https://arm.sputniknews.ru/20250213/hh-kb-n-cankanum-e-uzheghacnel-hipvoteqajin-shukajum-hnaravvor-riskeri-verlutsutjuny-85761997.html
ՀՀ ԿԲ-ն ցանկանում է ուժեղացնել հիփոթեքային շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը
ՀՀ ԿԲ-ն ցանկանում է ուժեղացնել հիփոթեքային շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը
Sputnik Արմենիա
ԿԲ-ն ուզում է ուշադիր հետևել, թե արդյոք բանկերն ավելորդ ազարտ չեն ցուցաբերում՝ հիփոթեքային բումից շահույթի հետևից ընկնելով, ինչպես նաև միմյանցից վարկառուներ... 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T21:59+0400
2025-02-13T21:59+0400
2025-02-13T22:00+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
հիփոթեքային վարկ
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_0:0:1600:901_1920x0_80_0_0_6884c08c5ba1f6c5f3ed04a745dd3ac3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի կենտրոնական բանկը ցանկանում է առաջիկա տարիներին ուժեղացնել հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը։ Այս մասին ասվում է «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ» փաստաթղթում, որը ԿԲ-ն հրապարակել է այսօր։Բացի այդ, ԿԲ-ն ցանկանում է ուժեղացնել վարկերի վերակառուցման մոնիտորինգը։ Հաճախորդների համար մրցակցության ավելացմանը զուգընթաց, Հայաստանի բանկերում ընդլայնվում է վարկերի մարման ժամանակ բոնուսների (քեշբեքեր, ժամկետների երկարացում, տոկոսադրույքների իջեցում և այլն) պրակտիկան: Այս կերպ բանկերը ոչ միայն փորձում են պահպանել իրենց հաճախորդներին, այլև «խլել» մրցակիցների հաճախորդներին. ԿԲ-ն վերլուծելու է, թե որ դեպքում է հաճախորդներ «տանելը» առողջ շուկայական մրցակցություն, և որ դեպքում բանկերը կարող են թերագնահատել վարկառուների չվճարման ռիսկերը:Նշենք, որ վերջին 10 տարվա ընթացքում (2014-ի վերջից մինչև 2024-ի վերջ) Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 7 անգամ՝ հասնելով 1 տրլն 423 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 3 մլրդ 576 մլն դոլար)։ Դա հիմնականում տեղի է ունեցել հարկային արտոնությունների հաշվին, որոնք 2015 թվականից գործում են առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակարան գնողների համար (2022 թվականից կառավարությունն աստիճանաբար դադարեցնում է այս ծրագիրը)։Ինչպես են փոխվել բնակարանների գները Երևանում 2024 թ–ին․ պաշտոնական տվյալներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_129:0:1552:1067_1920x0_80_0_0_bc71e8f6aa92ed27ead890ae5bc52304.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), հիփոթեքային վարկ, բանկ
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), հիփոթեքային վարկ, բանկ
ՀՀ ԿԲ-ն ցանկանում է ուժեղացնել հիփոթեքային շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը
21:59 13.02.2025 (Թարմացված է: 22:00 13.02.2025) ԿԲ-ն ուզում է ուշադիր հետևել, թե արդյոք բանկերն ավելորդ ազարտ չեն ցուցաբերում՝ հիփոթեքային բումից շահույթի հետևից ընկնելով, ինչպես նաև միմյանցից վարկառուներ «խլելով» (նրանց բարենպաստ պայմաններով վարկերի վերակառուցում առաջարկելով)։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի կենտրոնական բանկը ցանկանում է առաջիկա տարիներին ուժեղացնել հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը։ Այս մասին ասվում է «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ»
փաստաթղթում, որը ԿԲ-ն հրապարակել է այսօր։
Դրա համար առաջարկվում է ավելի ուշադիր վերահսկել շինարարության ոլորտում հիփոթեքային վարկավորման ծավալները։ Նախատեսվում է նաև գնահատել, թե արդյոք բանկերն ավելորդ «ռիսկային ախորժակ» չեն ցուցաբերում՝ ձգտելով շահույթ ստանալ հիփոթեքային բումի ընթացքում։ Բանկերում նախատեսվում է նաև ավելի ուշադիր վերահսկել հաշիվները, որոնց գումար են փոխանցում կառուցվող շենքերում բնակարան գնողները (իսկ կառուցապատողը դրանց հասանելիություն է ստանում շենքը պատրաստ լինելուն պես)։
Բացի այդ, ԿԲ-ն ցանկանում է ուժեղացնել վարկերի վերակառուցման մոնիտորինգը։ Հաճախորդների համար մրցակցության ավելացմանը զուգընթաց, Հայաստանի բանկերում ընդլայնվում է վարկերի մարման ժամանակ բոնուսների (քեշբեքեր, ժամկետների երկարացում, տոկոսադրույքների իջեցում և այլն) պրակտիկան: Այս կերպ բանկերը ոչ միայն փորձում են պահպանել իրենց հաճախորդներին, այլև «խլել» մրցակիցների հաճախորդներին. ԿԲ-ն վերլուծելու է, թե որ դեպքում է հաճախորդներ «տանելը» առողջ շուկայական մրցակցություն, և որ դեպքում բանկերը կարող են թերագնահատել վարկառուների չվճարման ռիսկերը:
Նշենք, որ վերջին 10 տարվա ընթացքում (2014-ի վերջից մինչև 2024-ի վերջ) Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 7 անգամ՝ հասնելով 1 տրլն 423 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 3 մլրդ 576 մլն դոլար)։ Դա հիմնականում տեղի է ունեցել հարկային արտոնությունների հաշվին, որոնք 2015 թվականից գործում են առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակարան գնողների համար (2022 թվականից կառավարությունն աստիճանաբար դադարեցնում է այս ծրագիրը)։