00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ տունը հաստատել է, որ ՌԴ քաղաքացի Վիննիկը շուտով կազատվի և կհանձնվի Ռուսաստանին

© Photo : РИА НовостиԱլեքսանդր Վիննիկ
Ալեքսանդր Վիննիկ - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2025
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն նրան մեղադրում էր BTC-e-ի միջոցով 4 միլիարդ դոլարից մինչև 9 միլիարդ դոլար արժողությամբ միջոցների լվացման և Ճապոնական Mt. Gox․ բորսան «կոտրելու» մեջ:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Սպիտակ տունը հաստատել է, որ ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը, որը նախկինում դատապարտվել էր Ֆրանսիայում և ԱՄՆ-ում դատավճռի էր սպաում փողերի լվացման մեղադրանքով, ազատ կարձակվի և կհանձնվի Ռուսաստանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնել ենք, այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկար և արդյունավետ զրույց են ունեցել, ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:
«Ինչպես գիտեք, մենք հաստատեցինք, որ Ռուսաստանը շուտով Ալեքսանդր Վիննիկին տուն կտանի։ Նա բռնի հանցագործություններ չի կատարել․․․ Եվ նա զրկվել է իր անօրինական գործողությունների արդյունքում ստացված 100 միլիոն դոլարից»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը Սպիտակ տան հարթակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
2017 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները փակեցին BTC-e կրիպտոբորսան, և հենց այդ ժամանակ էլ նրանց հայցով Հունաստանում ձերբակալվեց Ալեքսանդր Վիննիկը: ԱՄՆ-ն նրան մեղադրում էր BTC-e-ի միջոցով 4 միլիարդ դոլարից մինչև 9 միլիարդ դոլար արժողությամբ միջոցների լվացման և Ճապոնական Mt. Gox․ բորսան «կոտրելու» մեջ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը BTC-e-ն անվանեց այն հարթակներից մեկը, որի շնորհիվ «կիբեռհանցագործները ամբողջ աշխարհում փոխանակում, լվանում և պահում էին իրենց անօրինական գործունեությունից ստացված հանցավոր եկամուտները»:
Թրամփը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ․ Կրեմլը մանրամասներ է հայտնում
2020 թվականին Վիննիկին Հունաստանից արտահանձնեցին Փարիզ, քանի որ Ֆրանսիայում նրան կասկածում էին շորթումների, անձնական տվյալների գողացման և BTC-e-ի միջոցով փողերի լվացման մեջ։ Արդյունքում 2021 թվականին ֆրանսիական դատարանը նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։ 2022-ին Վիննիկին Հունաստանով տեղափոխեցին ԱՄՆ, որտեղ 2024 թվականի մայիսին նա ընդունեց իր մեղքը փողերի լվացման նպատակով հանցավոր պայմանավորվածության մեջ։ ԱՄՆ-ում դատավճռի հրապարակումը նշանակված էր 2025 թվականի հունիսին։
Լրահոս
0