https://arm.sputniknews.ru/20250218/inch-petq-e-ani-hhn-pareni-volvortum-tshkun-linelu-hamar-pashinjany-qnnarkum-e-unecel-85917148.html
Ի՞նչ պետք է անի ՀՀ–ն պարենի ոլորտում ճկուն լինելու համար. Փաշինյանը քննարկում է ունեցել
Ի՞նչ պետք է անի ՀՀ–ն պարենի ոլորտում ճկուն լինելու համար. Փաշինյանը քննարկում է ունեցել
Sputnik Արմենիա
Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը ներառում է 50 միջոցառում։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T18:18+0400
2025-02-18T18:18+0400
2025-02-18T18:18+0400
հայաստան
պարեն
սնունդ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098788_0:84:1600:984_1920x0_80_0_0_b24650b2e8ec48a6e36a781afff6cd8e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` Հայաստանը պետք է աշխատի նյութական պահուստի ցանկում ներառված ապրանքների այլընտրանքների ձևավորման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փետրվարի 18-ին քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ծրագիրը ներառում է 50 միջոցառում, որոնք վերաբերում են պարենի առկայությանը, մատչելիությանը, օգտագործմանը, ապահովման կայունությանը, առկա խնդիրների լուծմանը:Վարչապետն ընդգծել է, որ Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ է գործել հնարավորինս ճկուն:Հանրակրթական դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվել են իրազեկման աշխատանքներ բալանսավորված սննդակարգի, անվտանգ սնունդ ընտրելու սկզբունքների վերաբերյալ։ «Տաք սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականից ՀՀ 10 մարզի հանրակրթական 1060 դպրոցի տարրական դասարանների շուրջ 105259 աշակերտ և նախակրթարանների 4114 սան ստանում են տաք սնունդ։Քննարկման ժամանակ նշվել է, որ պարենի առկայության և կայունության շրջանակում մինչև 2027 թ․ խոշոր ներդրումային ծրագրերին ցուցաբերվում է պետական աջակցություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098788_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c73b99cff207cd805adb494b599efa59.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պարեն, սնունդ, նիկոլ փաշինյան
հայաստան, պարեն, սնունդ, նիկոլ փաշինյան
Ի՞նչ պետք է անի ՀՀ–ն պարենի ոլորտում ճկուն լինելու համար. Փաշինյանը քննարկում է ունեցել
Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը ներառում է 50 միջոցառում։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` Հայաստանը պետք է աշխատի նյութական պահուստի ցանկում ներառված ապրանքների այլընտրանքների ձևավորման ուղղությամբ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փետրվարի 18-ին քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ծրագիրը ներառում է 50 միջոցառում, որոնք վերաբերում են պարենի առկայությանը, մատչելիությանը, օգտագործմանը, ապահովման կայունությանը, առկա խնդիրների լուծմանը:
Վարչապետն ընդգծել է, որ Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ է գործել հնարավորինս ճկուն:
«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավոր քայլերին: Փաշինյանը նյութական պահուստի պաշարների ապահովման համատեքստում կարևորել է տեղական արտադրության խրախուսումը, կառավարության աջակցության ծրագրերի վերանայումն ու այդ ուղղությամբ կառավարության կողմից համապատասխան ծրագրերի իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանրակրթական դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվել են իրազեկման աշխատանքներ բալանսավորված սննդակարգի, անվտանգ սնունդ ընտրելու սկզբունքների վերաբերյալ։ «Տաք սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականից ՀՀ 10 մարզի հանրակրթական 1060 դպրոցի տարրական դասարանների շուրջ 105259 աշակերտ և նախակրթարանների 4114 սան ստանում են տաք սնունդ։
Քննարկման ժամանակ նշվել է, որ պարենի առկայության և կայունության շրջանակում մինչև 2027 թ․ խոշոր ներդրումային ծրագրերին ցուցաբերվում է պետական աջակցություն: