https://arm.sputniknews.ru/20250212/aghmkvot-patmutjunic-hetvo-fransiaji-nakhagahn-ambvoghj-orn-anckacrel-e-mvodii-het-85714712.html
Աղմկոտ պատմությունից հետո Ֆրանսիայի նախագահն ամբողջ օրն անցկացրել է Մոդիի հետ
Աղմկոտ պատմությունից հետո Ֆրանսիայի նախագահն ամբողջ օրն անցկացրել է Մոդիի հետ
Sputnik Արմենիա
Համաշխարհային բոլոր ԶԼՄ–ները տարածել էին այն տեսանյութը, որում Մակրոնն անտեսում է Հնդկաստանի վարչապետի մեկնած ձեռքը։ Առաջնորդներն այսօր ցրել են... 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T17:57+0400
2025-02-12T17:57+0400
2025-02-12T17:59+0400
ֆրանսիա
էմանուել մակրոն
հնդկաստան
նարենդրա մոդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0c/85711000_0:0:1600:901_1920x0_80_0_0_f9dadf03d2c1806c96b88357119c3a32.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երեկվա աղմկահարույց պատմությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանաբար ցանկացել է մեղքը քավել և օրն անցկացրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանք միասին այցելել են Մարսելում ֆրանսիական լոգիստիկ CMA-CGM ընկերության կառավարման կետ:Երեկ տեղեկացրել էինք, որ Մակրոնը Փարիզում կայացած արհեստական բանականության գագաթնաժողովում չի սեղմել Հնդկաստանի վարչապետի ձեռքը, միաժամանակ բարևել է գագաթնաժողովի մյուս մասնակիցներին, ինչպես նաև համբույրներ փոխանակել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:«Վարչապետին ներկայացվել է ընկերության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև «Մերձավորարևելյան միջանցքի» համագործակցության հարցը», - ասվում է Հնդկաստանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:Այնուհետև Ֆրանսիայի և Հնդկաստանի առաջնորդներն այցելել են զինվորական պանթեոն, որտեղ թաղված են նաև Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի կողմից կռված հնդիկ զինվորները:«Ավելի քան 100 հազար հնդիկներ 1914 թվականին կռվեցին Ֆրանսիայի համար, նրանցից 10 հազարն այդպես էլ չվերադարձան։ Նրանք ոտք դրեցին Մարսելի հողի վրա` չկասկածելով, որ մահվան են գնում։ Դա ընդմիշտ կապում է Ֆրանսիային ու Հնդկաստանին», - գրել Է Մակրոնը X սոցցանցում։Մակրոնը և Մոդին նաև բացել են Մարսելում Հնդկաստանի նոր գլխավոր հյուպատոսությունը:
ֆրանսիա
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0c/85711000_77:0:1500:1067_1920x0_80_0_0_14001e2138ab13120a14c866b6e987c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, էմանուել մակրոն, հնդկաստան, նարենդրա մոդի
ֆրանսիա, էմանուել մակրոն, հնդկաստան, նարենդրա մոդի
Աղմկոտ պատմությունից հետո Ֆրանսիայի նախագահն ամբողջ օրն անցկացրել է Մոդիի հետ
17:57 12.02.2025 (Թարմացված է: 17:59 12.02.2025) Համաշխարհային բոլոր ԶԼՄ–ները տարածել էին այն տեսանյութը, որում Մակրոնն անտեսում է Հնդկաստանի վարչապետի մեկնած ձեռքը։ Առաջնորդներն այսօր ցրել են խոսակցություններն այն մասին, թե տարաձայնություններ ունեն, և բացել են Մարսելում Հնդկաստանի գլխավոր հյուպատոսությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երեկվա աղմկահարույց պատմությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանաբար ցանկացել է մեղքը քավել և օրն անցկացրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանք միասին այցելել են Մարսելում ֆրանսիական լոգիստիկ CMA-CGM ընկերության կառավարման կետ:
Երեկ
տեղեկացրել էինք, որ Մակրոնը Փարիզում կայացած արհեստական բանականության գագաթնաժողովում չի սեղմել
Հնդկաստանի վարչապետի ձեռքը, միաժամանակ բարևել է գագաթնաժողովի մյուս մասնակիցներին, ինչպես նաև համբույրներ փոխանակել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
«Վարչապետին ներկայացվել է ընկերության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև «Մերձավորարևելյան միջանցքի» համագործակցության հարցը», - ասվում է Հնդկաստանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Այնուհետև Ֆրանսիայի և Հնդկաստանի առաջնորդներն այցելել են զինվորական պանթեոն, որտեղ թաղված են նաև Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի կողմից կռված հնդիկ զինվորները:
«Ավելի քան 100 հազար հնդիկներ 1914 թվականին կռվեցին Ֆրանսիայի համար, նրանցից 10 հազարն այդպես էլ չվերադարձան։ Նրանք ոտք դրեցին Մարսելի հողի վրա` չկասկածելով, որ մահվան են գնում։ Դա ընդմիշտ կապում է Ֆրանսիային ու Հնդկաստանին», - գրել Է Մակրոնը X սոցցանցում։
Մակրոնը և Մոդին նաև բացել են Մարսելում Հնդկաստանի նոր գլխավոր հյուպատոսությունը: