https://arm.sputniknews.ru/20250214/masky-hajtararel-e-vor-hujzh-gaghtni-teghekutjunnery-hasaneli-en-demvokratnery-vrdvovvats-en-85770633.html
Մասկը հայտարարել է, որ հույժ գաղտնի տեղեկությունները հասանելի են, դեմոկրատները վրդովված են
Մասկը հայտարարել է, որ հույժ գաղտնի տեղեկությունները հասանելի են, դեմոկրատները վրդովված են
Sputnik Արմենիա
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը գլխավորում է նոր դեպարտամենտը, որը ստեղծվել է պետական ծախսերը վերահսկելու համար: 14.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-14T12:48+0400
2025-02-14T12:48+0400
2025-02-14T12:54+0400
ամն
իլոն մասկ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72977633_0:90:1600:990_1920x0_80_0_0_86bfe79bbe49957e1bfe71e8980a102f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն արդեն երկար տարիներ հասանելիություն ունի հույժ գաղտնի տեղեկություններին։ Այդ մասին նա հայտնել է X սոցցանցում:Ձեռնարկատիրոջ կարծիքով` եթե ինչ-որ տեղեկատվություն հեշտությամբ կարելի է գտնել համացանցում կամ այն ի սկզբանե ակնհայտ է, ապա այն գաղտնագրելու կարիք չկա։ Դա միայն խանգարում է կառավարական գերատեսչությունների փոխգործակցությանը։Գործարարը DOGE-ի ղեկավարն է դարձել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Նոր դեպարտամենտի ստեղծման ժամանակ հայտարարվել էր, որ այդ կառույցը պետք է «կրճատի ծախսերն ու վերակազմավորի դաշնային գործակալությունները»։Մասկը նշել է, որ ԱՄՆ-ի մի շարք գերատեսչություններից պետք է ազատվել, ինչպես մոլախոտիցՄի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գերատեսչության աշխատակիցները հասանելիություն են ստացել միլիոնավոր պետական ծառայողների գաղտնի տվյալներին` կադրային ծառայության տեղեկատվությանը, հասցեներին, աշխատավարձերին, անուններին և սոցիալական ապահովագրության համարներին:Այդպիսի լիազորություններից ոչ բոլորն են գոհ։ Այսպես, Նյու Յորքի շրջանային դատարանը Մասկի դեպարտամենտի համար արգելափակել է հասանելիությունը ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերին։ Դատավորը նախնական արգելք է սահմանել այն բանից հետո, երբ 19 դեմոկրատ գլխավոր դատախազներ դատի են տվել Թրամփին:Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ն շատ արագ սնանկացման է գնումԴեմոկրատներն իրենց հերթին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում օրինագիծ են ներկայացրել, որը սահմանափակում է վճարային համակարգերի միջոցով DOGE-ի հասանելիությունը գաղտնի տվյալներին:Բացի այդ, փետրվարի 13–ին հայտնի է դարձել, որ ամերիկյան 14 նահանգներ դաշնային հայց են ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ՝ DOGE-ին մեղադրելով անսահմանափակ իշխանության և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72977633_30:0:1453:1067_1920x0_80_0_0_66c1d432f33b937358151d2270f1af18.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իլոն մասկ, դոնալդ թրամփ
ամն, իլոն մասկ, դոնալդ թրամփ
Մասկը հայտարարել է, որ հույժ գաղտնի տեղեկությունները հասանելի են, դեմոկրատները վրդովված են
12:48 14.02.2025 (Թարմացված է: 12:54 14.02.2025) Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը գլխավորում է նոր դեպարտամենտը, որը ստեղծվել է պետական ծախսերը վերահսկելու համար:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն արդեն երկար տարիներ հասանելիություն ունի հույժ գաղտնի տեղեկություններին։ Այդ մասին նա հայտնել է X սոցցանցում:
«Ես երկար տարիներ հասանելիություն ունեմ հույժ գաղտնի տեղեկություններին և ունեմ հասանելիություններ, որոնց գոյությունն իսկ գաղտնի է։ Մյուս կողմից էլ չափազանց շատ տեղեկություններ են գաղտնագրվում»,-իր էջում գրել է Մասկը։
Ձեռնարկատիրոջ կարծիքով` եթե ինչ-որ տեղեկատվություն հեշտությամբ կարելի է գտնել համացանցում կամ այն ի սկզբանե ակնհայտ է, ապա այն գաղտնագրելու կարիք չկա։ Դա միայն խանգարում է կառավարական գերատեսչությունների փոխգործակցությանը։
Գործարարը DOGE-ի ղեկավարն է դարձել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Նոր դեպարտամենտի ստեղծման ժամանակ հայտարարվել էր, որ այդ կառույցը պետք է «կրճատի ծախսերն ու վերակազմավորի դաշնային գործակալությունները»։
Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գերատեսչության աշխատակիցները հասանելիություն են ստացել միլիոնավոր պետական ծառայողների գաղտնի տվյալներին` կադրային ծառայության տեղեկատվությանը, հասցեներին, աշխատավարձերին, անուններին և սոցիալական ապահովագրության համարներին:
Այդպիսի լիազորություններից ոչ բոլորն են գոհ։ Այսպես, Նյու Յորքի շրջանային դատարանը Մասկի դեպարտամենտի համար արգելափակել է հասանելիությունը ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերին։ Դատավորը նախնական արգելք է սահմանել այն բանից հետո, երբ 19 դեմոկրատ գլխավոր դատախազներ դատի են տվել Թրամփին:
Դեմոկրատներն իրենց հերթին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում օրինագիծ են ներկայացրել, որը սահմանափակում է վճարային համակարգերի միջոցով DOGE-ի հասանելիությունը գաղտնի տվյալներին:
Բացի այդ, փետրվարի 13–ին հայտնի է դարձել, որ ամերիկյան 14 նահանգներ դաշնային հայց են ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ՝ DOGE-ին մեղադրելով անսահմանափակ իշխանության և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ: