00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
09:53
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев: американцы – избранный народ?
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳՄՍ–ն դեռ սպասում է Սնուպ Դոգի չկայացած համերգի համար վճարված հոնորարի վերադարձին

© AP Photo / Tami ChappellՍնուպ Դոգ
Սնուպ Դոգ - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2025
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ պայմանագրի դրույթները հստակ են և վերաբերում են վճարված ամբողջ գումարի վերադարձին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուպ Դոգին վճարված հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռևս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ»,- ասաց նախարարը։
Մանրամասնեց՝ կնքված պայմանագրի դրույթները հստակ են, դրանք վերաբերում են ամբողջ գումարի վերադարձին։
Նշենք, որ Մրցակցության պետական հանձնաժողովը փետրվարի 12-ին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ որոշում է կայացվել կարճել ԿԳՄՍՆ-ի վերաբերյալ հարուցված վարույթը՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությանն առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրման առնչությամբ։
ՄՊՀ–ի որոշումից նաև տեղեկանում ենք, որ Սնուպ Դոգի հետ բանակցությունների արդյունքում արտիստը համաձայնել է «Դոպինգ Սփեյս»-ին վերադարձնել վճարված ամբողջ հոնորարը այն դեպքում, երբ կնքված պայմանագրի համաձայն՝ համերգը չեղարկելու դեպքում վճարված գումարների վերադարձ նախատեսված չէր։ ՄՊՀ-ն նաև հայտնում է, որ «Դոպինգ Սփեյսը» գնորդներին և արտերկրում տոմսերի վաճառքով զբաղվող գործընկերներին վերադարձրել է որոշակի գումար (չափը չի նշվում- խմբ․), տոմսերի մի մասի գումարն էլ վերադարձման գործընթացում է։
Հիշեցնեք՝ ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել էր դրամաշնորհի տեսքով։
Ռեփերի հոնորարը կազմում է 1,8 մլն դոլար։
Լրահոս
0