https://arm.sputniknews.ru/20250218/amnn-kpvokhi-rd-um-ir-despanin-mvoskva-e-ugharkvel-teknatsui-hamadzajnecman-harcumy-85914393.html
ԱՄՆ–ն կփոխի՞ ՌԴ-ում իր դեսպանին. Մոսկվա է ուղարկվել թեկնածուի համաձայնեցման հարցումը
ԱՄՆ–ն կփոխի՞ ՌԴ-ում իր դեսպանին. Մոսկվա է ուղարկվել թեկնածուի համաձայնեցման հարցումը
Sputnik Արմենիա
Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության գործող ղեկավար Լին Թրեյսին Ռուսաստանում աշխատում է ընդամենը երկու տարի։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T17:50+0400
2025-02-18T17:50+0400
2025-02-18T18:02+0400
դեսպան
ամն
ռուսաստան
լին թրեյսի
ռիչարդ նորլանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85912424_0:221:2743:1764_1920x0_80_0_0_06cd35c2018ba538a72c4f19f28a4100.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ը հարցում է ուղարկել Ռուսաստան՝ Ռիչարդ Նորլանդին Մոսկվայում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում համաձայնեցնելու համար։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»:Եթե ռուսական կողմը հաստատի դիվանագետի թեկնածությունը, ապա Նորլանդը կարող է փոխարինել Լին Թրեյսիին, որը նշանակվել է դեռևս Բայդենի վարչակազմի օրոք և դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2023 թվականի սկզբից: Թրեյսին մինչ այդ դեսպան էր Հայաստանում։Երևանից Մոսկվա. ՌԴ ԱԳՆ-ն համաձայն է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան նշանակելունՆորլանդը 35 տարվա փորձ ունեցող դիվանագետ է. նա դեռևս 1980-ականների վերջին աշխատել է ԽՍՀՄ-ում ամերիկյան դեսպանատանը, այնուհետև եղել է Լիբիայում, Վրաստանում և Ուզբեկստանում ԱՄՆ դեսպանը:Թերթի տվյալներով՝ Նորլանդն առաջադրվել է դեռ Բայդենի օրոք, ընդ որում՝ նրա թեկնածությունը հետ չի կանչվել նաև Թրամփի վարչակազմի կողմից։Միաժամանակ, Ռուսաստանը հույս ունի, որ շուտով ամերիկյան կողմը կլուծի Ալեքսանդր Դարչիևի ագրեմանը տալու հարցը, որն ավելի վաղ Կանադայում ՌԴ դեսպանն էր:Դեսպանությունների աշխատանքի հարցը փետրվարի 15-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա նոր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոն:Գերմանիայում ՀՀ դեսպանը հետ կկանչվի՞. Փաշինյանին զայրացրել է մյունխենյան «հանդիպումը»
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85912424_14:0:2743:2047_1920x0_80_0_0_ae607a69b41b75e2e222e6ac9b76b7fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, ամն, ռուսաստան, լին թրեյսի, ռիչարդ նորլանդ
դեսպան, ամն, ռուսաստան, լին թրեյսի, ռիչարդ նորլանդ
ԱՄՆ–ն կփոխի՞ ՌԴ-ում իր դեսպանին. Մոսկվա է ուղարկվել թեկնածուի համաձայնեցման հարցումը
17:50 18.02.2025 (Թարմացված է: 18:02 18.02.2025) Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության գործող ղեկավար Լին Թրեյսին Ռուսաստանում աշխատում է ընդամենը երկու տարի։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ը հարցում է ուղարկել Ռուսաստան՝ Ռիչարդ Նորլանդին Մոսկվայում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում համաձայնեցնելու համար։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Եթե ռուսական կողմը հաստատի դիվանագետի թեկնածությունը, ապա Նորլանդը կարող է փոխարինել Լին Թրեյսիին, որը նշանակվել է դեռևս Բայդենի վարչակազմի օրոք և դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2023 թվականի սկզբից: Թրեյսին մինչ այդ դեսպան էր Հայաստանում։
Նորլանդը 35 տարվա փորձ ունեցող դիվանագետ է. նա դեռևս 1980-ականների վերջին աշխատել է ԽՍՀՄ-ում ամերիկյան դեսպանատանը, այնուհետև եղել է Լիբիայում, Վրաստանում և Ուզբեկստանում ԱՄՆ դեսպանը:
Թերթի տվյալներով՝ Նորլանդն առաջադրվել է դեռ Բայդենի օրոք, ընդ որում՝ նրա թեկնածությունը հետ չի կանչվել նաև Թրամփի վարչակազմի կողմից։
Միաժամանակ, Ռուսաստանը հույս ունի, որ շուտով ամերիկյան կողմը կլուծի Ալեքսանդր Դարչիևի ագրեմանը տալու հարցը, որն ավելի վաղ Կանադայում ՌԴ դեսպանն էր:
Դեսպանությունների աշխատանքի հարցը փետրվարի 15-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա նոր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոն: