https://arm.sputniknews.ru/20250212/pastabannery-chen-yndunel-hh-finansneri-nakhararutjan-arajarky-hvovhannisjan-85723264.html
Փաստաբանները չեն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկը. Հովհաննիսյան
Փաստաբանները չեն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկը. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմա քննարկում են տարբերակներ, թե ինչպես կարելի է թույլ տալ, որ փաստաբանական ծառայությունների շրջանառության ինչ–որ մի տոկոսն... 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T20:32+0400
2025-02-12T20:32+0400
2025-02-12T20:34+0400
հայաստան
փաստաբան
շրջանառության հարկ
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77001760_0:84:800:534_1920x0_80_0_0_797aa2f1592f853789be1b5db9f44b2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունն անվճար ծառայություններ մատուցելու տարբերակ է առաջարկել փաստաբաններին, բայց այդ առաջարկը մերժվել է։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմա քննարկում են տարբերակներ, թե ինչպես կարելի է փաստաբանական ծառայությունների շրջանառության ինչ–որ մի տոկոս թույլ տալ, որ անվճար լինի։Նախարարը խոստացավ հրապարակել վերջնական լուծումները։Հիշեցնենք, որ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից 2025 թ. հունվարի 1–ից տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ և վճարում են 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։Բացի այդ, փաստաբանները նշում են, որ այսպիսով այլևս չեն կարող անվճար փաստաբանական ծառայություններ մատուցել, քանի որ ԱԱՀ համակարգն ունի կարգավորում, ըստ որի` եթե դու անվճար իրավաբանական օգնություն ես տրամադրում, ապա պետք է վճարես այդ ծառայության 20 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77001760_75:0:787:534_1920x0_80_0_0_e53e611d1f66d58d415500b0c8fda86b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փաստաբան, շրջանառության հարկ, վահե հովհաննիսյան
հայաստան, փաստաբան, շրջանառության հարկ, վահե հովհաննիսյան
Փաստաբանները չեն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկը. Հովհաննիսյան
20:32 12.02.2025 (Թարմացված է: 20:34 12.02.2025) Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմա քննարկում են տարբերակներ, թե ինչպես կարելի է թույլ տալ, որ փաստաբանական ծառայությունների շրջանառության ինչ–որ մի տոկոսն անվճար լինի։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունն անվճար ծառայություններ մատուցելու տարբերակ է առաջարկել փաստաբաններին, բայց այդ առաջարկը մերժվել է։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Փաստաբանների հետ քննարկումների ժամանակ ասել ենք, որ կա անվճար ծառայություններ մատուցելու տարբերակ, որը հնարավոր է ինչպես Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, այնպես էլ առաջարկել ենք ՀԿ ստեղծել ու այդպիսով անվճար ծառայություն մատուցել։ Տպավորությունն այնպիսին է, որ այս առաջարկներն այս կամ այն կերպ ընդունելի չեն եղել փաստաբանների համար»,– ասաց նախարարը։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմա քննարկում են տարբերակներ, թե ինչպես կարելի է փաստաբանական ծառայությունների շրջանառության ինչ–որ մի տոկոս թույլ տալ, որ անվճար լինի։
Նախարարը խոստացավ հրապարակել վերջնական լուծումները։
Հիշեցնենք, որ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից 2025 թ. հունվարի 1–ից տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ և վճարում են 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։
Բացի այդ, փաստաբանները
նշում են, որ այսպիսով այլևս չեն կարող անվճար փաստաբանական ծառայություններ մատուցել, քանի որ ԱԱՀ համակարգն ունի կարգավորում, ըստ որի` եթե դու անվճար իրավաբանական օգնություն ես տրամադրում, ապա պետք է վճարես այդ ծառայության 20 տոկոսը։