00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
15:19
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա. Քոչարյանը` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2025
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Արցախի հետ տեղի ունեցածը եղել է այս իշխանության մեղքով, որովհետև սկսել են բանակցել զրոյական կետից և Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանություններն ապացուցում են, որ անբարոյականությունն ու սրիկայությունը սահմաններ չեն ճանաչում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
Փետրվարի 11-ին խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը կռվել է և Ղարաբաղին անհրաժեշտ զենք ու աջակցություն է տրամադրել: Այս հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում։
«Ամեն անգամ, երբ մտածում ենք, որ անբարոյականությունն ինչ–որ չափ պետք է ունենա, կրկին էս մարդիկ գալիս են ապացուցելու, որ չէ, այդ չափն ավելի կարող է իջնել, որ սրիկայությունը ևս կարող է չափ չունենալ։ Մինչդեռ այս ամեն ինչի պատճառն իրենք են»,–ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ Արցախի հետ տեղի ունեցածը եղել է այս իշխանության մեղքով, որովհետև սկսել են բանակցել զրոյական կետից, բերել հասցրել են պատերազմի, ապա գնացել և Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։
«Իրենց գործողությունների արդյունքում մարդիկ սոված–ծարավ 9 ամիս մնացին բլոկադայում, որից հետո եղավ Ադրբեջանի հարձակումը, որի ժամանակ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ չի միջամտելու։ Բա սրիկայություն չի՞ այդ ամեն ինչից հետո, երբ մարդիկ այդ ծանր պայմաններում են այսօր հայտնվել, ասել, թե պետք է մնային ու կռվեին»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հավելենք, որ բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ արդեն դատապարտել են Ալեն Սիմոնյանի ասածը։ Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջեց, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնա արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից։
Լրահոս
0