https://arm.sputniknews.ru/20250218/irani-mijukajin-tsragri-harcy-karvogh-e-ev-petq-e-lutsvi-divanagitakan-tshanaparhvov-peskvov-85896439.html
Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Պեսկով
Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Պեսկով
Sputnik Արմենիա
Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T11:50+0400
2025-02-18T11:50+0400
2025-02-18T11:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
ամն
ռուսաստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_0:23:3072:1751_1920x0_80_0_0_dcac12d3cfcf7ba0ec951c7cbcbe600e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Մոսկվան համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ ներգրավված բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և մտադիր է համակողմանի զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Թեհրանին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Թեհրանը պնդում է, որ իր մշակումները բացառապես խաղաղ բնույթ են կրում, սակայն արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները և Իսրայելը, կասկածում են, որ նա ձգտում է միջուկային զենք ստեղծել:2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Գործարքը վերականգնելու Բայդենի վարչակազմի ջանքերը ձախողվեցին երաշխիքների բացակայության և պատժամիջոցների ամբողջական վերացման` Իրանի պահանջների պատճառով:Ռուսաստանը աջակցում է խնդրի դիվանագիտական կարգավորմանը և շարունակում է Իրանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ–ի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ Թեհրանն ընդլայնում է հարստացված ուրանի ծավալները, ինչը մտահոգում է ՄԱԳԱՏԷ-ին և արևմտյան երկրներին։ Իրավիճակը կարգավորելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0fc9bf528d9f6dec367f9555df95cf37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, ամն, ռուսաստան, դմիտրի պեսկով
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, ամն, ռուսաստան, դմիտրի պեսկով
Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Պեսկով
11:50 18.02.2025 (Թարմացված է: 11:51 18.02.2025) Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Մոսկվան համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ ներգրավված բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և մտադիր է համակողմանի զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Թեհրանին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։
«Մենք կարևոր ենք համարում լավ հարաբերություններն ու գործընկերությունը Իրանի հետ և պատրաստ ենք աջակցել այնպիսի առանցքային խնդիրների լուծմանը, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագիրը», - նշել է Պեսկովը։
Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Թեհրանը պնդում է, որ իր մշակումները բացառապես խաղաղ բնույթ են կրում, սակայն արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները և Իսրայելը, կասկածում են, որ նա ձգտում է միջուկային զենք ստեղծել:
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Գործարքը վերականգնելու Բայդենի վարչակազմի ջանքերը ձախողվեցին երաշխիքների բացակայության և պատժամիջոցների ամբողջական վերացման` Իրանի պահանջների պատճառով:
Ռուսաստանը աջակցում է խնդրի դիվանագիտական կարգավորմանը և շարունակում է Իրանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ–ի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ Թեհրանն ընդլայնում է հարստացված ուրանի ծավալները, ինչը մտահոգում է ՄԱԳԱՏԷ-ին և արևմտյան երկրներին։ Իրավիճակը կարգավորելու շուրջ բանակցությունները շարունակվում են։