00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
03:38
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնացել էր դասախոսություն լսելու. ԱԳ նախկին փոխնախարարը` Փաշինյանի մյունխենյան այցի մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին փոխարտգործնախարարը նշում է, որ եթե երկրի ղեկավարը մասնակցում է նմանատիպ կոնֆերանսների, ուրեմն ինչ–որ ձևով պիտի նշվի, որ ինքն այնտեղ է։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Մյունխեն` դասախոսություն լսելու, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը` մեկնաբանելով Փաշինյանի այցը Գերմանիա։
Փաշինյանն անցած շաբաթ մեկնել էր Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ էր ունեցել արտերկրի գործընկերների, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ։
«Գնացել էին դասախոսություն լսելու։ Չգիտեմ` կոնսպեկտը արել են, թե ոչ։ Այդ այցի պրակտիկ նշանակություն ես չեմ տեսել, ելույթ չեմ լսել։ Այս պայմաններում սովորաբար երկրի ղեկավարը չի մասնակցում նմանատիպ կոնֆերանսներին։ Հակառակ դեպքում, եթե ներկա է, ապա ինչ–որ ձևով պիտի նշվի, որ ինքն այնտեղ է, իսկ դա լինում է ելույթով կամ ինչ–որ այլ պաշտոնական իրադարձությունով»,– ասաց մեր զրուցակիցը։
Ադոնցը ուշադրություն հրավիրեց նաև Մյունխեում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպմանը, որի ընթացքում բացի ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների և Սիրիայի հարցից քննարկվել է նաև Հարավային Կովկասի իրավիճակը։
© SputnikԱվետ Ադոնց
Авет Адонц в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Ավետ Ադոնց
«Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Թուրքիայի հետ քննարկելիս դահլիճում նստած էր Հարավային Կովկասի երկրներից մեկի ղեկավարն իր պատվիրակությունով։ Ես չեմ ասում` հանդիպումը եռակողմ լիներ։ Բայց նորմալ պայմաններում նաև այդ երկրի ղեկավարի հետ հանդիպում պետք է տեղի ունենար։ Եվ սա ցույց է տալիս դիվանագիտական հարաբերությունների որակը` թե՛ վերաբերմունքի և թե՛ հեռանկարի առումով»,– նշեց Ադոնցը։
Անդրադառնալով բուն գագաթաժողովի նշանակությանը` նախկին պաշտոնյան ընդգծեց, որ այն աչքի ընկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի ելույթով, որով նա սահմանեց ԱՄՆ–Եվրոպա այսօրվա փոխհարաբերությունների որակն ու մակարդակը։
«Վենսը կարդաց մի մեծ դասախոսություն` քննադատության ենթարկելով Եվրոպայի այսօրվա էլիտաներին, և , որը Եվրոպան ուշադիր լսում էր` առանց ծափահարելու»,– իր գնահատականը տվեց Ադոնցը։
Հատկանշական է, որ Մյունխենի գագաթաժողովից օրեր առաջ էլ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էր մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին:
Խանդանյանը Կիևում հանդիպել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ և Հայաստանի Ազգային ժողովի անունից աջակցություն հայտնել Ռադայի գործընկերներին, իր խոսքով, երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար ու շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը:
Խոսելով Խանդանյանի հանդիպումների ու հայտարարությունների մասին` Ադոնցը դրանք որակեց ոչ միայն որպես խորհրդարանական դիվանագիտության մասին գիտելիքների ու հենց բուն դիվանագիտության բացակայություն, այլև նույնիսկ տարրական դպրոցական գիտելիքների։
Լրահոս
0