https://arm.sputniknews.ru/20250212/em-gnaly-hhi-inqnishkhan-iravunqn-e-sakajn-eatm-i-aravelutjunnern-aknhajt-en-peskvov-85707292.html
ԵՄ գնալը ՀՀ–ի ինքնիշխան իրավունքն է, սակայն ԵԱՏՄ-ի առավելություններն ակնհայտ են. Պեսկով
ԵՄ գնալը ՀՀ–ի ինքնիշխան իրավունքն է, սակայն ԵԱՏՄ-ի առավելություններն ակնհայտ են. Պեսկով
Sputnik Արմենիա
Պեսկովը նշել է, որ բոլորը դեռ պետք է հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ։ 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T14:57+0400
2025-02-12T14:57+0400
2025-02-12T14:58+0400
դմիտրի պեսկով
հայաստան
եվրամիություն
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_0:23:3072:1751_1920x0_80_0_0_b5df681af9b90353fe319a4cd935a0a0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, թե կողմնորոշումը դեպի ԵՄ երկրին լրացուցիչ դիվիդենտներ կապահովի։Նշենք, որ այսօր ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց արևմտամետ ուժերի մշակած օրինագիծը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, չնայած այն հանգամանքին, որ բուն միությունը երկրին անդամակցության առաջարկ չի արել։ Ընդդիմությունն իր հերթին այդ փաստաթուղթն անվանել է իրավաբանորեն անհեթեթ և իրավական հետևանքներ չունեցող։Պեսկովը նշել է, որ դա Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն բոլորը պետք է դեռ հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ։Օրինագիծը, որն ընդունել է խորհրդարանը՝ վկայակոչելով «ժողովրդի կամքը», ազդարարում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրանով խնդիր են դնում «Հայաստանը դարձնել անվտանգ, պաշտպանված, զարգացած և բարգավաճ երկիր»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_341:0:3072:2048_1920x0_80_0_0_89fdf46b99801747939fe98fbbba903b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, հայաստան, եվրամիություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
դմիտրի պեսկով, հայաստան, եվրամիություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ԵՄ գնալը ՀՀ–ի ինքնիշխան իրավունքն է, սակայն ԵԱՏՄ-ի առավելություններն ակնհայտ են. Պեսկով
14:57 12.02.2025 (Թարմացված է: 14:58 12.02.2025) Պեսկովը նշել է, որ բոլորը դեռ պետք է հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, թե կողմնորոշումը դեպի ԵՄ երկրին լրացուցիչ դիվիդենտներ կապահովի։
Նշենք, որ այսօր ԱԺ–ն առաջին ընթերցմամբ
ընդունեց արևմտամետ ուժերի մշակած օրինագիծը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, չնայած այն հանգամանքին, որ բուն միությունը երկրին անդամակցության առաջարկ չի արել։ Ընդդիմությունն իր հերթին այդ փաստաթուղթն անվանել է իրավաբանորեն անհեթեթ և իրավական հետևանքներ չունեցող։
Պեսկովը նշել է, որ դա Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն բոլորը պետք է դեռ հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ։
«Անհրաժեշտ է, որ և՛ իրենք՝ հայերը, և՛ մնացած բոլորը հասկանան, թե որքանով է դա փոխադարձ ցանկություն, և ինչպես են դրան վերաբերում բուն եվրոպացիները», - ասել է նա:
Օրինագիծը, որն ընդունել է խորհրդարանը՝ վկայակոչելով «ժողովրդի կամքը», ազդարարում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրանով խնդիր են դնում «Հայաստանը դարձնել անվտանգ, պաշտպանված, զարգացած և բարգավաճ երկիր»։