https://arm.sputniknews.ru/20250217/chgitem-evrvopan-inch-uni-anelu-ukrainaji-harcvov-banakcutjunneri-seghani-shurj-lavrvov-85873545.html
«Չգիտեմ` Եվրոպան ինչ ունի անելու Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ». Լավրով
«Չգիտեմ` Եվրոպան ինչ ունի անելու Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ». Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ եվրոպացիներին խաղաղության բանակցություններում ներգրավելն անօգուտ է, քանի որ նրանք հակամարտության... 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T16:03+0400
2025-02-17T16:03+0400
2025-02-17T16:34+0400
սերգեյ լավրով
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ամն
բանակցություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85105549_0:0:2902:1632_1920x0_80_0_0_0fb1f3bd057629d169c9ac566633d748.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չգիտի, թե Եվրոպան ինչ պետք է անի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ հակամարտության վերաբերյալ իրենց փիլիսոփայությունը չի փոխվել։Նշելով, որ ԱՄՆ-ն կարող է աջակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, Լավրովը նաև հայտարարել է, որ Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք անգամ լինել չի կարող:«Փոխզիջումների մասին խոսում են նաև ամերիկյան ներկայացուցիչները, որոնք ակտիվորեն քննարկում են` ինչպես է պետք մոտենալ ուկրաինական ճգնաժամին։ Դեռ պարզ էլ չէ, թե նրանցից ով լիազորված կլինի նախագահ Թրամփի և Վաշինգտոնի վարչակազմի անունից ելույթ ունենալ ուկրաինական ուղղությամբ: Նրանք նաև տարածքայն զիջումների մասին են խոսում։ Պետք է պատմությունն ուսումնասիրել. մեր նախագահն էլ է նման հորդոր անում», - ասել է նա:ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի հետ բանակցություններիԽոսելով Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կատարած հանցագործությունների մասին ՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նրանք նույնիսկ ավելի դաժան են գործում, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի նացիստական հանցագործները:«Ուկրաինական զինված ուժերն ավելի վայրագ են, քան հիտլերյան մարդասպանները։ Տեսեք, թե ինչ վայրագություններ են նրանք անում այնտեղ», - ասել է Լավրովը։Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ամերիկյան պատվիրակության հետ կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնումը: Մասնավորապես, Լավրովը հայտարարել է, որ ցանկանում է Էր Ռիադում հանդիպման ընթացքում «լսել» ամերիկացի գործընկերներին:Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր Ուկրաինայի վերազինման և Ռուսաստանի վրա «ճնշում գործադրելու» համար նախնական բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:«Առաջին փուլը նախնական բանակցություններն են։ Եվ սա այն պահն է, երբ մենք պետք է վերազինենք Ուկրաինան և առավելագույն ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա։ Դա նշանակում է պատժամիջոցներ, սառեցված ակտիվներ, որպեսզի Ուկրաինան այդ բանակցությունները սկսի ուժի դիրքերից ... Հայտնի չէ, թե այս փուլը որքան կտևի: Երկրորդ փուլը, որին մենք դեռ չենք հասել, հրադադարի հաստատումն է։ Իսկ հրադադարը շատ հաճախ շփոթում են խաղաղ գործընթացի հետ», - հայտարարել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։Պուտինը մշտապես ցանկանում է փաստարկված տեղ հասցնել Մոսկվայի դիրքորոշումը. ՊեսկովԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Ուկրաինան «հանձնելու» մեջ: Իր հերթին Եվրահանձնաժողովի ղեկավար, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ և՛ Ուկրաինային, և՛ Եվրոպային անհրաժեշտ է «խաղաղություն ուժի միջոցով»:
ուկրաինա
