00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի հարցում «ամենակոշտ բանակցողը» եղել է Նիկոլ Փաշինյանը․ Ռոբերտ Քոչարյան

© SputnikՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահը շեշտում է, որ ինքը բանակցային որևէ գործընթացից չի հրաժարվել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Ղարաբաղի հարցում ամենակոշտ բանակցողը եղել է Նիկոլ Փաշինյանը 2018-2020թթ․, և կոշտությունն այն էր, որ ըստ Փաշինյանի՝ բանակցություններն անիմաստ էին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն ձևակերպումներին, թե արցախյան հարցով ամենակոշտ բանակցողն ինքն է եղել։
«Ես երբեք որևէ բանակցային գործընթացից չեմ հրաժարվել, չեմ վախեցել, որ կարող է` մի փաստաթուղթ բերեն, որին ես էդ այկիդոն չկարողանամ անել լավ իմաստով, որը չեմ կարողանա բարեփոխել։ Բանակցությունները դիվանագիտություն են ենթադրում, իսկ դիվանագիտությունը պատ ջարդելը չէ»,- ասաց Քոչարյանը։
Ներկայում, ըստ Քոչարյանի, հնարավոր է միայն քննարկել արցախցիների վերադարձի հարցը, բայց բանակցությունների համար հմտություն ու ցանկություն է պետք։ Կարծում է՝ մեր պարագայում հիմա երկուսն էլ չկան։
Ինչ վերաբերում է իր հասցեին շարունակաբար հնչող մեղադրանքներին, թե հենց իր նախագահության օրոք Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից՝ Քոչարյանը նշում է՝ Արցախը երբեք բանակցություններից դուրս չի մնացել, սա կեղծ թեզ է, որ անընդհատ շրջանառվում է։
«Մեկ օրինակ հիշեցրեք իմ ժամանակաշրջանից, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան և չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ Մինսկի խմբի շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ։ Իմ ու Ալիևի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ մի պրոցես, որն ավարտվել է Քի Վեսթով»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա հավելեց` եթե չլիներ Քի Վեսթը, որտեղ, ըստ էության, Ալիևը համաձայնում էր, որ Արցախը միանա Հայաստանին, չէին լինի նաև Մադրիդյան սկզբունքները, որոնք պարզապես ֆիքսում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Եվ այդ իրավունքը ֆիքսվում էր արդեն ոչ թե տարածքային ամբողջականության և ինքնորոշման ամուսնությամբ, այլ հնարավորություն կար ամբողջական ինքնորոշման ճանապարհով ունենալ Արցախի Հանրապետություն»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
Լրահոս
0