https://arm.sputniknews.ru/20250217/varvordnerin-ajakcutjun-em-hajtnum-avinjany-bvojkvotvogh-ughevvorneri-het-mijadeperi-masin-85847608.html
Վարորդներին աջակցություն եմ հայտնում. Ավինյանը` բոյկոտող ուղևորների հետ միջադեպերի մասին
Վարորդներին աջակցություն եմ հայտնում. Ավինյանը` բոյկոտող ուղևորների հետ միջադեպերի մասին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի խոսքով` ավտոբուսների վարորդներն ըստ իրենց աշխատանքային պայմանագրի իրավունք ունեն հետևել, որպեսզի ուղևորները պատշաճ կերպով կատարեն... 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T11:13+0400
2025-02-17T11:13+0400
2025-02-17T11:14+0400
տիգրան ավինյան
ավտոբուս
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85311940_0:0:1600:900_1920x0_80_0_0_ff1da6df9f160022111cab3e62052cf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր աջակցությունն է հայտնում հանրային տրանսպորտի վարորդներին։ Այս մասին նա հայտնեց Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։Երևանի քաղաքապետի խոսքով` ավտոբուսների վարորդներն ըստ իրենց աշխատանքային պայմանագրի իրավունք ունեն հետևել, որպեսզի ուղևորները պատշաճ կերպով կատարեն վճարումները։ Նա ընդունեց, որ երբեմն վարորդները կոշտ են արձագանքում, բայց միևնույն ժամանակ շեշտեց` այնուամենայնիվ վերջիններին հասկանում է, քանի որ ծանր աշխատանք են կատարում։Ավինյանը վստահեցրեց` լիովին մտնում է վարորդների դրության մեջ ու հասկանում նրանց ցավը։«Ես ուզում եմ վարորդներին հայտնել իմ աջակցությունը»,– ասաց Ավինյանը։Նա շեշտեց, որ ուղևորները չվճարելով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում որոշակի խնդիրներ են ստեղծում տրանսպորտի ոլորտում քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման առումով։Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում սակագների փոփոխություն է տեղի ունեցել, իսկ փետրվարի 1-ից միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ ուժի մեջ է մտել։ Այդ օրվանից գրեթե ամեն օր երևանցիներն ու քաղաքի հյուրերը բոյկոտում են թանկացումների, մասնավորապես մեկանգամյա ուղևորափոխադրման համար 100 դրամի փոխարեն 150 դրամ վճարելու դեմ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85311940_78:0:1278:900_1920x0_80_0_0_834a9d2c5960bb026d51998de4cd79fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան, ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան
Վարորդներին աջակցություն եմ հայտնում. Ավինյանը` բոյկոտող ուղևորների հետ միջադեպերի մասին
11:13 17.02.2025 (Թարմացված է: 11:14 17.02.2025) Երևանի քաղաքապետի խոսքով` ավտոբուսների վարորդներն ըստ իրենց աշխատանքային պայմանագրի իրավունք ունեն հետևել, որպեսզի ուղևորները պատշաճ կերպով կատարեն վճարումները։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր աջակցությունն է հայտնում հանրային տրանսպորտի վարորդներին։ Այս մասին նա հայտնեց Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Որոշ քաղաքացիներ տարբեր դրդապատճառներով շարունակում են չվճարել ուղևորափոխադրման համար: Իհարկե, այն քանակը չէ, ինչի մասին հայտնում է ընդդիմությունը, բայց գիտենք, որ մարդիկ կան, որոնք իրապես կարծում են, որ թանկացումներն արդարացված չեն ու իրենք ունեն այդ իրավունքը։ Կան նաև այնպիսինները, որոնք ուղղակի առիթից են օգտվում, ինչը վնասում է նաև քաղաքային բյուջեին»,– նշեց Ավինյանը։
Երևանի քաղաքապետի խոսքով` ավտոբուսների վարորդներն ըստ իրենց աշխատանքային պայմանագրի իրավունք ունեն հետևել, որպեսզի ուղևորները պատշաճ կերպով կատարեն վճարումները։ Նա ընդունեց, որ երբեմն վարորդները կոշտ են արձագանքում, բայց միևնույն ժամանակ շեշտեց` այնուամենայնիվ վերջիններին հասկանում է, քանի որ ծանր աշխատանք են կատարում։
Ավինյանը վստահեցրեց` լիովին մտնում է վարորդների դրության մեջ ու հասկանում նրանց ցավը։
«Ես ուզում եմ վարորդներին հայտնել իմ աջակցությունը»,– ասաց Ավինյանը։
Նա շեշտեց, որ ուղևորները չվճարելով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում որոշակի խնդիրներ են ստեղծում տրանսպորտի ոլորտում քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման առումով։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում սակագների փոփոխություն է տեղի ունեցել, իսկ փետրվարի 1-ից միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ ուժի մեջ է մտել։ Այդ օրվանից գրեթե ամեն օր երևանցիներն ու քաղաքի հյուրերը բոյկոտում են թանկացումների, մասնավորապես մեկանգամյա ուղևորափոխադրման համար 100 դրամի փոխարեն 150 դրամ վճարելու դեմ։