https://arm.sputniknews.ru/20250210/baqvum-kajacel-e-ruben-vardanjani-hertakan-datavarutjuny-85648966.html
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունը»
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունը»
Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ նիստը նշանակված Է փետրվարի 13-ին: 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T22:18+0400
2025-02-10T22:18+0400
2025-02-10T22:43+0400
ռուբեն վարդանյան
գերի
արցախ
լեռնային ղարաբաղ
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85548282_0:49:945:581_1920x0_80_0_0_cb709eb346d053796baf17b71cdd1fb3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունը»։Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ նիստը նշանակված Է փետրվարի 13-ին:Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի հետ գաղտնի հանդիպման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Պայմաններ են ստեղծել փաստաբանի և Վարդանյանի կոնֆիդենցիալ հանդիպման համար, որից հետո դատարանն ընդմիջում է հայտարարվել:Այնուհետև Ռուբեն Վարդանյանը, վկայակոչելով իր ներկայացրած միջնորդությունների մերժումը, հայտարարել է քրեական հետապնդման մեջ դատավորների կոլեգիայի շահագրգռվածության մասին և բողոք հայտնել դատարանի կազմի դեմ: Նշվում է, որ Վարդանյանի փաստաբանները պաշտպանել են բողոքը։Այնուհետև դատարանը հեռացել է խորհրդակցության՝ բողոքը քննելու համար, որից հետո որոշում է կայացվել բողոքը թողնել առանց քննարկման:Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ Վարդանյանին իր «գործի» աղավաղված թարգմանությունն են տրամադրել. որոշ հատվածներում հղումներ են եղել նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը:Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները նախկին պետնախարարի շինծու գործով պատճեններ ստանալու և տեսագրությունների բովանդակությանը ծանոթանալու վերաբերյալ:Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է առանձին վարույթ: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:Պետք է ճնշում գործադրել ԵՄ–ի վրա. Ռուբեն Վարդանյանի որդին` հոր «դատավարության» մասին
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85548282_53:0:893:630_1920x0_80_0_0_3e70f58c8b7c7dd24453ace2cf6ba7fc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, գերի, արցախ, լեռնային ղարաբաղ, դատ
ռուբեն վարդանյան, գերի, արցախ, լեռնային ղարաբաղ, դատ
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունը»
22:18 10.02.2025 (Թարմացված է: 22:43 10.02.2025) Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ նիստը նշանակված Է փետրվարի 13-ին:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունը»։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ նիստը նշանակված Է փետրվարի 13-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի հետ գաղտնի հանդիպման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Պայմաններ են ստեղծել փաստաբանի և Վարդանյանի կոնֆիդենցիալ հանդիպման համար, որից հետո դատարանն ընդմիջում է հայտարարվել:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է։ Նախագահող դատավորը հայտարարել է դատական գործընթացում նոր թարգմանիչների ներգրավման մասին: Մեղադրող և պաշտպանական կողմերը չեն առարկել դատարան բերված նոր թարգմանիչների մասնակցությանը:
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը, վկայակոչելով իր ներկայացրած միջնորդությունների մերժումը, հայտարարել է քրեական հետապնդման մեջ դատավորների կոլեգիայի շահագրգռվածության մասին և բողոք հայտնել դատարանի կազմի դեմ: Նշվում է, որ Վարդանյանի փաստաբանները պաշտպանել են բողոքը։
Այնուհետև դատարանը հեռացել է խորհրդակցության՝ բողոքը քննելու համար, որից հետո որոշում է կայացվել բողոքը թողնել առանց քննարկման:
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ Վարդանյանին իր «գործի» աղավաղված
թարգմանությունն են տրամադրել. որոշ հատվածներում հղումներ են եղել նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը:
Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները նախկին պետնախարարի շինծու գործով պատճեններ ստանալու և տեսագրությունների բովանդակությանը ծանոթանալու վերաբերյալ:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է առանձին վարույթ: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: