00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:01
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեռնոբիլի ԱԷԿ–ում իրականացրած սադրանքը հաստատում է Կիևից բխող սպառնալիքը. ՌԴ ԱԳՆ

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՉեռնոբիլի ԱԷԿ
Չեռնոբիլի ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2025
Չեռնոբիլի ԱԷԿ
Բաժանորդագրվել
Մոսկվան հայտարարել է, որ Կիևը Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագի վրա հարձակումը բեմադրել է Մյունխենի անվտանգության համաժողովի մեկնարկից առաջ Ռուսաստանին մեղադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Չեռնոբիլի ատոմակայանում իրականացված ուկրաինական սադրանքը Կիևի ռեժիմի անխոհեմ հանցավոր գործողությունների շարունակությունն է, և դա հաստատում է, որ Կիևի ձեռքում գտնվող ատոմային տեխնոլոգիաները լրջորեն սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Այս հայտարարությունը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Այսօր` Մյունխենի անվտանգության համաժողովի մեկնարկի օրը մի տեսագրություն հայտնվեց, որում հարված է հասցվում Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին։ Ուկրաինական լրատվամիջոցները գրեցին, որ հարվածն իրականացվել է հարվածային ԱԹՍ–ի միջոցով։ Կիևի ռեժիմը փորձում է մեղադրել Ռուսաստանին, սակայն որևէ ապացույց չի ներկայացնում: Պետդուման Չեռնոբիլի սարկոֆագի վրա հարձակումն անվանել է ուկրաինական սադրանք Մյունխենի համաժողովից առաջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` ցանկացած պնդում, թե ռուսական կողմը հարվածներ է հասցնում միջուկային էներգետիկայի օբյեկտներին, սադրանք է և հորինվածք։
«Չեռնոբիլի ԱԷԿ–ի «Թաքստոց» («Укрытие») օբյեկտում տեղի ունեցած սադրանքը Կիևի ռեժիմի անխոհեմ և հանցավոր գործողությունների ակնհայտ շարունակությունն է։ Ուկրաինան հիանալի գիտակցում է` ինչ է անում… Նախկինում մենք բազմիցս զգուշացրել ենք Կիևի ռեժիմի կողմից նմանատիպ սադրանքներ նախապատրաստելու մասին։ Ցավոք, մեր մտավախությունները հերթական անգամ արդարացան։ Այս ամենը հաստատում է, որ Զելենսկու հանցավոր ռեժիմի ձեռքում ատոմային տեխնոլոգիաները լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար», - ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։
Ավելի վաղ ԶԼՄ-ների համար հրավիրված ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել էր, որ Կիևի ներկայացուցիչները Մյունխենի անվտանգության համաժողովին մեկնում են տարբեր տեղեկատվական պատրվակներով և «ներկայացումներով», և Չեռնոբիլի ատոմակայանին հասցված հարվածը նման սադրանքներից մեկն է։
Կիևի հատուկ ծառայությունները պատրաստվում են հակառուսական սադրանքներ իրականացնել. ՌԴ ԱՀԾ
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ սա բանդերականների վերջին քայլը չէ՝ ուղղված միջուկային ֆիզիկական անվտանգությունը խաթարելուն։
Հատկանշական է, որ ուկրաինական որևէ մոնիտորինգային ալիք ծանուցում կամ նախազգուշացում չի տարածել Չեռնոբիլի ատոմակայանի ուղղությամբ թեկուզ մեկ ռուսական անօդաչու թռչող սարքի շարժման վտանգի մասին։
Ադրբեջանում Ռուսական տան կողմից իբր հանրահավաքների դուրս գալու քարոզչությունը սադրանք է
Լրահոս
0