00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՌԴ-ի և Իրանի մոտեցումները նման են. Զախարովա

Բաժանորդագրվել
Զախարովայի խոսքով՝ դա հաստատվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները նման են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։
USAID – ն դիվերսիոն գործունեությամբ է զբաղվել Ուկրաինայի տարածքում․ Զախարովա
«Դա հաստատվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում։ Կողմերը նպաստում են հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը»,-ասել Է Զախարովան։
Միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի մասնակից է: Նա հիշեցրել է, որ այդ խմբի շրջանակներում արդեն հսկայական աշխատանք է կատարվել ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնման ուղղությամբ:
«Հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքը պետությունների ինքնիշխանության և իրավազորության պահպանումն է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս պայմանը հավանության է արժանացել և Բաքվի, և Երևանի կողմից։ Ցավոք, խմբի աշխատանքը հայկական կողմի դիրքորոշման պատճառով սառեցված է», - ասել Է Զախարովան։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել լիարժեք փոխգործակցությունը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ 2021 թվականի հունվարին ստեղծված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի (դրանում ընդգրկված էին երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալներ Օվերչուկը, Գրիգորյանը և Մուստաֆաևը - խմբ.) գործունեության դադարեցման մասին պաշտոնական որոշում չի կայացվել տարածաշրջանում կարգավորման վերաբերյալ։ Շփումները շարունակվում են, բայց ոչ թե եռակողմ, այլ դեմ առ դեմ ձևաչափով ՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև։
Լրահոս
0