https://arm.sputniknews.ru/20250213/hhn-ev-amen-pvokhadardz-ktshanachen-mimjanc-varvordakan-iravunqnery-85731236.html
ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները
ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ.։ 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T11:02+0400
2025-02-13T11:02+0400
2025-02-13T11:02+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
վարորդական իրավունք
https://cdn.am.sputniknews.ru/img/334/71/3347103_0:182:2992:1865_1920x0_80_0_0_1b40e34c037687c06fa9ff4d09bc73ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները։ ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նշվում է, որ այս հուշագիրը հնարավորություններ կստեղծի, որ երկու երկրների քաղաքացիները մեկը մյուսի տարածքում ազատորեն օգտվեն իրենց ազգային վարորդական վկայականներից, ինչը էլ ավելի կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունները միմյանց տարածքում:Եթե, օրինակ` ՀՀ քաղաքացին ժամանում է ԱՄԷ բնակության նպատակով, ապա վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձը Էմիրություններում կազատվի դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ.։ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, երկկողմ առևտրաշրջանառությունը 2023 թ. հասել են շուրջ 2.8 մլրդ դոլարի: Աճի առաջանցիկ միտումները պահպանվում են նաև 2024 թ.: ՀՀ և ԱՄԷ միջև տեղի են ունենում շաբաթական շուրջ 30 ուղիղ չվերթներ։ 2024 թ. փետրվարի 1-ից երկու երկրների քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մինչև 90 օր ժամկետով գտնվել մեկը մյուսի տարածքում, ինչը նպաստելու է առկա զբոսաշրջիկների, գործարարների, մասնագետների հոսքերի ավելացմանը:
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/334/71/3347103_132:0:2861:2047_1920x0_80_0_0_4a32dfc2b2b8e117e02f09bc86c5b41c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, վարորդական իրավունք
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, վարորդական իրավունք
ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ.։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները։ ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս հուշագիրը հնարավորություններ կստեղծի, որ երկու երկրների քաղաքացիները մեկը մյուսի տարածքում ազատորեն օգտվեն իրենց ազգային վարորդական վկայականներից, ինչը էլ ավելի կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունները միմյանց տարածքում:
«Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով` պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները»,– ասված է որոշման մեջ:
Եթե, օրինակ` ՀՀ քաղաքացին ժամանում է ԱՄԷ բնակության նպատակով, ապա վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձը Էմիրություններում կազատվի դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ.։ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, երկկողմ առևտրաշրջանառությունը 2023 թ. հասել են շուրջ 2.8 մլրդ դոլարի: Աճի առաջանցիկ միտումները պահպանվում են նաև 2024 թ.: ՀՀ և ԱՄԷ միջև տեղի են ունենում շաբաթական շուրջ 30 ուղիղ չվերթներ։ 2024 թ. փետրվարի 1-ից երկու երկրների քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մինչև 90 օր ժամկետով գտնվել մեկը մյուսի տարածքում, ինչը նպաստելու է առկա զբոսաշրջիկների, գործարարների, մասնագետների հոսքերի ավելացմանը: