00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1 տարուց ավելի է` ՀՀ–ն չի կարողանում սկսել «Չոր նավահանգստի» շինարարությունը. որն է խնդիրը

© Sputnik / Михаил ГоленковԿալինինգրադ
Կալինինգրադ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2025
Կալինինգրադ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախագիծը կդառնա ազատ տնտեսական գործունեության գոտում առևտրի զարգացման համար օպտիմալ լուծում, սակայն մինչ օրս Երևանը ներդրող չի գտել։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Հայաստանը մեկ տարուց ավելի է` չի կարողանում կողմնորոշվել Գյումրիում «Չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի կառուցման նախագծի իրականացման ժամկետների հարցում։ Ծրագրի իրականացման մեկնարկի ամսաթիվը կրկին անորոշ ժամկետով հետաձգվել է։
2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ հոլանդական MTBS խորհրդատվական միջազգային ընկերությունը պատրաստել է «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։ 2024 թվականի երկրորդ կեսին պետք է սկսվեին շինարարական աշխատանքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ ներկայում, բացի ՏՏՀ-ից, մշակված է նախագծի իրագործելիության պլանը, ճանապարհային քարտեզը։
«Հնարավոր ներդրողներ ներգրավելու և օպերատոր ընտրելու նպատակով բանակցությունները շարունակվում են նաև մի շարք միջազգային կառույցների, այս թվում` Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում (ԱՄԷ, Իրաք և Կատար) նմանատիպ նախագծեր իրականացնող կառույցների հետ», - ասել են գերատեսչությունից։
Նախարարությունը չի բացառում նախագծում հնարավոր փոփոխությունները, ըստ որում՝ ժամկետների առումով։ Նշվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Գյումրիում լոգիստիկ կենտրոնի, արդյունաբերական գոտու և պահեստների հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը:
«Չոր նավահանգստի» հասկացությունը հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ «Չոր նավահանգիստը» ֆունկցիոնալ առումով ոչնչով չի տարբերվում ծովայինից, բացառությամբ այն բանի, որ նավերի փոխարեն օգտագործվում են վագոններ, երկաթուղիներ և բեռնատարներ։ Ազատ տնտեսական գործունեության գոտում նախագիծը կդառնա առևտրի զարգացման համար օպտիմալ լուծում։
Գյումրին ընտրվել է իր զարգացած ենթակառուցվածքների և ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապն ապահովելու հնարավորությունների շնորհիվ: Քաղաքը սահմանակից է Թուրքիային ու Վրաստանին և կարող է կապ ապահովել Ռուսաստանի և Եվրոպայի երկրների հետ Սև ծովի նավահանգիստների միջոցով։
Գյումրիում չոր նավահանգիստ կառուցելու ծրագիրը հարցականի տա՞կ է. Պապոյանի պարզաբանումը
Լրահոս
0