00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ. Վրաստանը Հայաստանի հետ կհանդիպի լավագույն մարզադաշտում

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2025
Բաժանորդագրվել
«Դինամոյում» տրիբունաների վերանորոգման պատճառով Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները Վրաստանի հավաքականն անցկացնում էր այլ մարզադաշտերում:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև մարտի 23-ին կանցկացվի Թբիլիսիի «Դինամո Արենայում», հայտնում է Sputnik Գրուզիան:
ՈւԵՖԱ-ի անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ մարզադաշտի տրիբունաների առաջին շարքի վերանորոգման պատճառով նախկինում «Դինամոն» չէր կարող սպասարկել Ազգերի լիգայի պաշտոնական հանդիպումները: Սակայն Վրաստանի դատական փորձաքննության ազգային բյուրոյի վերջին եզրակացության համաձայն՝ մարզադաշտը կարող է ընդունել հանդիպումը, քանի որ սահմանափակումները չեն տարածվում խաղի անցկացման համար անհրաժեշտ գոտիների վրա, հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Դինամոն» Վրաստանի խոշորագույն մարզադաշտն է՝ 55 հազար նստատեղով։
Նշենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները Վրաստանն անցկացրել է այլ մարզադաշտերում. Չեխիայի և Ալբանիայի հետ խաղերը՝ Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, իսկ Ուկրաինայի հետ խաղը՝ Բաթումիում:
Հայաստան-Վրաստան փլեյ-օֆֆի երկու հանդիպումներից առաջինը կկայանա մարտի 20-ին՝ Երևանում:
Հայաստանն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ դուրս է եկել որպես C լիգայի իր խմբում 2-րդ տեղը գրաված թիմ, իսկ Վրաստանն՝ ավելի բարձր կարգ ունեցող B լիգայի իր խմբում գրավել է 3-րդ տեղը: Այս դիմակայության հաղթողը իրավունք կստանա խաղալ B լիգայում, իսկ պարտվողը կտեղափոխվի C լիգա (այսինքն՝ Հայաստանի հաղթանակի դեպքում թիմերը կփոխվեն տեղերով, իսկ Վրաստանի հաղթանակի դեպքում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա):
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի հավաքականները հանդիպել են 7 անգամ, որոնցից 3 անգամ հաղթել է Վրաստանը, 2 անգամ՝ Հայաստանը, ևս 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Հատկանշական է, որ այդ խաղերից պաշտոնականն ընդամենը երկուսն են՝ նույնպես Ազգերի լիգայում. այդ մրցամարտերում առավելություն ունի հայկական կողմը՝ 2:2 և 2:1 հաշիվներով։
Լրահոս
0