00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուրանոցներում առանձին աղոթատեղի ունենալու պահանջ չի ներկայացվել. Զբոսաշրջության կոմիտե

© Sputnik / Aram NersesyanԼուսինե Գևորգյան
Լուսինե Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2025
Լուսինե Գևորգյան
Բաժանորդագրվել
Կոմիտեն ներկայացրել է Լուսինե Գևորգյանի և հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ հանդիպման մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հերքում է լուրն այն մասին, որ կառույցի ղեկավար Լուսինե Գևորգյանը հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերին ասել է, որ պարտադիր իրենց հյուրանոցներում պետք է մուսուլմանական աղոթատեղիներ կառուցեն։
«Հրապարակ» թերթն ավելի վաղ գրել էր, որ Գևորգյանը հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ հանդիպմանն ասել է` եթե աղոթատեղիներ չլինեն, ապա կզրկվեն լիցենզիաներից։
«Կոմիտեի նախագահին մամուլի կողմից վերագրվող հայտարարություններն այն մասին, թե հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ է ներկայացվել, չեն համապատասխանում իրականությանը»,– ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Ըստ կառույցի` հանդիպման ժամանակ Լուսինե Գևորգյանը, ընդգծելով Հայաստանի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդման անհրաժեշտությունը թիրախային համարվող երկրներում, տեղեկացրել է՝ հյուրանոցային ծառայություն մատուցող այն անձինք, որոնք ցանկանում են իրենց կողմից շահագործվող օբյեկտներում ապահովել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ և այլ արաբական երկրներից զբոսաշրջային այցելությունների աճ, հնարավորություն ունենալու դեպքում կարող են ապահովել զբոսաշրջիկներին նրանց սննդին ներկայացվող առանձնահատկություններին կամ կրոնական պահանջներին համապատասխան առաջարկներ։
Կոմիտեն տեղեկացրել է նաև, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը չի լիցենզավորվում, ուստի հնարավոր չէ վերջիններիս զրկել լիցենզիայից։
«Զբոսաշրջության մասին» օրենքը նախատեսում է միայն հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։
Լրահոս
0