https://arm.sputniknews.ru/20250213/radivo-pbyn-veradardzvel-e-hajastani-hanrapetutjany-85757647.html
«Ռադիո» ՓԲԸ–ն վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
«Ռադիո» ՓԲԸ–ն վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
Sputnik Արմենիա
Ընկերության արժեքը 2010 թվականին գնահատվել է 1 միլիարդ 755 միլիոն դրամ։ 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T20:56+0400
2025-02-13T20:56+0400
2025-02-13T21:10+0400
հայաստան
ռադիո
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85754732_1:0:1500:843_1920x0_80_0_0_d89bb289d634f66b87ea9de8bce5d066.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանը նշել է, որ այդ ընկերության արժեքը 2010 թվականին գնահատվել է 1 միլիարդ 755 միլիոն դրամ։Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2010թ–ին կազմակերպել են ՓԲԸ–ի մասնավորեցումը՝ այդ գործընթացի շրջանակում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները։ 2010 թվականին ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։ Պաշտոնատար անձինք կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։ Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են 783․789․000 դրամ, իսկ գույքը ոչ թե 70 և ավելի, այլ առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել, և այն պետք է գնահատվեր շուրջ 995․000․000 դրամ։Այնուհետև ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲԸ–ի անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է Բրիտանական Վերջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։Ըստ ոստիկանության` այս ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԲ–ին, որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85754732_188:0:1312:843_1920x0_80_0_0_4ea3754eecfa6464d7363cd1d87429a0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռադիո, նիկոլ փաշինյան
հայաստան, ռադիո, նիկոլ փաշինյան
«Ռադիո» ՓԲԸ–ն վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
20:56 13.02.2025 (Թարմացված է: 21:10 13.02.2025) Ընկերության արժեքը 2010 թվականին գնահատվել է 1 միլիարդ 755 միլիոն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է նա
ֆեյսբուքյան էջում:
Փաշինյանը նշել է, որ այդ ընկերության արժեքը 2010 թվականին գնահատվել է 1 միլիարդ 755 միլիոն դրամ։
Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2010թ–ին կազմակերպել են ՓԲԸ–ի մասնավորեցումը՝ այդ գործընթացի շրջանակում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները։ 2010 թվականին ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։
Պաշտոնատար անձինք կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։ Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են 783․789․000 դրամ, իսկ գույքը ոչ թե 70 և ավելի, այլ առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել, և այն պետք է գնահատվեր շուրջ 995․000․000 դրամ։
Այնուհետև ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲԸ–ի անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է Բրիտանական Վերջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։
Ըստ ոստիկանության` այս ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԲ–ին, որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։