ամն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85105549_0:0:2732:2048_1920x0_80_0_0_0581a1021fa312bd00a7ca7f65f5edd5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, ամն, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, արևմուտք
սերգեյ լավրով, ուկրաինա, ամն, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, արևմուտք
«Չգիտեմ` Եվրոպան ինչ ունի անելու Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ». Լավրով
16:03 17.02.2025 (Թարմացված է: 16:34 17.02.2025) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ եվրոպացիներին խաղաղության բանակցություններում ներգրավելն անօգուտ է, քանի որ նրանք հակամարտության սառեցում կմուրան՝ իրականում «տակից» աշխատելով պատերազմը շարունակելու վրա:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չգիտի, թե Եվրոպան ինչ պետք է անի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ հակամարտության վերաբերյալ իրենց փիլիսոփայությունը չի փոխվել։
«Եվրոպացիների փարիսեցիությունը ոչ մի տեղ չի կորել։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեն բանակցային սեղանի շուրջ։ Եթե նրանք հակամարտության սառեցման մասին ինչ-որ խորամանկ գաղափարներ են մղելու առաջ, իսկ հետո, ըստ իրենց սովորույթի, ծածուկ ձգտեն ապահովել պատերազմի շարունակությունը, ապա ինչո՞ւ նրանց այնտեղ հրավիրել», –Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։
Նշելով, որ ԱՄՆ-ն կարող է աջակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, Լավրովը նաև հայտարարել է, որ Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Փոխզիջումների մասին խոսում են նաև ամերիկյան ներկայացուցիչները, որոնք ակտիվորեն քննարկում են` ինչպես է պետք մոտենալ ուկրաինական ճգնաժամին։ Դեռ պարզ էլ չէ, թե նրանցից ով լիազորված կլինի նախագահ Թրամփի և Վաշինգտոնի վարչակազմի անունից ելույթ ունենալ ուկրաինական ուղղությամբ: Նրանք նաև տարածքայն զիջումների մասին են խոսում։ Պետք է պատմությունն ուսումնասիրել. մեր նախագահն էլ է նման հորդոր անում», - ասել է նա:
Խոսելով Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կատարած հանցագործությունների մասին ՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նրանք նույնիսկ ավելի դաժան են գործում, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի նացիստական հանցագործները:
«Ուկրաինական զինված ուժերն ավելի վայրագ են, քան հիտլերյան մարդասպանները։ Տեսեք, թե ինչ վայրագություններ են նրանք անում այնտեղ», - ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ամերիկյան պատվիրակության հետ կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնումը: Մասնավորապես, Լավրովը հայտարարել է, որ ցանկանում է Էր Ռիադում հանդիպման ընթացքում «լսել» ամերիկացի գործընկերներին:
«Մենք կլսենք մեր ամերիկացի զրուցակիցներին և, իհարկե, պատրաստ կլինենք արձագանքել։ Այնուհետև կզեկուցենք մեր ղեկավարներին, որոնք որոշումներ կկայացնեն», - հայտարարել է ռուսաստանցի նախարարը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր Ուկրաինայի վերազինման և Ռուսաստանի վրա «ճնշում գործադրելու» համար նախնական բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
«Առաջին փուլը նախնական բանակցություններն են։ Եվ սա այն պահն է, երբ մենք պետք է վերազինենք Ուկրաինան և առավելագույն ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա։ Դա նշանակում է պատժամիջոցներ, սառեցված ակտիվներ, որպեսզի Ուկրաինան այդ բանակցությունները սկսի ուժի դիրքերից ... Հայտնի չէ, թե այս փուլը որքան կտևի: Երկրորդ փուլը, որին մենք դեռ չենք հասել, հրադադարի հաստատումն է։ Իսկ հրադադարը շատ հաճախ շփոթում են խաղաղ գործընթացի հետ», - հայտարարել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Ուկրաինան «հանձնելու» մեջ: Իր հերթին Եվրահանձնաժողովի ղեկավար, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ և՛ Ուկրաինային, և՛ Եվրոպային անհրաժեշտ է «խաղաղություն ուժի միջոցով»: