00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:08
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արյունահեղությունը պետք է ավարտվի. Պենտագոնի պետը աղմկահարույց հայտարարություններ է արել

© AP Photo / Alex BrandonՓիթ Հեգսեթ
Փիթ Հեգսեթ - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2025
Բաժանորդագրվել
ԱՄՆ պաշտպանության նախարարն անիրատեսական է համարել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև 2014 թվականի սահմաններին վերադառնալը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը կոչ է արել շուտափույթ դադարեցնել ուկրաինական հակամարտությունը՝ հայտարարելով, որ «արյունահեղությունը պետք է ավարտվի»:
Պաշտպանության նախարարը Բրյուսելում «Ռամշտայն» ձևաչափով հանդիպման ժամանակ հանդես է եկել նաև մի շարք այլ աղմկահարույց հայտարարություններով:
Մասնավորապես, նա նշել է, որ Ուկրաինայի վերադարձը մինչև 2014 թվականի սահմաններին անհնար է։ Տևական խաղաղություն կարելի է հաստատել միայն «դաշնակիցների ջանքերը միավորելով և ռազմի դաշտում իրավիճակին իրատեսական գնահատական տալով»։
«Ուկրաինայի համար մինչև 2014 թվականի սահմաններին վերադառնալն անիրատեսական նպատակ է, և այդ կեղծ նպատակին հետևելը միայն ավելացնելու է տառապանքը»,- հավելել է նա:
Բացի այդ, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ԱՄՆ-ն իրատեսական արդյունք չի համարում հակամարտության դիվանագիտական կարգավորման համար, որը հիմա «կրիտիկական փուլում է»:
Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Հեգսեթը համոզված է, որ անվտանգության ամուր երաշխիքներ են անհրաժեշտ, բայց ոչ երրորդ Մինսկի համաձայնագրեր։
Ի՞նչ սպասել Պենտագոնի նոր ղեկավարից
Միևնույն ժամանակ, ԱՄՆ զորքերը Ուկրաինա չեն գնալու, ԱՄՆ ռազմական ներկայությունը չի կարող անվտանգության երաշխիքների մի մասը լինել:
Ավելին, նա հայտարարել է, որ եթե Ուկրաինայում նույնիսկ լինեն ինչ-որ խաղապահներ, ապա ոչ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, և ոչ կազմակերպության Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն: Միևնույն ժամանակ, նա Եվրոպային կոչ է արել ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին և ավելացնել պաշտպանական ծախսերը:
Լրահոս
0