https://arm.sputniknews.ru/20250210/hajiranakan-sert-kapery-petq-e-amrapndel-hh-nakhagahn-yndunel-e-irani-despanin-85642264.html
Հայ–իրանական սերտ կապերը պետք է ամրապնդել. ՀՀ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին
Հայ–իրանական սերտ կապերը պետք է ամրապնդել. ՀՀ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանը շեշտել են երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը։ 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T18:53+0400
2025-02-10T18:53+0400
2025-02-10T18:55+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
վահագն խաչատուրյան
մեհդի սոբհանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85641804_0:0:2000:1125_1920x0_80_0_0_1fd8b1749c1361e19870006de6d27c6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ–իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր է քննարկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Խաչատուրյանը և դեսպանը շեշտել են երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ ուղղված երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը։ Ընդգծվում է, որ նման մոտեցումը հարիր է երկու երկրների միջև փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակին։Հանդիպման ընթացքում նախագահը նաև շնորհավորել է Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում:Հիշեցնենք` փետրվարի 6-ին Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանն աշխատում են համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա:Իրանի պաշտոնական անձինք բազմիցս հայտարարել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մի քանի տարի փաստացի պնդում են, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով իրենց արտատարածքային միջանցք տրամադրվի ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85641804_105:0:1882:1333_1920x0_80_0_0_bed65c1ed990f4ea5eed49e703d9b48d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վահագն խաչատուրյան, մեհդի սոբհանի
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վահագն խաչատուրյան, մեհդի սոբհանի
Հայ–իրանական սերտ կապերը պետք է ամրապնդել. ՀՀ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին
18:53 10.02.2025 (Թարմացված է: 18:55 10.02.2025) ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանը շեշտել են երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ–իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր է քննարկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական, մշակութային և տրանսպորտային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Խաչատուրյանը և դեսպանը շեշտել են երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ ուղղված երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը։ Ընդգծվում է, որ նման մոտեցումը հարիր է երկու երկրների միջև փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակին։
Հանդիպման ընթացքում նախագահը նաև շնորհավորել է Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում:
Հիշեցնենք` փետրվարի 6-ին Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին
հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանն աշխատում են համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա:
Իրանի պաշտոնական անձինք բազմիցս հայտարարել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մի քանի տարի փաստացի պնդում են, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով իրենց արտատարածքային միջանցք տրամադրվի ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։