելով ներդրումներ կատարեն իրենց անվտանգության և պաշտպանության մեջ, ընդ որում՝ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում:Բերբոքը հայտարարել է, որ եվրոպացիները աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային` հատկացնելով ավելի քան 134 մլրդ եվրո, իսկ միայն Գերմանիան տրամադրել է շուրջ 44 մլրդ եվրո: «Եվրոպայի ուժը, չնայած մեր բոլոր տարաձայնություններին, հիմնված է մեր միասնության վրա: Փարիզից Մյունխեն մենք կանցնենք միասին և վճռականորեն», - նախարարի խոսքը մեջբերում է «Berliner Zeitung»-ը։Նշենք, որ Սպիտակ տան նոր վարչակազմի քաղաքականությունը շփոթության մեջ է գցել եվրոպացի առաջնորդներին։ Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ հեռու է մնալու Ուկրաինա զորք մտցնելուց և եվրոպական զորակազմին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց, միաժամանակ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Չինաստանից և Բրազիլիայից խաղաղապահներ ներգրավելու հարցը։Եվրոպացիներն ու ուկրաինացիները տարակուսած են նաև Թրամփի` հանածոների վերաբերյալ առաջարկից: Բրիտանական «The Telegraph» թերթը գրում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում ավելի վատ պայմաններ է առաջ քաշել, քան այն գումարը, որը Գերմանիան պետք է վճարեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և Բեռլինի ու Տոկիոյի նկատմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կիրառված պատժամիջոցները։Թերթը, հղում անելով փաստաթղթի նախագծին, գրում է, որ ԱՄՆ-ն ուզում է ստանալ Ուկրաինայի օգտակար հանածոների արդյունահանումից ստացված եկամուտների 50%-ը, այդ թվում՝ ուրանի, լիթիումի և գրաֆիտի, և դրանց արդյունահանման նոր լիցենզիաների արժեքի 50%-ը։ Ըստ «The Telegraph»-ի` դա հավասարազոր է նրան, որ ԱՄՆ Ուկրաինային տնտեսական գաղութացման ենթարկի իրավական հիմունքներով։Ավելի վաղ «NBC»-ն հայտնել էր, որ Վաշինգտոնը ռեսուրսների վերաբերյալ իր պահանջների դիմաց հնարավոր է համարում ամերիկյան զորքի տեղակայումը Ուկրաինայում՝ օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված անվտանգությունն ապահովելու համար։Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքն է երկրի օգտակար հանածոներն առաջարկել ԱՄՆ-ին, բայց նրա մտքով դժվար թե անցներ, որ պայմաններն այդքան ծանր կլինեն։Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ի առաջարկը վկայում է Ուկրաինային «առևտրային հիմունքներով» օգնություն տրամադրելու մտադրության մասին։ Նա ընդգծել է` ավելի լավ կլինի`ընդհանրապես օգնություն չցուցաբերեն և դրանով իսկ նպաստեն հակամարտության ավարտին։Վրաստանի նախագահը պատմել է երկիրը Ռուսաստանի հետ պատերազմի դրդելու փորձերի մասին
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85904749_145:0:1568:1067_1920x0_80_0_0_0263d8a45730429049477214a4f61697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ամն, էմանուել մակրոն, ուկրաինա
եվրամիություն, ամն, էմանուել մակրոն, ուկրաինա
Մակրոնի հրատապ գագաթնաժողովը. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ չեն պայմանավորվել
15:52 18.02.2025 (Թարմացված է: 15:57 18.02.2025) ԵՄ երկրներին լրջորեն մտահոգել է այն փաստը, որ չեն հրավիրվել Էր Ռիադ, որտեղ այսօր բանակցում են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Մակրոնը հրատապ խորհրդակցություն է հրավիրել։ Ակնհայտ է, որ ԵՄ երկրները ձգտում են պահպանել իրենց ակտիվ դերակատարումը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայել ապագա հրադադարի գծից այն կողմ, ոչ թե անմիջապես գծի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times»-ը՝ ներկայացնելով Ֆրանսիայի առաջնորդի` եվրոպական երկրների ղեկավարների համար երեկ հրավիրած արտակարգ նիստի մանրամասները։
