https://arm.sputniknews.ru/20250214/vinniki-rusastan-zhamanelu-kadrery-hajtnvel-en-ria-nvovvostii-tramadrutjan-tak-85769037.html
Վիննիկի Ռուսաստան ժամանելու կադրերը հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ
Վիննիկի Ռուսաստան ժամանելու կադրերը հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Վիննիկին տեղափոխող ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել փետրվարի 13–ի ուշ երեկոյան։ Վիննիկն ասել է, որ իրեն Ռուսաստան են հասցրել... 14.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-14T11:39+0400
2025-02-14T11:39+0400
2025-02-14T12:00+0400
ալեքսանդր վիննիկ
տեսանյութեր
տեսանյութ
ամն
ռուսաստան
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85767749_0:0:813:457_1920x0_80_0_0_30c81405c02566b76f9775cdb77f161b.png.webp
ՌԻԱ Նովոստին հրապարակել է Ալեքսանդր Վիննիկի` ԱՄՆ-ից Ռուսաստան ժամանման կադրերը։ Նրան ՌԴ են հասցրել ամերիկյան ինքնաթիռով, որի վրայի մակագրությունը վկայում է, որ այն պատկանում է ԱՄՆ կառավարությանը։Ինչպես հայտնել ենք, փետրվարի 12–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկար և արդյունավետ զրույց են ունեցել, ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:Վեննիկը Ռուսաստան է հասել փետրվարի 13–ի ուշ երեկոյան, նրան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Նա ինքնաթիռից իջել է` ձեռքին ստվարաթղթե տուփ, թռիչքուղու վրա նրան մի քանի մարդ է դիմավորել։ ԱՄՆ-ում ազատ արձակված և Մոսկվա ժամանած ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում իր ազատման համար շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, դիվանագետներին, հատուկ ծառայություններին, ընտանիքին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ԱՄՆ-ում Վիննիկը մեղադրվում էր BTC-e կրիպտոարժույթի փոխանակման կետի կառավարման մեջ, որը, ինչպես կարծում են ամերիկացիները, օգտագործվել է նաև հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների փոխանցման, օրինականացման և պահպանման համար։ Այդ գործունեությունը ներառում է հաքերային հարձակումները, կոռուպցիան և թմրանյութերի առևտուրը: Վիննիկը գրեթե ութ տարի բանտերում էր` առանց իր մեղքի մասին դատական որոշման։ ԱՄՆ-ում ոչ մի դատական նիստ տեղի չի ունեցել, բոլոր դատական նիստերը տեխնիկական են եղել:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85767749_89:0:698:457_1920x0_80_0_0_aaaf2302c56bc67d3c8d8cc820fd9e5b.png.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր վիննիկ, տեսանյութեր, տեսանյութ, ամն, ռուսաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, видео
ալեքսանդր վիննիկ, տեսանյութեր, տեսանյութ, ամն, ռուսաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, видео
Վիննիկի Ռուսաստան ժամանելու կադրերը հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ
11:39 14.02.2025 (Թարմացված է: 12:00 14.02.2025) Ալեքսանդր Վիննիկին տեղափոխող ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել փետրվարի 13–ի ուշ երեկոյան։ Վիննիկն ասել է, որ իրեն Ռուսաստան են հասցրել ամերիկյան հատուկ ինքնաթիռով` Լեհաստանի տարածքով։
ՌԻԱ Նովոստին հրապարակել է Ալեքսանդր Վիննիկի` ԱՄՆ-ից Ռուսաստան ժամանման կադրերը։ Նրան ՌԴ են հասցրել ամերիկյան ինքնաթիռով, որի վրայի մակագրությունը վկայում է, որ այն պատկանում է ԱՄՆ կառավարությանը։
Ինչպես
հայտնել ենք, փետրվարի 12–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկար և արդյունավետ զրույց են ունեցել, ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:
Վեննիկը Ռուսաստան է հասել փետրվարի 13–ի ուշ երեկոյան, նրան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Նա ինքնաթիռից իջել է` ձեռքին ստվարաթղթե տուփ, թռիչքուղու վրա նրան մի քանի մարդ է դիմավորել։
ԱՄՆ-ում ազատ արձակված և Մոսկվա ժամանած ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում իր ազատման համար շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, դիվանագետներին, հատուկ ծառայություններին, ընտանիքին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին։ Նախագահին առաջին հերթին։ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Լավրովին (ՌԴ արտգործնախարար,–խմբ.)։ Մեր գլխավոր դիվանագետին։ Բոլորին։ Բոլոր դիվանագետներին։ Բոլոր հատուկ ծառայություններին։ Բոլոր, բոլոր մարդկանց։ Փաստաբաններին։ Բոլոր հարազատներին ու մտերիմներին։ Բոլորին, բոլորին։ Հատկապես իմ ընտանիքին։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Կարելի է նաև Թրամփին շնորհակալություն հայտնել։ Առանց նրա, թերևս, մի տեսակ դժվար կլիներ»,-ասել է Վիննիկը։
ԱՄՆ-ում Վիննիկը մեղադրվում էր BTC-e կրիպտոարժույթի փոխանակման կետի կառավարման մեջ, որը, ինչպես կարծում են ամերիկացիները, օգտագործվել է նաև հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների փոխանցման, օրինականացման և պահպանման համար։ Այդ գործունեությունը ներառում է հաքերային հարձակումները, կոռուպցիան և թմրանյութերի առևտուրը: Վիննիկը գրեթե ութ տարի բանտերում էր` առանց իր մեղքի մասին դատական որոշման։ ԱՄՆ-ում ոչ մի դատական նիստ տեղի չի ունեցել, բոլոր դատական նիստերը տեխնիկական են եղել: