https://arm.sputniknews.ru/20250213/petutjany-veradardzvats-gujqeri-arzheqy-202324-tt-gerazancel-e-30-mln-dvolary-hh-datakhaz-85737306.html
Պետությանը վերադարձված գույքերի արժեքը 2023–24 թթ. գերազանցել է 30 մլն դոլարը. ՀՀ դատախազ
Պետությանը վերադարձված գույքերի արժեքը 2023–24 թթ. գերազանցել է 30 մլն դոլարը. ՀՀ դատախազ
Sputnik Արմենիա
Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136–ն է, որոնք գտնվում են տարբեր... 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T13:19+0400
2025-02-13T13:19+0400
2025-02-13T13:19+0400
աննա վարդապետյան
գույք
անշարժ գույք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81456660_0:0:1600:901_1920x0_80_0_0_98e304d3d7cbb867d572821eb75ea8d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում ու Կոտայքի մարզում գտնվող 7 անշարժ գույք ամրացվեց ՀՀ պետական գույքի կոմիտեին։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ այդ գույքերը վերադարձվել են դատախազության հայցերի հիման վրա` ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերով։ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելացրեց, որ նշված 7 գույքի շուկայական մոտարկված ընդհանուր կադաստրային արժեքը մոտավորապես 1 մլրդ 732 մլն դրամ է, իսկ հետագա գնահատումը կարող է շուկայական արժեքը գերազանցել մի քանի անգամ։Նա նաև տեղեկացրեց, որ 2023–24 թթ. ընթացքում պետությանը վերադարձված գույքերի ընդհանուր շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն դոլարը։Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, ապա, ըստ Վարդապետյանի` այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136–ն է, որոնք գտնվում են տարբեր ատյանների դատարաններում։ Այս հայցադիմումներով դատախազությունը պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք և 359 իրավաբանական անձում մասնակցություն։ Հայցադիմումներով ներկայացված մոտավոր դրամական պահանջն այս պահին 527 մլրդ դրամ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81456660_179:0:1600:1066_1920x0_80_0_0_22b79279419b2835fd1d3ad926d32987.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, գույք, անշարժ գույք, հայաստան
աննա վարդապետյան, գույք, անշարժ գույք, հայաստան
Պետությանը վերադարձված գույքերի արժեքը 2023–24 թթ. գերազանցել է 30 մլն դոլարը. ՀՀ դատախազ
Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136–ն է, որոնք գտնվում են տարբեր ատյանների դատարաններում։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում ու Կոտայքի մարզում գտնվող 7 անշարժ գույք ամրացվեց ՀՀ պետական գույքի կոմիտեին։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ այդ գույքերը վերադարձվել են դատախազության հայցերի հիման վրա` ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերով։
Նրա խոսքով` ամենամեծ կադաստրային արժեքով գույքը 730 մլն դրամ արժողությամբ է, և այդպիսիք երկուսն են։ Դրանցից մեկը գնվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում, իսկ մյուսը` Ծաղկաձորի Աղավնաձոր համայնքում։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելացրեց, որ նշված 7 գույքի շուկայական մոտարկված ընդհանուր կադաստրային արժեքը մոտավորապես 1 մլրդ 732 մլն դրամ է, իսկ հետագա գնահատումը կարող է շուկայական արժեքը գերազանցել մի քանի անգամ։
Նա նաև տեղեկացրեց, որ 2023–24 թթ. ընթացքում պետությանը վերադարձված գույքերի ընդհանուր շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն դոլարը։
Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, ապա, ըստ Վարդապետյանի` այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136–ն է, որոնք գտնվում են տարբեր ատյանների դատարաններում։ Այս հայցադիմումներով դատախազությունը պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք և 359 իրավաբանական անձում մասնակցություն։ Հայցադիմումներով ներկայացված մոտավոր դրամական պահանջն այս պահին 527 մլրդ դրամ է։