Ըստ հոդվածի` Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի ղեկավարներն ասել են, որ չեն ցանկանում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հարցի քննարկումը «չափազանց անտեղի» է որակել։ Իսկ Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսն ասել է, որ այժմ ոչ ոք չի դիտարկում իր զորքն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ ինքը բաց է բազմաթիվ տարբեր հարցեր քննարկելու համար», ինչպիսիք են զորքերի տեղակայումը։ «Սակայն իրականում շատ բաներ կան, որոնք պետք է հստակեցվեն նախքան այդ իրավիճակին հասնելը, քանի որ մենք խոսում ենք մեր տղամարդկանց և կանանց անվտանգության մասին»,– ասել է նա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Լոնդոնը պատրաստ է Ուկրաինայում զորք տեղակայել՝ որպես «անվտանգության երաշխիք»։
Ինչպես գրում են համաշխարհային լրատվամիջոցները, եվրոպական երկրների ղեկավարները հրատապ գագաթնաժողովի ժամանակ կոնկրետ որոշումներ չեն կայացրել, միայն ընդգծել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու և Ուկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը։
Հայտնի է, որ Փարիզում կայացած քննարկումներից հետո Մակրոնը զանգել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն ու «X» սոցցանցում գրել, որ ԵՄ-ն ձգտում է Ուկրաինայում կայուն և երկարատև խաղաղության, և որ պատերազմի ավարտը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի երաշխիքներով, ոչ թե Մինսկի համաձայնագրի պես փաստաթղթով։ Նա նաև նշել է, որ եվրոպացիները պետք է ավելի լավ, ավելի շատ և միմյանց տեղյակ պահելով ներդրումներ կատարեն իրենց անվտանգության և պաշտպանության մեջ, ընդ որում՝ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում:
Փարիզում կայանալիք գագաթնաժողովից առաջ կարևոր հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Bloomberg»-ի հետ զրույցում նա բացահայտել է Ուկրաինայի պաշտպանական ոլորտին հատկացված օգնության փաթեթի չափը՝ ռեկորդային 700 մլրդ եվրո:
Բերբոքը հայտարարել է, որ եվրոպացիները աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային` հատկացնելով ավելի քան 134 մլրդ եվրո, իսկ միայն Գերմանիան տրամադրել է շուրջ 44 մլրդ եվրո: «Եվրոպայի ուժը, չնայած մեր բոլոր տարաձայնություններին, հիմնված է մեր միասնության վրա: Փարիզից Մյունխեն մենք կանցնենք միասին և վճռականորեն», - նախարարի խոսքը մեջբերում է
«Berliner Zeitung»-ը։
Նշենք, որ Սպիտակ տան նոր վարչակազմի քաղաքականությունը շփոթության մեջ է գցել եվրոպացի առաջնորդներին։ Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ հեռու է մնալու Ուկրաինա զորք մտցնելուց և եվրոպական զորակազմին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց, միաժամանակ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Չինաստանից և Բրազիլիայից խաղաղապահներ ներգրավելու հարցը։
Եվրոպացիներն ու ուկրաինացիները տարակուսած են նաև Թրամփի` հանածոների վերաբերյալ առաջարկից: Բրիտանական «The Telegraph» թերթը գրում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում ավելի վատ պայմաններ է առաջ քաշել, քան այն գումարը, որը Գերմանիան պետք է վճարեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և Բեռլինի ու Տոկիոյի նկատմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կիրառված պատժամիջոցները։
Թերթը, հղում անելով փաստաթղթի նախագծին, գրում է, որ ԱՄՆ-ն ուզում է ստանալ Ուկրաինայի օգտակար հանածոների արդյունահանումից ստացված եկամուտների 50%-ը, այդ թվում՝ ուրանի, լիթիումի և գրաֆիտի, և դրանց արդյունահանման նոր լիցենզիաների արժեքի 50%-ը։ Ըստ «The Telegraph»-ի` դա հավասարազոր է նրան, որ ԱՄՆ Ուկրաինային տնտեսական գաղութացման ենթարկի իրավական հիմունքներով։
Ավելի վաղ «NBC»-ն հայտնել էր, որ Վաշինգտոնը ռեսուրսների վերաբերյալ իր պահանջների դիմաց հնարավոր է համարում ամերիկյան զորքի տեղակայումը Ուկրաինայում՝ օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված անվտանգությունն ապահովելու համար։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքն է երկրի օգտակար հանածոներն առաջարկել ԱՄՆ-ին, բայց նրա մտքով դժվար թե անցներ, որ պայմաններն այդքան ծանր կլինեն։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ի առաջարկը վկայում է Ուկրաինային «առևտրային հիմունքներով» օգնություն տրամադրելու մտադրության մասին։ Նա ընդգծել է` ավելի լավ կլինի`ընդհանրապես օգնություն չցուցաբերեն և դրանով իսկ նպաստեն հակամարտության ավարտին։