https://arm.sputniknews.ru/20250217/t-90-tanky-pancir-zhh-n-ev-voch-miajn-inch-kcucadri-rusastany-abu-dabii-cucahandesum-85856516.html
Т-90 տանկը, «Պանցիր» ԶՀՀ-ն և ոչ միայն. ինչ կցուցադրի Ռուսաստանը Աբու Դաբիի ցուցահանդեսում
Т-90 տանկը, «Պանցիր» ԶՀՀ-ն և ոչ միայն. ինչ կցուցադրի Ռուսաստանը Աբու Դաբիի ցուցահանդեսում
Sputnik Արմենիա
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը IDEX 2025 խոշոր միջազգային ցուցահանդեսում այցելուներին կզարմացնի ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներով։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T12:18+0400
2025-02-17T12:18+0400
2025-02-17T12:22+0400
աբու դաբի
զենք
ռուսաստան
ցուցահանդես
մերձավոր արևելք
տեսանյութեր
տեսանյութ
զենիթահրթիռային համալիր
«տոր» զենիթահրթիռային համալիրներ
с-400 զենիթահրթիռային համալիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85846251_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0bf5f5c800b795c2818c78faba0f0117.jpg
Աբու Դաբիում բացվել է IDEX 2025 պաշտպանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև ռուսական նորագույն մշակումները: Մասնավորապես, Ռուսաստանն առաջին անգամ արտերկրում ցուցադրել է Т-90МС «Прорыв» տանկի արտահանման տարբերակը, որը հատուկ գործողության ընթացքում մարտական կիրառման արդյունքում գրեթե բոլոր համակարգերի լրամշակումներ է ստացել:Բացի այդ, առաջին անգամ արտերկրում ներկայացվել է «Панцирь-СМД-Е» ՀՕՊ համալիրը, որը հագեցած է մինի-հրթիռներով և կարող է ԱԹՍ-ների դեմ պայքարում փոխարինել ԶՀՀ-ների մի ամբողջ մարտկոցի: Ռուսաստանյան միացյալ տաղավարում կցուցադրվեն «Корнет» հակատանկային համալիրը՝ հեռակառավարման վահանակով, «Крона-Э» ՀՕՊ համալիրը, «Куб-2-1Э» և «Куб-2-2Э» նոր կամիկաձե-դրոնները, «Бережок» մարտական մոդուլը, РПЛ-7 ձեռքի գնդացիրը՝ ժապավենային գնդակներով: Առաջին անգամ կցուցադրվեն АК-12 և АК-15 ինքնաձիգների նոր տարբերակները՝ կարճացված և փոքրաչափ։Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին կմասնակցի Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ավելի քան 40 ձեռնարկություն, ռուսական ցուցադրության մակերեսը կկազմի գրեթե հազար քմ:«Կալաշնիկովն» առաջին անգամ կցուցադրի նորագույն ինքնաձիգներ Աբու Դաբիում՝ «IDEX 2025»-ին«Ռոսօբորոնէքսպորտ»-ում հայտարարում են, որ ռուս արտադրողների բերած բոլոր նմուշները մարտական պայմաններում կիրառման փորձ ունեն և լրամշակվել են՝ հաշվի առնելով ժամանակակից հակամարտության իրողությունները:Ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակներում «Ռոսօբորոնէքսպորտ»- ը հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի Մերձավոր Արևելքի երկրների պատվիրակությունների և զենքի խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսի այլ մասնակիցների հետ: Կքննարկվեն համագործակցության զանազան տարբերակներ, այդ թվում՝ տեխնոլոգիական։UMEX 2024 միջազգային ցուցահանդեսի բացումը ԱՄԷ-ումIDEX-2025 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Աբու Դաբիում փետրվարի 17-21-ը: Նախորդ ցուցահանդեսին, որ կայացել է 2023 թվականին, այցելել էր ավելի քան 132 հազար մարդ 65 երկրներից։
աբու դաբի
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85846251_0:0:1440:1080_1920x0_80_0_0_b676577e0e115334d87a08c526d198e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբու դաբի, զենք, ռուսաստան, ցուցահանդես, մերձավոր արևելք, տեսանյութեր, տեսանյութ, զենիթահրթիռային համալիր, «տոր» զենիթահրթիռային համալիրներ, с-400 զենիթահրթիռային համալիր
աբու դաբի, զենք, ռուսաստան, ցուցահանդես, մերձավոր արևելք, տեսանյութեր, տեսանյութ, զենիթահրթիռային համալիր, «տոր» զենիթահրթիռային համալիրներ, с-400 զենիթահրթիռային համալիր
Т-90 տանկը, «Պանցիր» ԶՀՀ-ն և ոչ միայն. ինչ կցուցադրի Ռուսաստանը Աբու Դաբիի ցուցահանդեսում
12:18 17.02.2025 (Թարմացված է: 12:22 17.02.2025) Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը IDEX 2025 խոշոր միջազգային ցուցահանդեսում այցելուներին կզարմացնի ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներով։
Աբու Դաբիում բացվել է IDEX 2025 պաշտպանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև ռուսական նորագույն մշակումները: Մասնավորապես, Ռուսաստանն առաջին անգամ արտերկրում ցուցադրել է Т-90МС «Прорыв» տանկի արտահանման տարբերակը, որը հատուկ գործողության ընթացքում մարտական կիրառման արդյունքում գրեթե բոլոր համակարգերի լրամշակումներ է ստացել:
Բացի այդ, առաջին անգամ արտերկրում ներկայացվել է «Панцирь-СМД-Е» ՀՕՊ համալիրը, որը հագեցած է մինի-հրթիռներով և կարող է ԱԹՍ-ների դեմ պայքարում փոխարինել ԶՀՀ-ների մի ամբողջ մարտկոցի: Ռուսաստանյան միացյալ տաղավարում կցուցադրվեն «Корнет» հակատանկային համալիրը՝ հեռակառավարման վահանակով, «Крона-Э» ՀՕՊ համալիրը, «Куб-2-1Э» և «Куб-2-2Э» նոր կամիկաձե-դրոնները, «Бережок» մարտական մոդուլը, РПЛ-7 ձեռքի գնդացիրը՝ ժապավենային գնդակներով: Առաջին անգամ կցուցադրվեն АК-12 և АК-15 ինքնաձիգների նոր տարբերակները՝ կարճացված և փոքրաչափ։
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին կմասնակցի Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ավելի քան 40 ձեռնարկություն, ռուսական ցուցադրության մակերեսը կկազմի գրեթե հազար քմ:
«Ռոսօբորոնէքսպորտ»-ում հայտարարում են, որ ռուս արտադրողների բերած բոլոր նմուշները մարտական պայմաններում կիրառման փորձ ունեն և լրամշակվել են՝ հաշվի առնելով ժամանակակից հակամարտության իրողությունները:
Ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակներում «Ռոսօբորոնէքսպորտ»- ը հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի Մերձավոր Արևելքի երկրների պատվիրակությունների և զենքի խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսի այլ մասնակիցների հետ: Կքննարկվեն համագործակցության զանազան տարբերակներ, այդ թվում՝ տեխնոլոգիական։
IDEX-2025 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Աբու Դաբիում փետրվարի 17-21-ը: Նախորդ ցուցահանդեսին, որ կայացել է 2023 թվականին, այցելել էր ավելի քան 132 հազար մարդ 65 երկրներից։