00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
05:04
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
33 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
44 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ և ՌԴ ժողովուրդների համագործակցությունը 2 երկրի անվտանգության առանցքային տարրն է. դեսպան

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2025
Սերգեյ Կոպիրկին
Բաժանորդագրվել
Դիվանագիտական աշխատողի օրը դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դնում այն մարդկանց տապանաքարերին և հուշարձաններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ռուսական և խորհրդային դիվանագիտության նվաճումների գործում։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համագործակցությունը երկու երկրի բարեկեցության, անվտանգության և բարգավաճման անհրաժեշտ, առանցքային տարրն է։ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին ծաղիկներ խոնարհելու արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս համագործակցությունը, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ, առանցքային տարր է մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության, անվտանգության և բարգավաճման համար։ Ուստի այն, ինչ անում ենք այսօր, ինձ համար հատուկ արդիական իմաստ ունի։ Սա ոչ միայն պատմության, այլև այսօրվա և վաղվա օրվա մասին է», - ասաց նա:
Դեսպանը պարզաբանեց, որ Ռուսաստանում նշվող դիվանագիտական աշխատողի օրը դեսպանությունն ավանդաբար ծաղիկներ և ծաղկեպսակներ է դնում այն մարդկանց շիրմաքարերին և հուշարձաններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ռուսական և խորհրդային դիվանագիտության ձեռքբերումների գործում։
Նա նշեց, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցներն առավոտյան արդեն եղել են գերեզմանատանը, որտեղ ծաղիկներ են դրել ՀԽՍՀ արտգործնախարարների, հայ դեսպանների, ԽՍՀՄ դեսպանների շիրիմներին։
«Դրանից հետո մենք միշտ գալիս ենք այստեղ՝ մեր նշանավոր դիվանագետ, գրող, դրամատուրգ, կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի հուշարձանի մոտ։ Մարդ, որն իսկապես անգնահատելի ներդրում է ունեցել նաև մեր դիվանագիտության պատմության մեջ, մեր մշակույթի և գրականության պատմության մեջ։ Նրա անունը խորհրդանիշներից մեկն է այն դարավոր եղբայրական կապերի, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին»,- ընդգծեց դեսպանը։
Կոպիրկինը կարևորում է այն փաստը, որ նման միջոցառումները անփոփոխ ավանդույթ են դարձել։ Նա ընդգծեց, որ այդպիսով դիվանագիտական առաքելությունը սրբորեն հարգում է իր գործընկերների հիշատակը։ Նար խոսքով` այս հիշատակի պահպանումը շատ կարևոր է երկրների և ժողովուրդների այսօրվա համագործակցության համար։
Փաշինյանը պաշտոնապես հրավիրվել է Մոսկվայում անցկացվող Հաղթանակի օրվա միջոցառումներին
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում։ Քանդակագործը Հովհաննես Բեջանյան, ճարտարապետը` Սպարտակ Կնտեղցյանը։ Հուշարձանի գրանիտե պատվանդանի վրա գրված է. «Ալեքսանդր Գրիբոյեդովին երախտապարտ հայ ժողովրդից»։ Գրիբոյեդովը Պարսկաստանից Արևելյան Հայաստան ավելի քան 40 հազար հայերի հայրենադարձության կազմակերպիչներից էր։ Լինելով Պարսկաստանում Ռուսաստանի բանագնաց՝ Գրիբոյեդովը մեծ դեր է խաղացել 1828 թվականի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի մշակման գործում, ըստ որի` ռուս-պարսկական պատերազմի (1826-1828 թթ.) արդյունքում Արևելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ։ Այդ պատերազմի ժամանակ ռուսական զորքը գրավեց Էրիվանի ամրոցը (Երևանի գլխավոր ամրոցը), Գրիբոյեդովը նույնպես մասնակցում էր այդ իրադարձություններին և նույնիսկ արժանացավ «Էրիվանի գրավման համար» մեդալի։ Հայաստանում Գրիբոյեդովի անունով գյուղ կա Արմավիրի մարզում, դպրոցներ Երևանում և մարզերում, բացի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանից, Հայ–ռուսական համալսարանի Բարեկամության պուրակում կանգնեցվել է նրա կիսանդրին։
Մոսկվան վճռական է օգնելու Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Կոպիրկին
Լրահոս
0