https://arm.sputniknews.ru/20250210/merdzavanum-teghi-unecats-aghmakaharujc-depqic-hetvo-3-andz-e-kalanavvorvel-85630268.html
Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել
Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել
Sputnik Արմենիա
Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T13:59+0400
2025-02-10T13:59+0400
2025-02-10T14:03+0400
հայաստան
մերձավան
կրակոց
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:214:1600:1114_1920x0_80_0_0_c84a4054102321cca8b229301dd8dab4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ հնչած կրակոցներից հետո 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ խոսնակ Կիմա Ավդալյանը։ՔԿ–ն փետրվարի 5-ին հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների գործով 2 ձերբակալված կա։ Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Կրակոցները հնչել են Մհեր Ախտոյանի տան մոտ։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։Ըստ shamshyan.com–ի` 35-ամյա Տիգրան Մանուկյանը, 41-ամյա Գեորգի Մանուկյանը, 21-ամյա Արսեն Մարդոյանը, 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծել են 22-ամյա Վլադիմիր Խդրյանին։Վիճաբանությանը միացել են Խդրյանի ընկերները` 29-ամյա Արմեն Ղազարյանը, 28-ամյա Արթուր Գալստյանը, 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռևս չճշտված մի քանի անձինք։Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53873d10e49023aee0a242cf7f168de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մերձավան, կրակոց, կալանք
հայաստան, մերձավան, կրակոց, կալանք
Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել
13:59 10.02.2025 (Թարմացված է: 14:03 10.02.2025) Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ հնչած կրակոցներից հետո 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ 3-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասաց նա:
Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Կրակոցները հնչել են Մհեր Ախտոյանի տան մոտ։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։
Ըստ
shamshyan.com–ի` 35-ամյա Տիգրան Մանուկյանը, 41-ամյա Գեորգի Մանուկյանը, 21-ամյա Արսեն Մարդոյանը, 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծել են 22-ամյա Վլադիմիր Խդրյանին։
Վիճաբանությանը միացել են Խդրյանի ընկերները` 29-ամյա Արմեն Ղազարյանը, 28-ամյա Արթուր Գալստյանը, 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռևս չճշտված մի քանի անձինք։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի
հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։