https://arm.sputniknews.ru/20250217/irenq-el-brjuseli-despannern-en-qvocharjany-hhum-rd-despani-het-hamematelu-masin-85872746.html
Իրենք էլ Բրյուսելի՞ դեսպաններն են. Քոչարյանը` իրեն ՌԴ դեսպանի հետ «համեմատելու» մասին
Իրենք էլ Բրյուսելի՞ դեսպաններն են. Քոչարյանը` իրեն ՌԴ դեսպանի հետ «համեմատելու» մասին
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց` ամենաթեթև բանը պիտակներ կիրառելն է։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T15:52+0400
2025-02-17T15:52+0400
2025-02-17T15:58+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85851170_0:0:1600:901_1920x0_80_0_0_c2b94932f535e0cdcc4730fa93078b4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե իր հնչեցրած մտքերից հետո ինչու են իշխանությունում կարծում, թե ինքը ՀՀ–ում ՌԴ դեսպանն է։Մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանին խնդրեցին մեկնաբանել ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն գրառումը, թե «ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանն է» ասուլիս տալիս։Այսօր Արցախ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է․ Քոչարյան«Երբ իրենք խոսեն, մենք էլ պիտի ասենք` Բրյուսելի՞ դեսպաններն են։ Ամենաթեթև բանը պիտակներ կիրառելն է` Բրյուսելի, Վաշինգտոնի, մոտ 5-10 տարուց էլ կնշեն նաև Պեկինը։ Պեկին էլ կասեն, որովհետև այդ երկրի դերակատարությունն աշխարհում հսկայական տեմպերով աճում է»,– ասաց Քոչարյանը։ՀՀ 2–րդ նախագահն ընդգծեց` Պեկինի ազդեցությունն է արագ աճում աշխարհում, և լրջագույն սխալ է, որ ՀՀ–ն այդ ուղղությամբ չի աշխատում։Ինչո՞ւ է արգելվել Սիմոնյանի և Զատուլինի մուտքը ՀՀ. Քոչարյանը դա ապերախտություն է անվանել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85851170_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ffee1209b5f49701cffacd161cab8f59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, դեսպան
հայաստան, ռոբերտ քոչարյան, դեսպան
Իրենք էլ Բրյուսելի՞ դեսպաններն են. Քոչարյանը` իրեն ՌԴ դեսպանի հետ «համեմատելու» մասին
15:52 17.02.2025 (Թարմացված է: 15:58 17.02.2025) ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց` ամենաթեթև բանը պիտակներ կիրառելն է։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե իր հնչեցրած մտքերից հետո ինչու են իշխանությունում կարծում, թե ինքը ՀՀ–ում ՌԴ դեսպանն է։
Մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանին խնդրեցին մեկնաբանել ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն գրառումը, թե «ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանն է» ասուլիս տալիս։
«Երբ իրենք խոսեն, մենք էլ պիտի ասենք` Բրյուսելի՞ դեսպաններն են։ Ամենաթեթև բանը պիտակներ կիրառելն է` Բրյուսելի, Վաշինգտոնի, մոտ 5-10 տարուց էլ կնշեն նաև Պեկինը։ Պեկին էլ կասեն, որովհետև այդ երկրի դերակատարությունն աշխարհում հսկայական տեմպերով աճում է»,– ասաց Քոչարյանը։
ՀՀ 2–րդ նախագահն ընդգծեց` Պեկինի ազդեցությունն է արագ աճում աշխարհում, և լրջագույն սխալ է, որ ՀՀ–ն այդ ուղղությամբ չի աշխատում։