https://arm.sputniknews.ru/20250210/hajastani-hamar-hapk-in-ajlyntranq-apahvovelu-mekhanizm-taratsashrjanum-chka-kvopirkin-85613434.html
Հայաստանի համար ՀԱՊԿ-ին այլընտրանք ապահովելու մեխանիզմ տարածաշրջանում չկա․ Կոպիրկին
Հայաստանի համար ՀԱՊԿ-ին այլընտրանք ապահովելու մեխանիզմ տարածաշրջանում չկա․ Կոպիրկին
Sputnik Արմենիա
Այս հարցերում ևս սուվերեն ընտրությունը մեր հայ գործընկերներինն է, նշել է դեսպանը։ 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T09:44+0400
2025-02-10T09:44+0400
2025-02-10T09:46+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85454665_0:7:1501:851_1920x0_80_0_0_d8faca5cd91cffde9cb82e65d2ec2ac2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ՀԱՊԿ-ին Երևանի մոտ կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել դաշնակիցների շրջանակում բանակցությունների միջոցով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ՝ ՀԱՊԿ-ին այլընտրանք, տարածաշրջանում չկա:«Դիվանագետի մասնագիտությունը սուրճի մրուրով գուշակություն չի ենթադրում։ Մեր համոզմամբ, այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ապահովման այլընտրանքային հուսալի մեխանիզմ: Ակնկալում ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - հայտարարել Է Սերգեյ Կոպիրկինը։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85454665_0:0:1333:1000_1920x0_80_0_0_fb8bb6348ee5687026a62fc0c8de916b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան
սերգեյ կոպիրկին, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան
Հայաստանի համար ՀԱՊԿ-ին այլընտրանք ապահովելու մեխանիզմ տարածաշրջանում չկա․ Կոպիրկին
09:44 10.02.2025 (Թարմացված է: 09:46 10.02.2025) Այս հարցերում ևս սուվերեն ընտրությունը մեր հայ գործընկերներինն է, նշել է դեսպանը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ՀԱՊԿ-ին Երևանի մոտ կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել դաշնակիցների շրջանակում բանակցությունների միջոցով։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր ուժերի սահմաններում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ-ի դաշնակիցների շրջանակում և համատեղ, գործընկերային ձևով գտնել փոխզիջումային հանգուցալուծումներ կուտակված բոլոր հարցերի շուրջ։Ի դեպ, այս հարցերում ևս սուվերեն ընտրությունը մեր հայ գործընկերներինն է», - ասել է Կոպիրկինը ՝ ի պատասխան այն հարցի, թե որքան է հավանականությունը, որ Երևանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ՝ ՀԱՊԿ-ին այլընտրանք, տարածաշրջանում չկա:
«Դիվանագետի մասնագիտությունը սուրճի մրուրով գուշակություն չի ենթադրում։ Մեր համոզմամբ, այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ապահովման այլընտրանքային հուսալի մեխանիզմ: Ակնկալում ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - հայտարարել Է Սերգեյ Կոպիրկինը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։