00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:14
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Արաս Օզբիլիս
Էսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու. Արաս Օզբիլիս
14:05
1 ր
ԵՄ անդամակցության գործընթաց
Բրյուսելը դեռ չի արձագանքել «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին
14:07
4 ր
Պարույր Հովհաննիսյան
ԵՄ դիտորդների ժամկետի երկարաձգումը ՀՀ-ում շարունակելու է զսպող գործոն լինել. Պարույր Հովհաննիսյան
14:12
3 ր
Եթեր
Պարույր Հովհաննիսյան
Բաքուն միշտ էլ «մեկ քայլ առաջի» դեպքում պրովոկացիաների է դիմել, «երկու քայլ հետ» արել. Պարույր Հովհաննիսյան
14:16
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Գևորգ Վարդանյանի անվան դպրոցում նրա ծննդյան 101-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Վարդանյանի կիսանդրին
Գևորգ Վարդանյանի կիսանդրին - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Գևորգ Վարդանյանի կիսանդրին
Բաժանորդագրվել
Լեգենդար հետախույզի անվան դասարանում Վարդանյան ամուսինների կենսագրության դրվագները պատմող պաստառներ են փակցված:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 դպրոցում նրա ծննդյան 101-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց:
Մեկ տարի առաջ լեգենդար հետախույզի 100–ամյակի կապակցությամբ այս դպրոցի բակում տեղադրվել էր նրա կիսանդրին, իսկ այժմ հանդիսավորությամբ բացվեց Վարդանյանի անվան դասարանը, որտեղ հետախույզ ամուսինների կենսագրության ու գործունեության դրվագները պատմող պաստառներ են փակցված:
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Վարդանյանի 101-ամյակին նվիրված ցուցահանդես
Выставка, посвященная 101-летию легендарного разведчика Геворка Варданяна (17 февраля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Գևորգ Վարդանյանի 101-ամյակին նվիրված ցուցահանդես
«Մեր ապագան» հայկական կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնած ցուցահանդեսն ավելի վաղ ներկայացվել էր Հայաստանի դպրոցներում և կրթական կենտրոններում:
Դասարանը հանդիսավորությամբ բացեցին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը (խորհրդարանում ներկայացնում է ռուսական համայնքը) և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը:
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Վարդանյանի անվան դասարանի հանդիսավոր բացում
Официальная церемония открытия выставки, посвященной 101-летию легендарного разведчика Геворка Варданяна (17 февраля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Գևորգ Վարդանյանի անվան դասարանի հանդիսավոր բացում
Ցուցադրված պաստառները ներկայացնում են Երկրորդ աշխարհամարտից առաջ և դրա ընթացքում Վարդանյանի գործունեության առանձին փաստեր, այդ թվում` այն մասին, թե ինչպես է 19-ամյա Վարդանյանը մասնակցել Աբվերի (նացիստական Գերմանիայի ռազմական հետախուզության և հակահետախուզության մարմին. խմբ.) «Երկար ցատկ» գործողության խափանմանը, որի նպատակն էր թեհրանյան խորհրդաժողովին մասնակցող Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի սպանությունը:
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Վարդանյանի անվան դասարան
Класс имени легендарного разведчика Геворка Варданяна (17 февраля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Գևորգ Վարդանյանի անվան դասարան
Պաստառներից մեկն էլ նվիրված էր Իվան Աղայանցին, որը պատերազմի տարիներին Իրանում խորհրդային հետախուզության ռեզիդենտ էր։ Այստեղ ներկայացված են Վարդանյանի շնորհակալական խոսքերն իր ուսուցչին: Պատկերված են նաև «Թեհրան-43» հանդիպման մասնակիցները, որոնց անվտանգությունը կարողացել են ապահովել փորձառու Աղայանցը, երիտասարդ Վարդանյանը և նրանց ընկերները: Ցուցահանդեսի հյուրերը հատկապես երկար մնացին այդ, ինչպես նաև հարևան պաստառի մոտ, որը պատմում է, թե ինչպես է Վարդանյանը ներթափանցել Իրանում գործող բրիտանական հետախուզական դպրոց, որտեղ հետախույզներ էին պատրաստում Խորհրդային Միություն տեղափոխելու համար։ Վարդանյանը կարողացել է բացահայտել այդ դպրոցի սաներին, որոնք հետագայում հայտնաբերվել են Խորհրդային Միությունում։
