https://arm.sputniknews.ru/20250210/um-en-dzerntu-nvor-drujqachapery-hh-finansneri-pvokhnakharary-arevtrakanneri-bvoghvoqi-masin-85630653.html
Ո՞ւմ են ձեռնտու նոր դրույքաչափերը. ՀՀ ֆինանսների փոխնախարարը՝ առևտրականների բողոքի մասին
Ո՞ւմ են ձեռնտու նոր դրույքաչափերը. ՀՀ ֆինանսների փոխնախարարը՝ առևտրականների բողոքի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունները բիզնեսի ներկայացուցիչներին խնդրել են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել, սակայն առայժմ միայն մեկ առաջարկ են ստացել` կես... 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T14:15+0400
2025-02-10T14:15+0400
2025-02-10T16:44+0400
հայաստան
շրջանառության հարկ
արման պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42398133_0:75:800:526_1920x0_80_0_0_ca5d6340f5a2638e466e55ad061a8ec6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Փոքր և միջին բիզնեսի հարկման նոր դրույքաչափերը ձեռնտու չեն միայն նրանց, ովքեր թափանցիկ չեն աշխատում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը մի քանի օր առաջ քննարկում անցկացրեց փոքր բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆինանսների նախարարության և պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցած տնտեսվարողները դժգոհ էին հարկային դրույքաչափերի բարձրացումից և ապրանքների հաշվառման պահանջից։«Տրամաբանությունը հուշում է, որ նոր համակարգի դեմ պետք է հանդես գան նրանք, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել ստվերում. հարկման դրույքաչափերը կարելի է իջեցնել նույնիսկ նախկինից ցածր, եթե բիզնեսը թափանցիկ աշխատի՝ փաստաթղթերին համապատասխան»,– հայտարարեց Պողոսյանը:Փոխնախարարի խոսքով` քննարկումների արդյունքում ֆինանսների նախարարությունը բիզնեսի ներկայացուցիչներին խնդրել է օրենսդրական փոփոխություններ առաջարկներ ներկայացնել՝ պայմանով, որ դրանք ինչ–որ չափով փաստարկված կլինեն: Պողոսյանը նշեց, որ առայժմ նախարարությունը միայն մեկ առաջարկ է ստացել՝ կես տարով հետաձգել օրենքը։2025 թվականից փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը կրկնակի աճել է` առևտրի ոլորտում 5%–ից հասնելով 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3,5%-ից հասնելով 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից հասնելով 12%-ի: Սակայն բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42398133_22:0:734:534_1920x0_80_0_0_47ca14b87f7d5cf345235c23129fa047.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շրջանառության հարկ, արման պողոսյան
հայաստան, շրջանառության հարկ, արման պողոսյան
Ո՞ւմ են ձեռնտու նոր դրույքաչափերը. ՀՀ ֆինանսների փոխնախարարը՝ առևտրականների բողոքի մասին
14:15 10.02.2025 (Թարմացված է: 16:44 10.02.2025) ՀՀ իշխանությունները բիզնեսի ներկայացուցիչներին խնդրել են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել, սակայն առայժմ միայն մեկ առաջարկ են ստացել` կես տարով հետաձգել օրենքի կիրառումը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Փոքր և միջին բիզնեսի հարկման նոր դրույքաչափերը ձեռնտու չեն միայն նրանց, ովքեր թափանցիկ չեն աշխատում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը մի քանի օր առաջ
քննարկում անցկացրեց փոքր բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆինանսների նախարարության և պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցած տնտեսվարողները դժգոհ էին հարկային դրույքաչափերի բարձրացումից և ապրանքների հաշվառման պահանջից։
«Տրամաբանությունը հուշում է, որ նոր համակարգի դեմ պետք է հանդես գան նրանք, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել ստվերում. հարկման դրույքաչափերը կարելի է իջեցնել նույնիսկ նախկինից ցածր, եթե բիզնեսը թափանցիկ աշխատի՝ փաստաթղթերին համապատասխան»,– հայտարարեց Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով` քննարկումների արդյունքում ֆինանսների նախարարությունը բիզնեսի ներկայացուցիչներին խնդրել է օրենսդրական փոփոխություններ առաջարկներ ներկայացնել՝ պայմանով, որ դրանք ինչ–որ չափով փաստարկված կլինեն: Պողոսյանը նշեց, որ առայժմ նախարարությունը միայն մեկ առաջարկ է ստացել՝ կես տարով հետաձգել օրենքը։
«Ուստի մեր պատասխանը միանշանակ էր` այն, ինչ մենք ընդունեցինք ծանրակշիռ փաստարկների հիման վրա, չի կարող չեղարկվել առանց շատ ավելի ծանրակշիռ փաստարկների»,– ասաց Պողոսյանը:
2025 թվականից փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը կրկնակի աճել է` առևտրի ոլորտում 5%–ից հասնելով 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3,5%-ից հասնելով 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից հասնելով 12%-ի: Սակայն բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%: