https://arm.sputniknews.ru/20250217/erevanum-kasecvel-e-hrashamanuk-mankapartezi-gvortsuneutjuny-85878860.html
Երևանում կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի գործունեությունը
Երևանում կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի գործունեությունը
Sputnik Արմենիա
Մանկապարտեզում, մասնավորապես, հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտումներ։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T17:25+0400
2025-02-17T17:25+0400
2025-02-17T17:45+0400
մանկապարտեզ
խոհանոց
երևան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85875620_0:0:941:529_1920x0_80_0_0_c5ff2f528a2dc80b98f45bf263958880.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանում «Հրաշամանուկ» ՍՊԸ–ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է հայտնաբերված խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ՍԱՏՄ տեսուչները մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում ստուգումներ են անցկացրել ու պարզել, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի համար սահմանված հիգիենիկ նորմերի խախտմամբ։Բացի այդ, լվացարանի տակ գտնվող դարակաշարը, ինչպես նաև սնունդ մշակելու համար նախատեսված սեղանը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող նյութերից։Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85875620_0:0:941:705_1920x0_80_0_0_ae5ecebe2e9a74cef8d950b4e2d999f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկապարտեզ, խոհանոց, երևան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
մանկապարտեզ, խոհանոց, երևան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Երևանում կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի գործունեությունը
17:25 17.02.2025 (Թարմացված է: 17:45 17.02.2025) Մանկապարտեզում, մասնավորապես, հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտումներ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանում «Հրաշամանուկ» ՍՊԸ–ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է հայտնաբերված խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ տեսուչները մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում ստուգումներ են անցկացրել ու պարզել, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի համար սահմանված հիգիենիկ նորմերի խախտմամբ։
«Խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն»,– ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, լվացարանի տակ գտնվող դարակաշարը, ինչպես նաև սնունդ մշակելու համար նախատեսված սեղանը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող նյութերից։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։