https://arm.sputniknews.ru/20250212/siriajum-hajtararel-en-vor-rdic-ev-iranic-drakan-azdakner-kan-85712142.html
Սիրիայում հայտարարել են, որ ՌԴ–ից և Իրանից դրական ազդակներ կան
Սիրիայում հայտարարել են, որ ՌԴ–ից և Իրանից դրական ազդակներ կան
Sputnik Արմենիա
Առկա են Սիրիայի նոր վարչակազմի նկատմամբ հարգանքին և սիրիացի ժողովրդի ինքնիշխանությանը վերաբերող հստակ ազդակներ։ 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T16:55+0400
2025-02-12T16:55+0400
2025-02-12T17:02+0400
սիրիա
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
բաշար ալ–ասադ
ահմեդ ալ-շարաա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83769868_0:46:1600:946_1920x0_80_0_0_6492e22882165c36a075e9ecebbee2f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Սիրիայի նոր իշխանությունները դրական ուղերձներ են ստանում Ռուսաստանից և Իրանից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի անցումային կառավարության ԱԳ նախարար Ասաադ Հասան աշ-Շիբանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ կան հստակ ուղերձներ, որոնք վերաբերում են Սիրիայի նոր վարչակազմի նկատմամբ հարգանքին և սիրիացի ժողովրդի ինքնիշխանությանը:«Ռուսաստանի և Իրանի հետ Սիրիայի ժողովրդի խնդիրը Բաշար Ասադի վարչակարգին աջակցելն էր, բայց հարցը Մոսկվան կամ Թեհրանը չեն: Ողջունում ենք փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու ցանկացած հարաբերություն»,- ընդգծել է աշ-Շաբանին՝ պատասխանելով այդ երկրների հետ Սիրիայի ապագա հարաբերությունների մասին հարցին։Էրդողանն ու ալ-Շարաան քննարկել են քրդերի դեմ Թուրքիայի և Սիրիայի պայքարըՆա նաև հավելել է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է գոհ լինի հարաբերությունների վերականգնումից:2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո Բաշար Ասադը լքեց երկիրը։2025-ի հունվարին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ անցումային շրջանում նախագահի պարտականությունները կկատարի Ահմեդ ալ-Շարաան ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդը (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում):
սիրիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83769868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0ca6467200140a4ea2c26bfa6d4f2f2a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, բաշար ալ–ասադ, ահմեդ ալ-շարաա
սիրիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, բաշար ալ–ասադ, ահմեդ ալ-շարաա
Սիրիայում հայտարարել են, որ ՌԴ–ից և Իրանից դրական ազդակներ կան
16:55 12.02.2025 (Թարմացված է: 17:02 12.02.2025) Առկա են Սիրիայի նոր վարչակազմի նկատմամբ հարգանքին և սիրիացի ժողովրդի ինքնիշխանությանը վերաբերող հստակ ազդակներ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Սիրիայի նոր իշխանությունները դրական ուղերձներ են ստանում Ռուսաստանից և Իրանից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի անցումային կառավարության ԱԳ նախարար Ասաադ Հասան աշ-Շիբանին, փոխանցում է
ՏԱՍՍ-ը։
«Դրական ազդակներ կան։ Սակայն մենք ցանկանում ենք, որ նրանք անցնեն հստակ քաղաքականության», - ասել է նա Դուբայում Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ կան հստակ ուղերձներ, որոնք վերաբերում են Սիրիայի նոր վարչակազմի նկատմամբ հարգանքին և սիրիացի ժողովրդի ինքնիշխանությանը:
«Ռուսաստանի և Իրանի հետ Սիրիայի ժողովրդի խնդիրը Բաշար Ասադի վարչակարգին աջակցելն էր, բայց հարցը Մոսկվան կամ Թեհրանը չեն: Ողջունում ենք փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու ցանկացած հարաբերություն»,- ընդգծել է աշ-Շաբանին՝ պատասխանելով այդ երկրների հետ Սիրիայի ապագա հարաբերությունների մասին հարցին։
Նա նաև հավելել է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է գոհ լինի հարաբերությունների վերականգնումից:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո Բաշար Ասադը լքեց երկիրը։
2025-ի հունվարին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ անցումային շրջանում նախագահի պարտականությունները կկատարի Ահմեդ ալ-Շարաան ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդը (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում):