https://arm.sputniknews.ru/20250215/shvolcy-hajtararel-e-kievin-ognelu-hamar-patrast-e-artakarg-drutjun-mtcnel-germaniajum-85814882.html
Շոլցը հայտարարել է` Կիևին օգնելու համար պատրաստ է արտակարգ դրություն մտցնել Գերմանիայում
Շոլցը հայտարարել է` Կիևին օգնելու համար պատրաստ է արտակարգ դրություն մտցնել Գերմանիայում
Sputnik Արմենիա
Շոլցը համաձայն է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, միայն թե դա յուրովի է տեսնում՝ պնդելով, որ Ուկրաինան շարունակի զինվել իսկ բանակցություններում... 15.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-15T14:41+0400
2025-02-15T14:41+0400
2025-02-15T15:09+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
օլաֆ շոլց
գերմանիա
կիև
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0f/85812818_0:255:3124:2012_1920x0_80_0_0_c25ca1d4f0e76f314673f122bd69a8c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առանց Եվրոպայի մասնակցության Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստվելու համար և հայտարարել նույնիսկ խաղաղություն կնքելուց հետո Ուկրաինան զինելու անհրաժեշտության մասին:Կանցլերը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի պարտադրված խաղաղության հետ, Ռուսաստանի հաղթանակը կամ Ուկրաինայի փլուզումը խաղաղության հաստատման չի հանգեցնի, այլ ավելի կվտանգի խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։«Խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի ինքնիշխանությունն ապահովվի, ուստի մենք երբեք չենք աջակցի Ուկրաինային պարտադրված խաղաղությանը»,-ասել է նա:Փաշինյանն ու Շոլցը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ՄյունխենումՇոլցի կարծիքով՝ անհրաժեշտ է շարունակել զինել Ուկրաինան նույնիսկ խաղաղության կնքումից հետո, և «քանի դեռ դա անհրաժեշտ է» կարգախոսը չի փոխվի անգամ թնդանոթները լռելուց հետո։ Ուկրաինան, նրա կարծիքով, պետք է իր տրամադրության տակ զինված ուժեր ունենա։ Հանուն այդ նպատակի Շոլցը հնարավոր է համարում ԳԴՀ-ում արտակարգ դրության հայտարարումը՝ Կիևին ռազմական աջակցությունը ֆինանսավորելու համար։ Նրա խոսքով՝ Գերմանիայի Սահմանադրությունը նախատեսում է պարտքային արգելակի թուլացման հնարավորություն` նման արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում։Ավելի վաղ հարցը` ինչպես ֆինանսավորել Կիևին սպառազինությունների մատակարարումը, հանգեցրել էր Գերմանիայում իշխող «Լուսացույց» կոալիցիայի (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Կանաչներ» և Ազատ դեմոկրատական կուսակցություն) պառակտմանը: Ազատ դեմոկրատները՝ ֆինանսների նախկին նախարար Քրիստիան Լինդերի գլխավորությամբ, դեմ էին պարտքային արգելակի թուլացմանը։ Շոլցը հակառակ տեսակետն ուներ։Գերմանիայի արտգործնախարարը Կիևի պատճառով հրաժարվել է Շոլցի հետ լուսանկարվելուց2025 թվականի բյուջեի մասին համաձայնագրի համաձայն՝ Գերմանիան Ուկրաինային ռազմական աջակցության համար պետք է հատկացնի մոտ 4 մլրդ եվրո, ինչը երկու անգամ պակաս է, քան 2024 թվականին։ Սակայն բյուջեի նախագիծը Բունդեսթագի կողմից դեռ չի հաստատվել։
գերմանիա
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0f/85812818_152:0:2883:2048_1920x0_80_0_0_b2bb9604ad94559b3951957873aed50b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլաֆ շոլց, գերմանիա, կիև, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան
օլաֆ շոլց, գերմանիա, կիև, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան
Շոլցը հայտարարել է` Կիևին օգնելու համար պատրաստ է արտակարգ դրություն մտցնել Գերմանիայում
14:41 15.02.2025 (Թարմացված է: 15:09 15.02.2025) Շոլցը համաձայն է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, միայն թե դա յուրովի է տեսնում՝ պնդելով, որ Ուկրաինան շարունակի զինվել իսկ բանակցություններում հաշվի առնվի Եվրոպայի դիրքորոշումը:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առանց Եվրոպայի մասնակցության Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստվելու համար և հայտարարել նույնիսկ խաղաղություն կնքելուց հետո Ուկրաինան զինելու անհրաժեշտության մասին:
«Սահմանները չպետք է ուժով փոխվեն։ Այս սկզբունքը պետք է գործի միշտ և ամենուր, բոլորի և յուրաքանչյուրի համար։ Մենք նաև ընդունելի չենք համարում որևէ որոշում, որը տանում է եվրոպական և ամերիկյան անվտանգության տարանջատման։ Դրանից կշահի միայն մեկ մարդ՝ նախագահ Պուտինը։ Մենք՝ եվրոպացիներս, վստահ և միահամուռ կերպով ներկայացնելու ենք մեր շահերը առաջիկա բանակցություններում։ Հենց մենք՝ եվրոպացիներս ենք ամենաշատը աջակցում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Կանցլերը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի պարտադրված խաղաղության հետ, Ռուսաստանի հաղթանակը կամ Ուկրաինայի փլուզումը խաղաղության հաստատման չի հանգեցնի, այլ ավելի կվտանգի խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։
«Խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի ինքնիշխանությունն ապահովվի, ուստի մենք երբեք չենք աջակցի Ուկրաինային պարտադրված խաղաղությանը»,-ասել է նա:
Շոլցի կարծիքով՝ անհրաժեշտ է շարունակել զինել Ուկրաինան նույնիսկ խաղաղության կնքումից հետո, և «քանի դեռ դա անհրաժեշտ է» կարգախոսը չի փոխվի անգամ թնդանոթները լռելուց հետո։ Ուկրաինան, նրա կարծիքով, պետք է իր տրամադրության տակ զինված ուժեր ունենա։ Հանուն այդ նպատակի Շոլցը հնարավոր է համարում ԳԴՀ-ում արտակարգ դրության հայտարարումը՝ Կիևին ռազմական աջակցությունը ֆինանսավորելու համար։ Նրա խոսքով՝ Գերմանիայի Սահմանադրությունը նախատեսում է պարտքային արգելակի թուլացման հնարավորություն` նման արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում։
Ավելի վաղ հարցը` ինչպես ֆինանսավորել Կիևին սպառազինությունների մատակարարումը, հանգեցրել էր Գերմանիայում իշխող «Լուսացույց» կոալիցիայի (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Կանաչներ» և Ազատ դեմոկրատական կուսակցություն) պառակտմանը: Ազատ դեմոկրատները՝ ֆինանսների նախկին նախարար Քրիստիան Լինդերի գլխավորությամբ, դեմ էին պարտքային արգելակի թուլացմանը։ Շոլցը հակառակ տեսակետն ուներ։
2025 թվականի բյուջեի մասին համաձայնագրի համաձայն՝ Գերմանիան Ուկրաինային ռազմական աջակցության համար պետք է հատկացնի մոտ 4 մլրդ եվրո, ինչը երկու անգամ պակաս է, քան 2024 թվականին։ Սակայն բյուջեի նախագիծը Բունդեսթագի կողմից դեռ չի հաստատվել։