Հույժ գաղտնի. ի՞նչ է հայտնի հայ հետախույզների մասին
Թվում է՝ Վարդանյանի գործունեության մասին շատ է պատմվել, բայց հյուրերին անչափ հետաքրքրել էր Իրանի հետ կապված պատմությունը։ Վարդանյանը, որը Թեհրանում որպես խոշոր առևտրական էր ներկայանում, կնոջ հետ շտապում է հրավիրված ընթրիքի։ Ճանապարհին Գոհար Վարդանյանը մտնում է վարսավիրանոց։ Ամուսինը մոտնում է պատուհանին, մատով ցույց է տալիս ժամացույցը` հասկացնելով, որ ուշանում են։ «Ժորա, ես արդեն գալիս եմ»,- ռուսերեն ասում է Գոհարը: Բարեբախտաբար, թե՛ վարսավիրանոցում գտնվող մյուս կանայք, թե՛ կողքի սենյակում թեյ խմող վարսահարդարները չեն լսում այդ խոսակցությունը:
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Վարդանյանի 101-ամյակին նվիրված ցուցահանդես
Выставка, посвященная 101-летию легендарного разведчика Геворка Варданяна (17 февраля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Գևորգ Վարդանյանի 101-ամյակին նվիրված ցուցահանդես
Հասկանալի պատճառներով Գևորգ Վարդանյանի և նրա մերձավոր հետախույզների մասին քիչ են գրում, այն էլ՝ միայն տասնամյակներ անց։ Տասը տարի առաջ լույս տեսավ մի գիրք, որում կան նաև խորհրդային հետախուզության մյուս մեծ գործիչների (Ալեքսեյ Բոտյանի, Կոնոն Մոլոդոյի և այլոց) կենսագրությունները, բայց նրանց գործունեության մասին տեղեկությունները չափազանց ժլատ են։
«Երբ այդ նշանավոր մարդկանց կյանքի մասին հնարավոր լինի նոր գրքեր թողարկել, ուրախությամբ կփոխանցենք նաև հայկական դպրոցներին», - ասաց Սելեզնյովը:
Նա նշեց, որ Մեծ հաղթանակի 80-ամյակի տարում այսօրվա ցուցահանդեսի բացումը միակ նախագիծը չէ, որին մասնակցում է ՌԴ դեսպանությունը։ Մի շարք միջոցառումներ են պատրաստվում հայաստանյան պետական և հասարակական կառույցների հետ, միջոցառումներ Երևանի և մարզերի կրթօջախներում:
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Վարդանյանի անվան դպրոցում
Учащиеся Ереванской основной школы № 192 имени Геворка Вартаняна (17 февраля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Գևորգ Վարդանյանի անվան դպրոցում
Ժամանակին այս դպրոցը Գևորգ Վարդանյանի անունով անվանակոչելու և այստեղ հերոսի կիսանդրին տեղադրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայաստանի խորհրդարանի` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորները: Նրանց ռուսաստանյան գործընկերները, բնականաբար, ողջունել են նախաձեռնությանը։
«Մենք որոշեցինք այս ցուցահանդեսը ոչ թե խորհրդարանում կազմակերպել, այլ դպրոցում, որպեսզի երեխաները հիշեն մեր ընդհանուր հաղթանակի և մեր ժողովուրդների հերոսների մասին», - ասաց Սանդիկովը։
© Sputnik / Aram NersesyanԱլեքսեյ Սանդիկով
Депутат НС Армении Алексей Сандыков на возложении цветов к памятнику легендарного разведчика Геворка Варданяна в честь его 101-летия (17 февраля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025
Ալեքսեյ Սանդիկով
Նա հավելեց` նման ցուցահանդեսները բարի ավանդույթ են դառնում և կշարունակվեն առաջիկայում: Դրանք նվիրված կլինեն Մեծ հաղթանակի 80-ամյակին և շատ այլ հիշարժան տարեթվերի։
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի գլխավոր թեման կլինի հիշարժան տարեթիվը տոնելու ծրագիրը:
«Նաև ցանկանում ենք երկու հայ վետերանի տանել Մոսկվայի Հաղթանակի շքերթին։ Հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ և դրական արձագանք ենք ստացել», - նշեց Սանդիկովը (երկու տարի առաջ Հաղթանակի շքերթին ներկա էին վետերաններ Ռոզալյա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը)։
Հիշեցնենք, որ Գևորգ Վարդանյանն առաջին ընդհատակյա հետախույզն է, որ կենդանության օրոք խաղաղ պայմաններում աշխատելու համար 1984 թվականին ստացավ Խորհրդային Միության հերոսի կոչում: Թեև Գևորգ Վարդանյանը թոշակի անցավ 1992 թվականին, նրա կինը՝ 1986 թվականին, սակայն նրանց գործունեության մեծ մասը մինչ օրս գաղտնի է պահվում։
Լրահոս
0