00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Բաքուն արդեն 3 ամիս չի պատասխանում Երևանի առաջարկներին. Ալեն Սիմոնյանի պատասխանը

© PhotoԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2025
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում, որ հայկական կողմը կընդունի Մոսկվայի միջնորդական ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։ Նա այդ մասին ասաց խորհրդարանում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանագծման ու սահմանազատման հարցում, ճիշտ է` ադրբեջանական կողմն արդեն 3-րդ ամիսն է, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի, ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է»,– ասաց նա։
Սիմոնյանի կարծիքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին չպատասխանելը կարող է կարող է կապված լինել Ադրբեջան-Ռուսաստան սրված հարաբերությունների հետ։
«Միգուցե դա է պատճառը, չգիտեմ, համենայնդեպս, հայկական կողմը սպասում է արձագանքի»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով` Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում ու խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողություններում։
Նա նաև քիչ հավանական համարեց, որ հայկական կողմը կընդունի Մոսկվայի միջնորդական ջանքերը։
«Քիչ հավանական եմ համարում, բայց յուրաքանչյուր առաջարկ, եթե կոնկրետ է լինում, քննարկում ենք, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և վերջիվերջո մենք ունենք շատ չլուծված հարցեր»,- ասաց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Նշենք, որ Մոսկվան բազմիցս արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, օգնել ֆինանսապես, տնտեսապես և հումանիտար առումով:2024 թվականի հունիսին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեփական ժողովրդին հասցված վիրավորանք էր անվանել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանից և հայերից խլել է Լեռնային Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին։
Լրահոս
0